Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ Կ ...

 

 

040.0865.060815

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 2015 թվականի N 865-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 502-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

|______________|____________________________________|_________________|

|Ապրանքի       |Ապրանքի համառոտ բնութագիրը          |Սույն չափը       |

|ծածկագիրն ըստ |                                    |գերազանցող մասը  |

|ԱՏԳ ԱԱ-ի      |                                    |համարվում է      |

|              |                                    |ապրանքների       |

|              |                                    |ակնհայտ          |

|              |                                    |առևտրային        |

|              |                                    |քանակություն     |

|______________|____________________________________|_________________|

|       1      |                   2                |         3       |

|______________|____________________________________|_________________|

|9401          |Կահույք` նստելու համար (բացի 9402   |6 հատ            |

|              |ապրանքային դիրքում նշվածներից),     |յուրաքանչյուր    |

|              |որոնք ձևափոխվում  են կամ չեն        |ենթադիրքից, բայց |

|              |ձևափոխվում  որպես մահճակալ, դրանց   |12 հատից ոչ ավել |

|              |մասեր                               |                 |

|______________|____________________________________|_________________|

|9402          |Կահույք` բժշկական, վիրաբուժական,    |0                |

|              |ատամնաբուժական կամ անասնաբուժական,  |                 |

|              |վարսահարդարման բազկաթոռներ և        |                 |

|              |նմանատիպ աթոռներ, դրանց մասեր       |                 |

|______________|____________________________________|_________________|

|9403          |Այլ կահույք և  դրանց մասեր          |6 հատ            |

|              |                                    |յուրաքանչյուր    |

|              |                                    |ենթադիրքից, բայց |

|              |                                    |12 հատից ոչ ավել |

|______________|____________________________________|_________________|

|9404          |Ներքնակային հիմքեր, անկողնային      |6 հատ            |

|              |պարագաներ և  կահավորման նմանատիպ    |յուրաքանչյուր    |

|              |ապրանքներ (օրինակ` ներքնակներ,      |ենթադիրքից, բայց |

|              |վերմակներ, մգդակված վերմակներ`      |12 հատից ոչ ավել |

|              |փետուրից, բազմոցային բարձեր, փափուկ |                 |

|              |աթոռներ և  բարձեր) զսպանակներով կամ |                 |

|              |լցված ցանկացած նյութով կամ կազմված  |                 |

|              |ծակոտկեն ռետինից կամ պլաստմասսայից, |                 |

|              |պատված կամ չպատված                  |                 |

|______________|____________________________________|_________________|

|9405          |Լամպեր և  լուսավորման               |3 հատ`           |

|              |սարքավորումներ, ներառյալ`           |յուրաքանչյուրից  |

|              |լուսարձակները, լամպեր, լույսի նեղ   |                 |

|              |ուղղվածությամբ լամպերի, ցոլալամպերի |                 |

|              |և  դրանց մասերի, այլ տեղում չնշված  |                 |

|              |և  չներառված, լուսային ցուցանակներ, |                 |

|              |լուսային տախտակներ անունով և        |                 |

|              |անվանումով կամ հասցեով և  նմանատիպ  |                 |

|              |արտադրատեսակներ, ներկառուցված լույսի|                 |

|              |աղբյուրով և  դրանց մասեր, այլ տեղում|                 |

|              |չհիշատակված կամ չներառված           |                 |

|______________|____________________________________|_________________|

|9406 00       |Հավաքովի շինարարական կառուցվածքներ  |1 լրակազմ        |

|______________|____________________________________|_________________|

|95            |Խաղալիքներ, խաղեր և  մարզագույք,    |6 հատ            |

|              |դրանց մասեր և  պարագաներ            |                 |

|______________|____________________________________|_________________|

|9503 00       |Եռանիվ հեծանիվներ և  անիվներով այլ  |6 հատ            |

|              |խաղալիքներ, սայլակներ` տիկնիկների   |յուրաքանչյուր    |

|              |համար, տիկնիկներ, այլ խաղալիքներ,   |ենթադիրքից, բայց |

|              |փոքրացված չափերով մոդելներ և        |12 հատից ոչ ավել |

|              |համանման մոդելներ` զվարճությունների |                 |

|              |համար, շարժվող կամ չշարժվող,        |                 |

|              |գլուխկոտրուկներ` ամեն տեսակի        |                 |

|______________|____________________________________|_________________|

|9504 30       |Մանրադրամով, թղթադրամով, բանկային   |0                |

|              |քարտերով կամ վճարման այլ միջոցներով |                 |

|              |գործողության մեջ դրվող խաղեր        |                 |

|______________|____________________________________|_________________|

|9504 20 000   |Բիլիարդի առարկաներ և  պարագաներ     |15 հատ`          |

|              |                                    |յուրաքանչյուրից  |

|______________|____________________________________|_________________|

|9504 20 000 1 |Բիլիարդի սեղան (ոտքերով կամ առանց   |1 հատ            |

|              |ոտքերի)                             |                 |

|______________|____________________________________|_________________|

|9504 40 000 0 |Խաղաքարտեր                          |12 հատ           |

|______________|____________________________________|_________________|

|9505          |Տոնահանդիսության համար ապրանքներ,   |6 հատ            |

|              |կառնավալային պարագաներ, ներառյալ`   |                 |

|              |աճպարարությունները և  կատակները     |                 |

|              |ցուցադրելու համար                   |                 |

|______________|____________________________________|_________________|

|9506          |Մարզագույք և  սարքավորումներ`       |4 հատ            |

|              |ընդհանուր ֆիզկուլտուրայով,          |յուրաքանչյուրից  |

|              |մարմնամարզությամբ, թեթև             |                 |

|              |ատլետիկայով, սպորտի այլ ձևերով      |                 |

|              |(ներառյալ` սեղանի թենիսը) զբաղվելու |                 |

|              |համար կամ բացօթյա խաղերի համար,     |                 |

|              |տվյալ խմբի այլ տեղերում չնշված և    |                 |

|              |չհիշատակված, լողավազաններ և         |                 |

|              |ավազաններ երեխաների համար           |                 |

|______________|____________________________________|_________________|

|9506 11 100 0 |դահուկներ վազքային                  |4 զույգ          |

|______________|____________________________________|_________________|

|9506 11 290 0 |այլ                                 |4 զույգ          |

|______________|____________________________________|_________________|

|9506 11 80    |այլ դահուկներ                       |4 զույգ          |

|______________|____________________________________|_________________|

|9506 70 100 0 |չմուշկներ սառույցի վրա սահելու համար|4 զույգ          |

|______________|____________________________________|_________________|

|9506 70 300 0 |անվաչմուշկներ                       |4 զույգ          |

|______________|____________________________________|_________________|

|9507          |Ձկնորսական կարթեր, կեռիկներ և  այլ  |3 հատ`           |

|              |առարկաներ` ձկնորսության համար,      |յուրաքանչյուրից  |

|              |ցանցեր` ձկնորսական, թիթեռների համար |                 |

|              |և  համանման ցանցեր, մուլյաժային     |                 |

|              |թռչնի տեսքով խայծեր (բացի 9208 կամ  |                 |

|              |9705 ապրանքային դիրքերում նշվածից)  |                 |

|              |և  համանման ապրանքներ` որսորդության |                 |

|              |և  հրաձգության համար                |                 |

|______________|____________________________________|_________________|

|96            |Տարբեր պատրաստի իրեր                |6 հատ            |

|              |                                    |յուրաքանչյուր    |

|              |                                    |ենթադիրքից, բայց |

|              |                                    |12 հատից ոչ ավել |

|______________|____________________________________|_________________|

|9619          |Կանացի հիգիենիկ միջադիրներ և        |50 կգ            |

|              |խծուծներ (տամպոններ), մանկական      |                 |

|              |խանձարուրներ և  տակդիրներ ու        |                 |

|              |նույնանման արտադրատեսակներ` ցանկացած|                 |

|              |նյութից                             |                 |

|______________|____________________________________|_________________|

|97            |Արվեստի գործեր, հավաքածու կազմելու  |կարգավորվում է   |

|              |առարկաներ, հնաոճ իրեր               |ՀՀ օրենքով և  ՀՀ |

|              |                                    |կառավարության    |

|              |                                    |սահմանած հատուկ  |

|              |                                    |կարգով           |

._____________________________________________________________________.

 

(1-ին հավելվածը փոփ. 09.08.18 թիվ 938-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2015 թվականի հուլիսի 30-ի

N 865-Ն որոշման

 

Ձև

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույնով տեղեկացվում է, որ Ձեր կողմից ս.թ. ______________ -ին Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների քանակները գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները, ինչի կապակցությամբ Դուք պարտավոր եք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասին և 83-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան Ձեր հաշվառման վայրի (հաշվառման բացակայության դեպքում` կենտրոնական գանձապետարանի հաշվառման վայրի) հարկային մարմին ներկայացնել օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված ներմուծման հարկային հայտարարագիր:

 

________________________________________________________________

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը անունը, ազգանունը,

ստորագրությունը

 

Ստացա

________________________________________________________________

Ծանուցվող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի

տվյալները

 

______________________

Օրը, ամիսը, տարեթիվը

 

(2-րդ հավելվածը փոփ. 09.08.18 թիվ 938-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.07.2015
N 865-Ն
Որոշում