Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՏԵՂԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

29 հունվարի 2016 թվականի N 19-Ա/1

 

ՏԵՂԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման 6-րդ կետի 4-րդ ենթակետի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «ա» ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել տեղական սոցիալական ծրագրերի մշակման մեթոդական ցուցումները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2016 թ. հունվարի 29-ի

N 19-Ա/1 հրամանի

 

ՏԵՂԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

I ԲԱԺԻՆ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Տեղական սոցիալական ծրագիրը (այսուհետ նաև` տեղական ծրագիր) մշակվում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի համատեքստում` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքի ղեկավարի) աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների, այսուհետ` երկուսը միասին նաև` գործակալություն) մասնագիտական աջակցությամբ:

2. Տեղական սոցիալական ծրագրերի մշակման մեթոդական ցուցումները տեղական ծրագրի մշակման հիմնական սկզբունքները, մեթոդներն ու քայլերը սահմանող ուղեցույց է (այսուհետ` նաև ուղեցույց):

3. Տեղական ծրագիրը կարող է մշակվել ինչպես մեկ համայնքի, այնպես էլ մեկից ավելի համայնքների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) սպասարկման տարածքի (այսուհետ` տարածաշրջան) համար:

4. Տեղական ծրագիրը մշակվում է պետական, տեղական ինքնակառավարման, մասնավոր և քաղաքացիական հասարակության հատվածների հնարավոր լայն համագործակցությամբ, որին կարող են մասնակից դառնալ տվյալ մարզում (տարածաշրջանում) գործող առողջապահական, կրթական և սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները:

5. Տեղական ծրագրում սահմանվում են համայնքի առանձնահատկություններով պայմանավորված սոցիալական ոլորտի հիմնական ուղղությունները` թիրախ ունենալով ընտանիքներին, բնակչության սոցիալապես անապահով, խոցելի և հատուկ կարիքներով խավերին:

6. Տեղական ծրագիրն իրականացվում է համայնքի ղեկավարի աշխատակազմի կամ պայմանագրային հիմունքներով` համայնքում գործող աջակցող ցանցի մասնակցի կողմից` համայնքի ավագանու հաստատած կարգով:

7. Տեղական ծրագրի կատարման հաշվետվողականությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Իրենց բնույթով տեղական ծրագրերը կարող են լինել կանխարգելիչ և(կամ) արձագանքային, կապիտալ և(կամ) ընթացիկ ծախսերի ուղղվածություն ունեցող, ինչպես նաև տրամադրվող սոցիալական ծառայության բարելավում և(կամ) նոր սոցիալական ծառայության տրամադրման կազմակերպում:

9. Տեղական սոցիալական ծրագրերի մշակումն իրականացվում է փուլերով, համապատասխան հանգամանքների առաջացման դեպքում դրանք վերանայվում են:

10. Տեղական ծրագրերը (ծրագրերի նախագծերը) հաշվառում են գործակալությունները` ըստ համայնքի (տարածաշրջանի), ֆինանսավորման աղբյուրի, սոցիալական ծառայություն ստացող անձանց սոցիալական խմբերի, տրամադրվող սոցիալական ծառայությունների տեսակների ու ժամկետի (տևողության) և դրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության մարզպետին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետին:

 

II ԲԱԺԻՆ
ՏԵՂԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Տեղական ծրագրերի հիմնական նպատակներն ու խնդիրներն են.

1) տեղական (տարածաշրջանային) մակարդակում ապահովել սոցիալական ծառայությունների համալիր և ամբողջական մատուցումը.

2) բարելավել սոցիալական ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունը և դրանց մատուցման համակարգումը.

3) սոցիալապես անապահով, խոցելի և հատուկ կարիքներ ունեցող անձանց հասարակություն ներառումն ապահովելը.

4) զուգակցել սոցիալական ոլորտի պետական քաղաքականության առաջնահերթությունները տեղական առանձնահատկությունների ու կարիքների հետ.

5) բարձրացնել համայնքում առկա ռեսուրսների (այդ թվում ոչ պետական հատվածի) օգտագործման արդյունավետությունը.

6) նպաստել բնակիչների առողջական վիճակի բարելավմանը, երեխաների կրթության ապահովման միջավայրի ձևավորմանը.

7) աջակցել սոցիալապես անապահով խավերին դուրս գալու կյանքի դժվարին իրավիճակից.

8) նպաստել բնակչության կայուն զբաղվածության մակարդակի բարձրացմանը:

12. Տեղական ծրագրի մշակման հիմնական սկզբունքներն են.

1) տեղական ծրագիրը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին համահունչ լինելը.

2) տեղական ծրագրի միասնական և ամբողջական լինելը (տեղական ծրագրում արտացոլվում են համայնքի (տարածաշրջանի) սոցիալական ոլորտի հիմնական ուղղությունները).

3) քաղաքացիների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների մասնակցության ապահովումը.

4) համագործակցությունը և գործընկերությունը.

5) տեղական ծրագրի մշակման թափանցիկությունը և հրապարակայնությունը:

13. Տեղական ծրագրի մշակման հիմնական առանձնահատկություններն են.

1) ըստ սոցիալական խմբերի ծրագրավորում` համայնքի բնակչության սոցիալական կարիքների և առկա սոցիալական ծառայությունների միջև բացի լրացումը.

2) սոցիալական ծառայություններ տրամադրող պետական և ոչ պետական կազմակերպությունների կողմից սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի ինտեգրում (տեղական ծրագրի մշակման ընթացքում, որպես սոցիալական ոլորտի հիմնական ուղղություններ դիտարկվում են առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ենթաոլորտները).

3) տեղական ծրագրի հիմքում սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ենթածրագրերն են, որոնք հստակ նախանշում են տվյալ ծրագրի նպատակը, խնդիրները, արդյունքները, միջոցառումներն ու դրանց հասնելու համար անհրաժեշտ միջոցները:

 

Ill ԲԱԺԻՆ
ՏԵՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

14. Տեղական ծրագրի մշակման ընթացակարգը հետևյալ քայլերի ամբողջությունն է.

1) Տեղական ծրագիրը մշակող աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) ձևավորում համայնքի ղեկավարի (մեկից ավելի համայնքների համար` մյուս համայնքների ղեկավարների համաձայնությամբ) կողմից`

ա. իր (իրենց) նախաձեռնությամբ.

բ. գործակալության առաջարկությամբ.

գ. կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 38 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգի 3-րդ բաժնով սահմանված գործընթացի շրջանակներում.

2) համայնքի սոցիալական կարիքների գնահատող խմբի ձևավորում համայնքի ղեկավարի (մեկից ավելի համայնքների համար` մյուս համայնքների ղեկավարների համաձայնությամբ) կողմից, որում ներառվում են սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) ներկայացուցիչը (այսուհետ` սոցիալական դեպք վարողը), համայնքում (տարածաշրջանում) գործող առողջապահական, կրթական հաստատությունների ներկայացուցիչները, համայնքի սոցիալական աշխատողը (համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչը) և աջակցող ցանցի այլ ներկայացուցիչներ.

3) համայնքի սոցիալական կարիքների ուսումնասիրում, ըստ սոցիալական խմբերի խնդիրների սահմանում և գնահատում.

4) համայնքում (տարածաշրջանում, մարզում) տրամադրվող սոցիալական ծառայությունների նկարագրում, որում ներառվում են.

ա. սոցիալական աջակցության պետական, ինչպես նաև համայնքային ծրագրերի շրջանակներում տրամադրվող սոցիալական ծառայությունները` ըստ սոցիալական խմբերի, դրանց տրամադրման ժամկետների և քանակական այլ ցուցանիշների.

բ. սոցիալական ծառայություններ տրամադրող ոչ պետական կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունները` ըստ սոցիալական խմբերի, դրանց տրամադրման ժամկետների, տարածքի և քանակական այլ ցուցանիշների.

գ. ըստ սոցիալական խմբերի և սոցիալական ոլորտի հիմնական ուղղությունների մատուցվող սոցիալական ծառայությունները.

5) ծրագրերի առաջնահերթությունների որոշում:

 

IV ԲԱԺԻՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

15. Գնահատող խմբի աշխատանքները կազմակերպում է խմբում ընդգրկված սոցիալական դեպք վարողը:

16. Գնահատող խումբը գնահատումն իրականացնում է հաշվի առնելով համայնք(ներ)ում (տարածաշրջանում) սոցիալապես խոցելի յուրաքանչյուր խմբի ներկայացուցիչների առկայությունը, նրանց թվաքանակը և սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրները:

17. Սոցիալապես խոցելի հիմնական խմբերն են` երեխաները, տարեցները (65 տարեկանը լրացած անձինք), հաշմանդամություն ունեցող անձինք, կանայք, գործազուրկները, սոցիալապես անապահով կամ աղքատ ընտանիքները, մշտական բնակության վայր չունեցող կամ ժամանակավոր բնակության վայրում բնակվող ընտանիքները, վնասակար սովորություններից կախվածություն ունեցող անձինք, սեզոնային միգրանտները և նրանց ընտանիքները:

18. Կարիքների գնահատման գործընթացն ունի մասնակցային բնույթ, որն արտացոլում է իրավիճակի պահանջները, հնարավորություն ընձեռելով որոշելու հետագա քայլերի հրատապությունը և հաջորդականությունը:

19. Կարիքների գնահատման գործընթացը բաղկացած է հետևյալ փուլերից.

1) ըստ սոցիալական խմբերի կարիքների գնահատում` կարիքների գնահատումը բացահայտում է սոցիալական խնդրի էությունը, տարածվածությունն ու խորությունը, ինչպես նաև դրանց առաջացման վտանգը` ռիսկային գործոնները.

2) համայնքի սոցիալական կարիքների և համայնքում մատուցվող սոցիալական ծառայությունների համեմատություն, դրանց ծածկույթի, վերածածկի և(կամ) բացերի բացահայտում:

20. Կարիքի գնահատման համար գնահատող խմբի (սոցիալական դեպք վարողի) կողմից հավաքագրվում է համայնքի վիճակագրական տվյալները` համայնքի ղեկավարի աշխատակազմից, ազգային վիճակագրական ծառայությունից, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների վարչական ռեգիստրներից:

21. Համայնքի վերաբերյալ անհրաժեշտ վիճակագրական հիմնական տվյալները հետևյալներն են.

1) համայնքի բնակչության ընդհանուր թվաքանակը, սեռատարիքային կազմը`

ա. մինչև 18 տարեկան երեխաների թվաքանակը, այդ թվում` աղջիկները.

բ. աշխատունակ տարիքի անձանց թվաքանակը, այդ թվում` կանայք.

գ. 65-75 տարեկան անձանց թվաքանակը, այդ թվում` կանայք.

դ. 75 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձանց թվաքանակը, այդ թվում` կանայք.

2) համայնքի ընտանիքների (ծխերի) թվաքանակը.

3) գործազուրկների, աշխատանք փնտրող զբաղված անձանց թվաքանակը, այդ թվում` կանայք.

4) ժամանակավոր աշխատանքի մեկնած(ող) անձանց թվաքանակը, այդ թվում` կանայք.

5) հաշմանդամություն ունեցող անձանց (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ) թվաքանակը, այդ թվում` կանայք.

6) հաշմանդամություն ունեցող երեխաների թվաքանակը, այդ թվում` աղջիկները.

7) ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածություն ունեցող անձանց թվաքանակը, այդ թվում` կանայք.

8) ընտանեկան բռնության դեպքերի թիվը.

9) կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստ ստացող ընտանիքների թիվը, այդ թվում` ընտանեկան նպաստ.

10) կենսաթոշակառուների թիվը, այդ թվում` կանայք.

11) ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձանց թիվը, այդ թվում` կանայք:

22. Տեղեկատվության հավաքագրումից հետո այն համակարգվում է վերլուծության համար, համադրելով տարբեր աղբյուրներից, տարբեր մեթոդների և գործիքների միջոցով ստացված տեղեկատվությունը:

23. Տեղեկատվության վերլուծությամբ բացահայտվում են.

1) (նույնականացվում է) համայնքում առավել կարիքավոր/խոցելի խմբերը, որոնք հետագայում տեղական ծրագրում ներգրավվում են, որպես սոցիալական աջակցության կարիք ունեցողներ.

2) համայնքում առկա ռիսկային համարվող գործոնները,

3) սոցիալապես խոցելի խմբերի աշխարհագրական տեղաբաշխումը.

4) խոցելի խմբի ներկայացուցիչների սոցիալական իրավունքների այն խումբը, որոնց իրացումը սահմանափակված է կամ ոտնահարվում է:

24. ՈՒղեցույցով նախատեսված վերլուծության արդյունքների հիման վրա.

1) կազմվում է հարցադրումների ցանկը` ֆոկուս-խմբային քննարկում կազմակերպելու համար մարդկանց այն խմբի հետ, ովքեր կիսում են ընդհանուր իրավիճակը կամ կրում են տվյալ սոցիալական կարիքը.

2) կազմակերպվում են հանրային քննարկումներ (համայնքային ժողովներ), որոնք բաց են և դրանց կարող են ցանկության դեպքում մասնակցել համայնքի բնակիչների բոլոր խմբերի ներկայացուցիչները (կարևորվում է հանրային քննարկումների յուրաքանչյուր մասնակցի կարծիքը), որոշումներն ընդունվում են խորհրդակցական և համագործակցային եղանակով, որոնք ներկայացվում են գնահատող խմբին:

25. ՈՒղեցույցի 24-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումները վերաբերում են ինչպես համայնքի սոցիալական կարիքներին, այնպես էլ համայնքի հնարավոր ռեսուրսներին` տնտեսական, ֆինանսական, աշխարհագրական (բնական` գետ, անտառ, լիճ և այլն), մարդկային (մասնագետներ) և այլն:

26. Հավաքագրված տվյալները մշակվում են և վերլուծվում` առանձնացնելով առավել տարածված և հրատապ միջամտություն պահանջող սոցիալական կարիքները, որոնք համադրվում են դրանց լուծմանն ուղղված առկա սոցիալական կառույցների կողմից մատուցվող ծառայությունների ծավալի և տեսակների հետ, գնահատվում է նաև հասարակության տարբեր խմբերի համար տվյալ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը:

27. Գնահատող խմբի կողմից սահմանվում են ինչպես այն խոցելի խմբերը և այն սոցիալական կարիքները, որոնց սպասարկմանն ուղղված ծառայությունները գոյություն չունեն, անհասանելի են կամ չեն բավարարում առկա պահանջարկը, այնպես էլ այն ռեսուրսները, որոնց միջոցով հնարավոր է լուծել խնդիրները:

28. Կատարված աշխատանքների արդյունքում գնահատող խումբը կազմում է հաշվետվություն, որը ներառում է`

1) համայնք(ներ)ի սոցիալական կարիքների գնահատման գործընթացի համառոտ նկարագիր,

2) միջոցառումների ժամանակագրությունը` սկզբնական հանդիպումներից մինչև վերջնական հաշվետվության մշակում.

3) համայնք(ներ)ի ընդհանրական նկարագրությունը.

4) հանրային քննարկումների ընթացքում քննարկված հարցերը.

5) համայնք(ներ)ի սոցիալական կարիքների գնահատման փուլերը, արդյունքները` նկարագրված կարիքները, և եզրակացությունը.

6) սոցիալապես խոցելի խմբերի սահմանումը (նույնականացումը), նրանց կարիքների վերլուծությունը,

7) հետազոտության մասնակիցների կողմից առաջադրված համայնքի 5-10 ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև առնվազն առաջնահերթ հինգ ծրագրային ուղղությունները.

8) կարիքների բավարարմանն ուղղված առաջարկություններ, որոնք պետք է լինեն իրատեսական, իրագործելի և կարող են հանգեցնել ծրագրային փոփոխությունների:

29. Գնահատման հաշվետվությունը ներկայացվում է համայնքի ղեկավարին:

 

V ԲԱԺԻՆ
ՏԵՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30. Տեղական ծրագրի մշակման ողջ գործընթացում ուշադրության և քննարկման առարկա են.

1) համայնքի բնակչության ակտիվացումը.

2) կայուն զբաղվածության ապահովումը.

3) արտադրության (գյուղատնտեսության) զարգացումը.

4) համայնքի բնապահպանական վիճակը.

5) բնակչության կենսական կարիքների բավարարմանն ուղղված համայնքային ծառայությունների զարգացումը.

6) բնակարանային ֆոնդի վիճակը.

7) համայնքում հանգստի կազմակերպումը, զվարճանքի վայրերը և միջոցները.

8) համայնքի բարեկարգման անհրաժեշտությունը, ընդհանուր տեսքը:

31. Տեղական ծրագիրը մշակելիս աշխատանքային խումբն ուղղորդվում է հիմնականում հետևյալ հարցերով.

1) բնակչության ո՞ր խմբին պետք է ուղղվի ծրագիրը.

2) ի՞նչ ծառայություններ այն պետք է ներառի.

3) ծառայությունների մատուցման ի՞նչ մեխանիզմներ են առկա.

4) ծառայությունների իրականացման ո՞ր մեխանիզմներն են լավագույնը.

5) ինչպե՞ս կարող է ծրագիրը բավարարել թիրախ խմբի կարիքները.

6) ինչպե՞ս պետք է կազմակերպվի ծրագրի իրականացումը.

7) ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ համապատասխան ծրագրի իրականացման համար.

8) որտեղի՞ց կարելի է հայթայթել այդ ռեսուրսները (պետություն, համայնք, միջազգային դոնոր կազմակերպություններ, Հայ Առաքելական Եկեղեցի, հասարակական կազմակերպություններ, անհատ բարերարներ և այլն):

32. Տեղական ծրագիրը (ծրագրի նախագիծը) կազմված է հիմնականում յոթ բաժիններից`

1) ծրագրի անձնագիրը` ծրագրի անվանումը, իրականացման տարածաշրջանը, ծրագրում ընդգրկված համայնք(ներ)ի անվանում(ներ)ը, ծրագիրն իրականացնող և աջակցող կազմակերպությունները և պատասխանատուն (դրանց առկայության դեպքում), ծրագրի տևողությունը և ժամանակահատվածը, ծրագրի ֆինանսավորման (հնարավոր) աղբյուրները.

2) խնդրի հակիրճ նկարագիրը` խնդրի հիմնավորումն ու ընդհանուր նկարագիրը, որի լուծմանն է ուղղվելու տվյալ ծրագիրը.

3) ծրագրի նպատակը և ենթախնդիրները` նպատակը և դրան հասնելու իրական, չափելի և հստակ սահմանված ենթախնդիրները, որոնք պետք է լուծվեն ծրագրի իրականացման ընթացքում.

4) ծրագրի ակնկալվող քանակական ու որակական արդյունքները (քանակական ցուցանիշները ցույց են տալիս աշխատանքի ծավալը, իսկ որակական ցուցանիշները` ծառայությունների մատուցման հետևանքները և ձեռքբերումները).

5) ծրագրի հիմնական գործողությունները` դրանց կատարման ժամկետները, իսկ պատասխանատուների առկայության (հայտնի լինելու) դեպքում, նաև` պատասխանատուները.

6) ծրագրի կառավարումը, աշխատակազմը և ներգրավված անձանց գործառույթների նկարագիրը.

7) ծրագրի բյուջեն (արտացոլվում են սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված բոլոր գործողությունների համար հաշվարկված գումարները):

33. Աշխատանքային խումբը մշակված տեղական ծրագրերը (ծրագրերի նախագծերը) ներկայացնում է գործակալությանը` հաշվառման, և համայնքի ղեկավարին:

34. Համայնքի ղեկավարն առանձնացնում է տեղական ծրագրերից (ծրագրերի նախագծերից).

1) ֆինանսավորում ունեցող (համայնքային բյուջե կամ օրենքով չարգելված այլ աղբյուր) ծրագրերը և ապահովում դրանց իրականացումը կամ ներկայացնում է ֆինանսավորող մարմնին (կազմակերպությանը).

2) Ֆինանսավորում չունեցող ծրագրերի համար միջոցներ է ձեռնարկում ֆինանսավորման հնարավոր աղբյուր և անհրաժեշտ միջոցներ հայթայթելու համար:

35. Գործակալությունը հաշվառում է տեղական ծրագրերը (ծրագրերի նախագծերը) ուղեցույցի 10-րդ կետով սահմանված կարգով և ներկայացնում Հայաստանի Հանրապետության մարզպետին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետին:

36. Հայաստանի Հանրապետության մարզպետն` ըստ անհրաժեշտության ծրագիրը ներառում է տարածքային ծրագրի մեջ կամ այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:

 

VI ԲԱԺԻՆ
ԾՐԱԳՐԵՐԻ (ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ) ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

37. Ծրագրերի (ծրագրերի նախագծերի) առաջնահերթությունները որոշում է աշխատանքային խումբը, հաշվի առնելով նաև գնահատման հաշվետվությունը, դրանում առկա առաջարկությունները:

38. Առաջնահերթությունները որոշվում են բալային համակարգով ծրագրերի (ծրագրերի նախագծերի) գնահատման միջոցով` հաշվի առնելով հետևյալ գործոնները`

1) հանրության աջակցություն.

2) իրագործելիություն.

3) ուղղակի և անուղղակի հաճախորդների թիվ.

4) հարատևություն (կենսունակություն).

5) ազդեցություն անապահով խավերի վրա, աղքատության նվազեցում.

6) ազդեցություն ներգաղթի կամ արտագաղթի կանխարգելման վրա.

7) բնակչության կրթական և մշակութային մակարդակի բարձրացում.

8) համայնքի կարողությունների հզորացում.

9) բնակչության սոցիալական ներդաշնակության ապահովում.

10) ծառայությունների մատչելիության ապահովում.

11) ծառայությունների հասանելիության ապահովում:

39. ՈՒղեցույցի 38-րդ կետով նախատեսված գործոնների հաշվառմամբ գնահատվում է յուրաքանչյուր ծրագիրն առանձին, գնահատող խմբի բոլոր անդամների կողմից:

40. Ծրագրի առաջնահերթությունը որոշվում է ուղեցույցի 38-րդ կետի համաձայն տրված գնահատականի և 28-րդ կետի 7-րդ ենթակետով առաջարկված ծրագրային ուղղությունների ամփոփմամբ:

 

VII. ՏԵՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ, ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

41. Տեղական ծրագրերի մշտադիտարկումը և գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 38 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգի 6-րդ «Մարզի զարգացման ծրագրի մոնիթորինգի և գնահատման համակարգը» բաժնի 6-րդ կետով նախատեսված ուղղություններով:

42. Մշտադիտարկման հիմնական ցուցանիշներն են.

1) սոցիալական արդյունավետություն` արդյունքը նպաստելու է առկա խնդրի լուծմանը կամ, առնվազն, դրա մեղմացմանը.

2) տնտեսական արդյունավետություն` արդյունքը նպաստելու է այնպիսի ծառայությունների ստեղծմանը կամ եղածի բարելավմանը, որոնցից ստացված սոցիալական օգուտները համապատասխանում են կատարված ծախսերին.

3) համապատասխանություն և հասցեականություն` արդյունքը նպատակաուղղված է առավել կարիքավոր և խոցելի խմբերին ուղղված ծառայությունների ստեղծմանը կամ դրանց բարելավմանը.

4) համընդհանրություն` արդյունքը նպաստելու է ծառայությունների մատուցմանը բոլոր նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն.

5) ժամանակատարություն` արդյունքը նպաստելու է ծառայությունների մատուցումն իրականացնել ողջամիտ ժամանակահատվածում.

6) մատչելիություն` արդյունքը նպաստելու է ծառայությունների մատուցման տնտեսական մատչելիության ավելացմանը.

7) հասանելիություն` արդյունքը նպաստելու է ծառայությունների մատուցման ֆիզիկական հասանելիության բարելավմանը:

43. Մարզում իրականացվող տեղական ծրագրերի մշտադիտարկման և գնահատման տարեկան արդյունքները, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 38 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգով նախատեսված մարզային զարգացման հանձնաժողովին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

44. Տեղական ծրագրի իրականացման ընթացքում կատարվում է միջանկյալ գնահատում, որի նպատակն է պարզել, թե արդյո՞ք ծրագիրն իրականացվում է ըստ նախատեսվածի, կան արդյո՞ք շեղումներ և ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք կարող են ծրագրի վերանայման պատճառ հանդիսանալ:

45. Տեղական ծրագրի վերանայման գործընթացը կատարում է ծրագիրը մշակող աշխատանքային խումբը, ուղեցույցով սահմանված կարգով, ուշադրություն դարձնելով բնակչության նոր կարիքներին, ռեսուրսային և տնտեսական հնարավորությունների փոփոխություններին, ճգնաժամային երևույթներին և այլն:

46. Տեղական ծրագրի վերանայման դեպքում այն ներկայացվում է համայնքի ղեկավարի հաստատմանը` որպես վերանայված ծրագիր:

47. Տեղական ծրագրի սահմանված ժամկետի ավարտից հետո կատարվում է դրա վերջնական գնահատում: Այն ուղղված է որոշելու ծրագրում ընդգրկված անձանց վրա ծրագրի ունեցած ազդեցության աստիճանը` համեմատելով այն առաջադրված նպատակների ու խնդիրների հետ:

48. Գործակալությունը, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը, բնակչության` ըստ մարզերի և (կամ) տարածաշրջանների, սոցիալական խմբերի գնահատված սոցիալական կարիքների ընդհանրական պատկերը կազմելու նպատակով, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է ներկայացնում գործակալությունում նախորդ տարվա (տարիների) ընթացքում հաշվառված տեղական ծրագրերի նախագծերի անձնագրերի պատճենները, ինչպես նաև տեղեկատվություն դրանցից յուրաքանչյուրի ուղղությամբ համայնք(ներ)ի ղեկավար(ներ)ի կողմից ձեռնարկված միջոցառումների և արդյունքների մասին:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նա
29.01.2016
N 19-Ա/1
Հրաման