Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹ ...

 

 

040.0964.040918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 964-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Արման ընդ պարտնյոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Արման ընդ պարտնյոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 30-ի

N 964-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳ |             Անվանումը               |Չափի|Քանակը  |Արժեքը      |

|ը/կ|ԱԱ-ի|                                     |միա-|        |(դրամ)      |

|   |ծած-|                                     |վորը|        |            |

|   |կա- |                                     |    |        |            |

|   |գիրը|                                     |    |        |            |

|___|____|_____________________________________|____|________|____________|

|1. |7308|Սառցախցիկների դարակաշարեր            |կգ  |31314.88|53,808,278.0|

|___|____|_____________________________________|____|________|____________|

|2. |3925|Ռեզինե ծածկ PREMIUM RETRACTABLE      |կգ  |  155.25| 1,204,740.0|

|   |    |SHELTERS (3500 X 3500 mm)            |    |        |            |

|___|____|_____________________________________|____|________|____________|

|3. |3925|Ռեզինե ծածկ PREMIUM RETRACTABLE      |կգ  |    80.5|   649,778.0|

|   |    |SHELTERS (3500 X 3700 mm)            |    |        |            |

|___|____|_____________________________________|____|________|____________|

|4. |7308|Սենդվիչ վահանակ 1000 մմ X 50 մմ      |կգ  | 21545.8|19,140,586.0|

|   |    |(KS100PRW Roof Prestige 1000 mm,     |    |        |            |

|   |    |IPN, 50 mm)                          |    |        |            |

|___|____|_____________________________________|____|________|____________|

|5. |7308|Սենդվիչ վահանակ 1000 մմ X 50 մմ      |կգ  |  3751.3|3,332,835.10|

|   |    |(KS100PRW Roof Prestige 1000 mm, IPN,|    |        |            |

|   |    |50 mm)                               |    |        |            |

|___|____|_____________________________________|____|________|____________|

|6. |7308|Սենդվիչ վահանակ 1030 մմ (KS103SSF    |կգ  | 20219.3|20,504,675.0|

|   |    |Wall Microlambri 1030 mm, IPN, 50 mm)|    |        |            |

|___|____|_____________________________________|____|________|____________|

|7. |7308|Սենդվիչ վահանակ 1030 մմ X 50 մմ      |կգ  |10197.05|11,844,016.0|

|   |    |(KS103SSF Wall Microlambri 1030 mm,  |    |        |            |

|   |    |IPN, 100 mm)                         |    |        |            |

|___|____|_____________________________________|____|________|____________|

|8. |7308|Սենդվիչ վահանակ 1100 մմ X 100 մմ     |կգ  | 13089.8|14,934,928.0|

|   |    |(KS110CTF Izocold 1100 mm, IPN,      |    |        |            |

|   |    |100 mm)                              |    |        |            |

|___|____|_____________________________________|____|________|____________|

|9. |7308|Սենդվիչ վահանակ 1100 մմ X 150 մմ     |կգ  |58416.55|70,080,507.0|

|   |    |(KS110CTF Izocold 1100 mm, IPN,      |    |        |            |

|   |    |150 mm)                              |    |        |            |

|___|____|_____________________________________|____|________|____________|

|10.|3925|Սառցախցիկ հատակ 50 մմ (KS110IZF      |կգ  |  4372.3|13,252,140.0|

|   |    |IZOFLOOR Insulated Boards, IPN,      |    |        |            |

|   |    |50 mm)                               |    |        |            |

|___|____|_____________________________________|____|________|____________|

|11.|7308|Աքսեսուար (ACCESSORIES, FASTANERS &  |կգ  |    5175|21,752,250.0|

|   |    |CONSUMABLES)                         |    |        |            |

|___|____|_____________________________________|____|________|____________|

|12.|7308|Շերտավոր բացվող դուռ /HYDRAULIC      |կգ  |    1242|6,082,263.80|

|   |    |SECTIONAL DOOR (2900 X 3050 mm)      |    |        |            |

|___|____|_____________________________________|____|________|____________|

|13.|7308|Շերտավոր բացվող դուռ /HYDRAULIC      |կգ  |     828|5,348,822.50|

|   |    |SECTIONAL DOOR (3300 X 3500 mm)      |    |        |            |

|___|____|_____________________________________|____|________|____________|

|14.|7308|Շերտավոր բացվող դուռ /HYDRAULIC      |կգ  |     483|2,147,337.50|

|   |    |SECTIONAL DOOR (3000 X 3000 mm)      |    |        |            |

|____________________________________________________________|____________|

|         Ընդամենը                                           | 244083156,9|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.08.2018
N 964-Ա
Որոշում