Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆ ...

 

 

041.1164.030918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 2018 թվականի N 1164-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի անվտանգ շահագործման պահանջներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգետիկայի զարգացման և նոր միջուկային էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությունից`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ նշանակել Միրոսլավ Լիպարին:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար նշանակել Վահրամ Պետրոսյանին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 3-ի

N 1164-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Միրոսլավ Լիպար     - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության

                         (IAEA) և Միջուկային օպերատորների համաշխարհային

                         ասոցիացիայի (WANO) ավագ խորհրդական (Սլովակիա)

                         (համաձայնությամբ)

 

Վահրամ Պետրոսյան  - «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական

գիտահետազոտական ինստիտուտ» («Հայատոմ») ՓԲԸ-ի

գլխավոր տնօրեն (Հայաստանի Հանրապետություն)

(համաձայնությամբ)

 

Ալեքսանդր Լոկշին  - «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի

առաջին տեղակալ (Ռուսաստանի Դաշնություն)

(համաձայնությամբ)

 

Վլադիմիր Ասմալով  - «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի

խորհրդական (Ռուսաստանի Դաշնություն)

(համաձայնությամբ)

 

Ալեքսեյ Ֆերապոնտով - Ատոմային, տեխնոլոգիական և բնապահպանական

վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի

տեղակալ (Ռուսաստանի Դաշնություն) (համաձայնությամբ)

 

    Ռոբերտ Բադնից      - «Լոուրենս Բերկլի» ազգային լաբորատորիայի

                         գիտաշխատող (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

                         (համաձայնությամբ)

 

Քրիստոֆեր Վաթսոն  - Միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի

վտանգների հարցերով բրիտանական «Փագվոշ Գրուպ»

կազմակերպության անդամ (Միացյալ Թագավորություն)

(համաձայնությամբ)

 

    Ժոզեֆ Միշակ        - Չեխիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի

                         ռազմավարական հետազոտությունների հարցերով տնօրեն

                         (Չեխիայի Հանրապետություն) (համաձայնությամբ)

 

    Ժերալդ Օզունյան    - Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային

                         գործակալության հաղորդակցության գծով փոխտնօրեն և

                         միջազգային կապերի բաժանմունքի տնօրեն (Ֆրանսիա)

                         (համաձայնությամբ)

 

    Պետեր Կելմ         - Ֆրանս-գերմանական «Ռիսկաուդիտ» կազմակերպության

                         նախագծերի տեխնիկական ղեկավար, անկախ խորհրդատու

                         (Գերմանիա) (համաձայնությամբ)

 

    Ջուհանի            - Լապինտրանտայի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր

    Հյուվարինեն          միջուկային ճարտարագիտության ոլորտում (Ֆինլանդիա)

                         (համաձայնությամբ)

 

    Իգոր Կադենկո       - Տարաս Շևչենկոյի  անվան Կիևի  ազգային համալսարանի

                         միջուկային անվտանգության միջազգային կենտրոնի

                         տնօրեն (Ուկրաինա) (համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 3-ի

N 1164-Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) անկախ խորհրդակցական մարմին է:

2. Խորհրդի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնադրությամբ և իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Խորհրդի հիմնական խնդիրներն են`

1) ատոմային էներգետիկայի անվտանգության և դրա ամրապնդման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

2) Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետ` ՀԱԷԿ) շահագործման անվտանգության մակարդակի և հուսալիության բարձրացման միջոցառումների վերլուծությունը, դրանց վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

3) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և այլ միջազգային կազմակերպությունների կողմից ատոմային էներգիայի խաղաղ ու անվտանգ օգտագործման վերաբերյալ տեխնիկական և այլ նորմատիվային փաստաթղթերի կիրառման ուսումնասիրությունը ՀԱԷԿ-ում և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում, դրանց վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը:

4. Խորհուրդն իր առջև դրված խնդիրների լուծման համար իրավունք ունի`

1) պետական մարմիններից ու պաշտոնատար անձանցից, ՀԱԷԿ-ից, Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ատոմային էներգետիկայի բնագավառում մասնագիտացված կազմակերպություններից սահմանված կարգով ստանալու իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն.

2) ուսումնասիրության համար օգտվելու Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից կատարված հետազոտությունների, չափումների կամ ստուգումների նյութերից և ստացված արդյունքներից.

3) անհրաժեշտության դեպքում համագործակցելու ատոմային էներգետիկայի բնագավառի կազմակերպությունների, գիտնականների և մասնագետների հետ` եզրակացություններ ստանալու նպատակով:

5. Խորհրդի անհատական կազմը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Խորհուրդը ձևավորվում է ատոմային էներգիայի բնագավառի միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող գիտնականներից և մասնագետներից:

7. Խորհրդի անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

8. Խորհուրդն ունի նախագահ և գործադիր քարտուղար, ովքեր խորհրդի անդամների կազմից նշանակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

9. Խորհրդի նախագահը`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցնելով` նշանակում է խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

2) վարում է խորհրդի նիստերը.

3) քվեարկության ժամանակ խորհրդի ներկա անդամների ձայների հավասարության դեպքում ունի վճռորոշ ձայնի իրավունք:

10. Խորհրդի գործադիր քարտուղարը`

1) կազմակերպում և համակարգում է խորհրդի գործունեության հետ կապված աշխատանքները.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնում է ատոմային էներգետիկայի բնագավառում առկա խնդիրների մասին տեղեկատվություն.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է տեղեկատվություն խորհրդի որոշումների կատարման և ատոմային էներգետիկայի բնագավառում միջազգային կազմակերպությունների կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին.

4) մասնակցում է, ըստ անհրաժեշտության, ատոմային էներգիայի միջազգային կառույցների կողմից ՀԱԷԿ-ում և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում խորհրդատվական միջոցառումներին, այլ միջնորդական առաքելությունների, նրանց կողմից արված առաջարկությունները վերլուծում, ամփոփում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

11. Խորհրդի գործունեությունն իրականացվում է խորհրդի նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ:

12. Յուրաքանչյուր տարի, ելնելով անհրաժեշտությունից, խորհրդի անդամներից բաղկացած խումբը, ըստ մասնագիտական ուղղվածության, այցելում է ՀԱԷԿ (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության միջուկային կարգավորման կոմիտե և արդյունքները ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Խորհրդի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող նյութերը խորհրդի նիստի մասնակիցներին ուղարկվում են խորհրդի նիստի անցկացումից առնվազն երկու շաբաթ առաջ:

14. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին:

15. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ և խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

16. Խորհրդի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ և ձևակերպվում են որպես արձանագրություն կամ եզրակացություն: Դրանք խորհրդի նախագահի և խորհրդի գործադիր քարտուղարի կողմից ստորագրվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին: Եթե խորհրդի որևէ անդամ խորհրդի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա, նրա ցանկությամբ, այն գրավոր կցվում է խորհրդի նիստի արձանագրությանը կամ եզրակացությանը:

17. Խորհրդի կամ նրա առանձին անդամների քննարկմանը կարող են ներկայացվել հարցեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են ատոմային էներգետիկայի անվտանգության ապահովման հետ: Հարցեր ներկայացնում են խորհրդի անդամները, Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների և միջազգային իրավասու կազմակերպությունները:

18. Խորհրդի գործունեության հետ կապված հարցերի մշակման, խորհրդի նիստերի նախապատրաստման, փորձաքննությունների անցկացման և վերլուծական աշխատանքների կատարման համար կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր` խորհրդի անդամներից մեկի ղեկավարությամբ:

19. Խորհրդի աշխատանքների տեխնիկական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից:

20. Խորհրդի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջոցների հաշվին: Առանձին փորձաքննություններ կամ վերլուծական աշխատանքներ կարող են ֆինանսավորվել նաև այլ աղբյուրներից:

21. Խորհրդի գտնվելու վայրը Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրում է:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.09.2018
N 1164-Ա
Որոշում