Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1162.030918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 2018 թվականի N 1162-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 3-5-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի, և փորձագետների խումբ` հոկտեմբերի 1-5-ը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանին:

i

3. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ` միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի, միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ-միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ Անաիդա Ալմազյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 19.09.18 թիվ 1228-Ա որոշում)

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 3-ի

N 1162-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-5-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Դ. Փախչանյան       - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (միջկառավարական

                         հանձնաժողովի հայկական մասի նախագահ,

                         պատվիրակության ղեկավար)

 

    Ա. Քերոբյան        - Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 3-ի

N 1162-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-5-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ

 

    Ս. Աբրահամյան      - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական

                         քաղաքականության վարչության պետի

                         տեղակալ-միջազգային պայմանագրաիրավական ապահովման

                         բաժնի պետ (միջկառավարական հանձնաժողովի հայկական

                         մասի քարտուղար)

 

    Ա. Աբրահամյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի

                         գրասենյակի ռազմական անվտանգության վարչության

                         ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ

 

    Ա. Ալմազյան        - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական

                         քաղաքականության վարչության միջազգային ռազմական

                         համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.09.2018
N 1162-Ա
Որոշում