ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 1993 թ. թիվ 637
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 486 ԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 493 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկի մասին» թիվ 588 որոշման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության այն բուհերի և քոլեջների, որոնց ուսանողներին տրվում է ժամկետային զինվորական ծառայության զորակոչի տարեկետման իրավունք ցանկը հաստատելու մասին» թիվ 486 և 1993 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 486 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 493 որոշումները: