Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0950.310818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 950-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված 9 հատ, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն ամրացված 2 հատ, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն ամրացված 4 հատ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված 61 հատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ամրացված 5 հատ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված 15 հատ «APC Back UPS 600 VA, AVR 230 V» մակնիշի անխափան սնուցման սարքերը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված 405 հատ «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR» տեսախցիկ, 416 հատ «PoE-lnjector-STD-EU Single port» ինժեկտոր, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ամրացված 70 հատ «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR» տեսախցիկ, 71 հատ «PoE-Injector-STD-EU Single port» ինժեկտոր, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված 310 հատ տեսախցիկ և ինժեկտոր, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն ամրացված 300 հատ «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR» տեսախցիկ և 300 հատ «PoE-Injector-STD-EU Single port» ինժեկտոր հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմից հետ վերցնել`

1) 8 հատ «APC Back UPS 650 VA, AVR, 230 V» մակնիշի անխափան սնուցման սարք.

2) 50 հատ տեսախցիկ, 50 հատ ինժեկտոր:

4. Սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմին, իսկ 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

5. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) երկօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված սարքավորումների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված սարքավորումների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.08.2018
N 950-Ա
Որոշում