Սեղմել Esc փակելու համար:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱ ...

040.0970.050918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

30 օգոստոսի 2018 թվականի N 970-Ա

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԸ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) 2018 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) 2018 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների պահեստամասերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները Հայաստանի Հանրապետությունում շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով նվիրաբերվում են Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում գործող բժշկական կազմակերպություններին` համաձայն N 3 հավելվածով նախատեսված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի.

2) սույն որոշման N 1 հավելվածում ներառված 10 շտապ օգնության ռեանիմոբիլները` օժանդակ սարքավորումներով հանդերձ, ամրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ դրանք հետ վերցնելու և ըստ պահանջի նվիրաբերելու նպատակով.

3) սույն որոշման N 2 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների պահեստամասերն ամրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի նվիրաբերելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեք ամսվա ընթացքում ապահովել շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին`

ա. եռակողմ պայմանագրերի կնքումը բժշկական կազմակերպությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող կամ պետական կառավարման լիազոր մարմին հանդիսացող մարմինների հետ,

բ. երկկողմ պայմանագրերի կնքումը մասնավոր բժշկական կազմակերպությունների հետ.

2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված` կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին` սահմանելով նաև, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպությունների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) ըստ անհրաժեշտության, թույլատրել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների պահեստամասերի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը` նախատեսելով դրույթներ պահեստամասերը բացառապես սույն որոշմամբ նվիրաբերված շտապ օգնության ռեանիմոբիլների և գծային մեքենաների համար օգտագործելու, դրանք ավտոմեքենաների տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու և սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 30-ի

N 970-Ա որոշման

ՑԱՆԿ

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

.________________________________________________________________.

|NN |                      Անվանումը                        |Քա- |

|ը/կ|                                                       |նակը|

|___|_______________________________________________________|____|

|1. |Շտապ օգնության ռեանիմոբիլ (Ջինբեյ Բրենդ, մակնիշը`      |  65|

|   |SY5038XJHL-M1S1BH)                                     |    |

|___|_______________________________________________________|____|

|2. |Շտապ օգնության ռեանիմոբիլների օժանդակ սարքավորումներ   |    |

|___|_______________________________________________________|____|

|1) |պատգարակ                                               |  65|

|___|_______________________________________________________|____|

|2) |պահեստային պատգարակ                                    |  65|

|___|_______________________________________________________|____|

|3) |էլեկտրասրտագրության ապարատ                             |  65|

|___|_______________________________________________________|____|

|4) |պացիենտի մոնիթոր                                       |  65|

|___|_______________________________________________________|____|

|5) |թոքերի արհեստական օդափոխության սարք                    |  65|

|___|_______________________________________________________|____|

|6) |ճնշումը չափող սարք                                     |  65|

|___|_______________________________________________________|____|

|7) |ներարկման պոմպ                                         |  65|

|___|_______________________________________________________|____|

|8) |վիրաբուժական արտածծիչ                                  |  65|

|___|_______________________________________________________|____|

|9) |առաջին օգնության համար նախատեսված հավաքածու            |  65|

|___|_______________________________________________________|____|

|10)|դեֆիբրիլյատոր` մոնիթորով                               |  65|

|___|_______________________________________________________|____|

|3. |Գծային շտապ օգնության մեքենա (Ջինբեյ Բրենդ, մակնիշը`   | 135|

|   |SY5038XJHL-M1S1BH)                                     |    |

|___|_______________________________________________________|____|

|4. |Գծային շտապ օգնության մեքենաների օժանդակ սարքավորումներ|    |

|___|_______________________________________________________|____|

|1) |պատգարակ                                               | 135|

|___|_______________________________________________________|____|

|2) |պահեստային պատգարակ                                    | 135|

|___|_______________________________________________________|____|

|3) |էլեկտրասրտագրության ապարատ                             | 135|

|___|_______________________________________________________|____|

|4) |ճնշումը չափող սարք                                     | 135|

|___|_______________________________________________________|____|

|5) |առաջին օգնության համար նախատեսված հավաքածու            | 135|

|___|_______________________________________________________|____|

|6) |դեֆիբրիլյատոր` մոնիթորով                               | 135|

|___|_______________________________________________________|____|

|7) |թոքերի արհեստական օդափոխության դյուրակիր սարք          | 135|

.________________________________________________________________.

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 30-ի

N 970-Ա որոշման

ՑԱՆԿ

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ

.____________________________________________________________.

|NN |              Անվանումը                   |    Քանակը   |

|ը/կ|                                          |             |

|___|__________________________________________|_____________|

|1. |Շտապ օգնության ռեանիմոբիլի և  գծային շտապ |շտապ  |գծային|

|   |օգնության մեքենայի պահեստամասեր           |օգնու-|շտապ  |

|   |                                          |թյան  |օգնու-|

|   |                                          |ռեանի-|թյան  |

|   |                                          |մոբիլի|մեքե- |

|   |                                          |պահես-|նայի  |

|   |                                          |տամա- |պահես-|

|   |                                          |սեր   |տամա- |

|   |                                          |      |սեր   |

|___|__________________________________________|______|______|

|1) |ծնկաձև  լիսեռի դիրքի տվիչ                 |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|2) |ջրի ջերմաստիճանի սենսոր                   |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|3) |ֆազային սենսոր                            |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|4) |ելքի կափույր                              |     8|     8|

|___|__________________________________________|______|______|

|5) |ներածման կափույր                          |     8|     8|

|___|__________________________________________|______|______|

|6) |յուղի տակդիր                              |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|7) |յուղի մակարդակի որոշման ձողիկ             |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|8) |տատանման սենսոր                           |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|9) |յուղի մակարդակի զգուշացման սարք           |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|10)|ջրի դատարկման ծորակ                       |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|11)|ջրի դատարկման ծորակի փոխարկիչ             |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|12)|շարժական առանցքակալ                       |     4|     4|

|___|__________________________________________|______|______|

|13)|մխոցային օղակների հավաքածու               |     4|     4|

|___|__________________________________________|______|______|

|14)|ծնկաձև  լիսեռի հետին խցուկ                |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|15)|թթվածնի տվիչ                              |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|16)|դրոսելային փակիչ                          |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|17)|կայծայրման կոճ                            |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|18)|բարձրավոլտ լար                            |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|19)|կայծայրիչ                                 |     4|     4|

|___|__________________________________________|______|______|

|20)|հովացուցիչի գոտի                          |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|21)|ջրի ջերմաստիճանի սենսոր                   |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|22)|արտածման առանցքակալ                       |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|23)|ճնշման սկավառակ                           |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|24)|փոխանցման սկավառակ                        |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|25)|փոխանցման պոմպ                            |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|26)|հակադարձ անջատիչ                          |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|27)|ECU - առանց հակաառևանգման  հնարավորության |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|28)|վառելիքի բաք                              |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|29)|պլաստիկ բաք                               |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|30)|վառելիքի զտիչ                             |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|31)|օդի զտիչների հավաքածու                    |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|32)|թթվածնի սենսոր                            |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|33)|արագացուցչի էլեկտրական ոտնակ              |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|34)|փոխանցման ոտնակ                           |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|35)|փոխանցման մխոց                            |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|36)|արգելակման մխոց                           |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|37)|վակուումային հզորացուցիչ                  |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|38)|ղեկի ձող                                  |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|39)|առջևի  արգելակման սկավառակներ և  կոճղակներ|     4|     4|

|___|__________________________________________|______|______|

|40)|կոճղակների մղիչ FL                        |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|41)|արգելակման կոճղակների մղիչ FR             |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|42)|արգելակման առջևի  սկավառակ                |     2|     2|

|___|__________________________________________|______|______|

|43)|արգելակման հետևի  սկավառակ                |     2|     2|

|___|__________________________________________|______|______|

|44)|ռելե                                      |     2|     2|

|___|__________________________________________|______|______|

|45)|ռելե                                      |    10|    10|

|___|__________________________________________|______|______|

|46)|ռելե                                      |     6|     6|

|___|__________________________________________|______|______|

|47)|գլխամասային լույս FL                      |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|48)|գլխամասային լույս FR                      |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|49)|հետևի  լամպ RL                            |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|50)|հետևի  լամպ RR                            |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|51)|արագության տվիչ                           |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|52)|հետևի  հակամառախուղային լամպ              |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|53)|նախազգուշացնող լամպ                       |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|54)|կոմպրեսոր                                 |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|55)|Jinbei տարբերանշան                        |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|56)|առջևի  բամպեր                             |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|57)|առջևի  բամպերի խաչուկ                     |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|58)|ռադիատորի ցանց                            |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|59)|շրջանակ` ռադիատորի ցանցի համար            |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|60)|հետևի  բամպեր (առանց ռադարի)              |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|61)|հետնամասի դիտման հայելի                   |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|62)|հետնամասի դիտման ձախակողմյան  հայելի      |     1|     1|

|   |(ձեռքով կառավարելի)                       |      |      |

|___|__________________________________________|______|______|

|63)|հետնամասի դիտման աջակողմյան հայելի (ձեռքով|     1|     1|

|   |կառավարելի)                               |      |      |

|___|__________________________________________|______|______|

|64)|արտաքին բռնակ FL                          |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|65)|դռան արտաքին բռնակ FR                     |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|66)|դռան ներսի բռնակ FL                       |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|67)|դռան ներսի բռնակ FR                       |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|68)|կողային շարժական դռան ներքին բռնակ        |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|69)|կողային շարժական դռան արտաքին բռնակ       |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|70)|մոխրաման                                  |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|71)|ապակեմաքրիչի շարժիչ (հավաքածու)           |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|72)|ապակու խոզանակ                            |     2|     2|

|___|__________________________________________|______|______|

|73)|գործիքների հավաքածու                      |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|74)|ապահովիչ                                  |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|75)|ապահովիչ                                  |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|76)|ապահովիչ                                  |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|77)|միացուցիչ                                 |     1|     1|

|___|__________________________________________|______|______|

|78)|պտուտակավոր միացում                       |     1|     1|

|___|________________________________________________________|

|2. |Շտապ օգնության ռեանիմոբիլի օժանդակ սարքավորումների      |

|   |պահեստամասեր                                            |

|___|________________________________________________________|

|1) |պատգարակ              |տանող անիվ         |            2|

|   |                      |___________________|_____________|

|   |                      |գլանակ             |            3|

|___|______________________|___________________|_____________|

|2) |պահեստային պատգարակ   |գոտի               |            1|

|3) |էլեկտրասրտագրության   |տպիչի թուղթ        |           10|

|   |ապարատ (ԷՍԳ)          |___________________|_____________|

|   |                      |էլեկտրոդ           |           10|

|   |                      |___________________|_____________|

|   |                      |էլեկտրոդների գել   |            3|

|___|______________________|___________________|_____________|

|4) |պացիենտի մոնիթոր      |ԷՍԳ էլեկտրոդներ    |           35|

|   |                      |___________________|_____________|

|   |                      |SpO2 տվիչ          |            1|

|   |                      |___________________|_____________|

|   |                      |ճնշման մանժետ      |            2|

|___|______________________|___________________|_____________|

|5) |թոքերի արհեստական     |թթվածնի բալոն      |            2|

|   |օդափոխության սարք     |___________________|_____________|

|   |                      |արհեստական         |            2|

|   |                      |շնչառության պարկ   |             |

|   |                      |___________________|_____________|

|   |                      |ճնշման կարգավորիչ  |            1|

|   |                      |___________________|_____________|

|   |                      |թթվածնի բարձր      |            1|

|   |                      |ճնշման խողովակ     |             |

|   |                      |___________________|_____________|

|   |                      |օդի ճնշման խողովակ |            1|

|   |                      |___________________|_____________|

|   |                      |արհեստական         |            2|

|   |                      |շնչառության պարկի  |             |

|   |                      |սիլիկոնե խողովակ   |             |

|   |                      |___________________|_____________|

|   |                      |դիմակ              |            2|

|   |                      |___________________|_____________|

|   |                      |թթվածնի խտության   |            2|

|   |                      |տվիչ               |             |

|   |                      |___________________|_____________|

|   |                      |սնուցման լար       |            1|

|___|______________________|___________________|_____________|

|6) |ճնշումը չափող սարք    |ռետինե խողովակ     |            1|

|___|______________________|___________________|_____________|

|7) |ներարկման պոմպ        |ներարկման սարք     |           25|

|___|______________________|___________________|_____________|

|8) |վիրաբուժական արտածծիչ |վիրաբուժական       |           12|

|   |                      |խողովակ            |             |

|   |                      |___________________|_____________|

|   |                      |ֆիլտրի փական       |           10|

|___|______________________|___________________|_____________|

|9) |առաջին օգնության      |բժշկական թանզիվ    |           15|

|   |համար նախատեսված      |(8 սմ x 8 սմ-8Ֆ    |             |

|   |հավաքածու             |(6 սմ x 6 սմ-8Ֆ/   |             |

|   |                      |10 սմ x 10 սմ-8Ֆ)  |             |

|   |                      |___________________|_____________|

|   |                      |եռանկյունաձև       |           10|

|   |                      |վիրակապ            |             |

|   |                      |___________________|_____________|

|   |                      |ախտահանման         |           10|

|   |                      |անձեռոցիկներ       |             |

|   |                      |___________________|_____________|

|   |                      |վերքի միանգամյա    |           10|

|   |                      |կպչուն վիրակապ     |             |

|   |                      |(10 սմ x 10 սմ)    |             |

|___|______________________|___________________|_____________|

|10 |դեֆիբրիլյատոր`        |մեծահասակների համար|            1|

|   |մոնիթորով             |նախատեսված ԷՍԳ     |             |

|   |                      |արտածծումների լար  |             |

|   |                      |___________________|_____________|

|   |                      |ուղեկցող մածուկ    |            2|

|   |                      |___________________|_____________|

|   |                      |տպիչի թուղթ        |           10|

|___|________________________________________________________|

|3. |Գծային շտապ օգնության մեքենայի օժանդակ սարքավորումների  |

|   |պահեստամասեր                                            |

|___|________________________________________________________|

|1) |պատգարակ              |տանող անիվ         |            2|

|   |                      |___________________|_____________|

|   |                      |գլանակ             |            3|

|___|______________________|___________________|_____________|

|2) |պահեստային պատգարակ   |գոտի               |            1|

|___|______________________|___________________|_____________|

|3) |էլեկտրասրտագրության   |տպիչի թուղթ        |           10|

|   |ապարատ                |___________________|_____________|

|   |                      |էլեկտրոդ           |           10|

|   |                      |___________________|_____________|

|   |                      |էլեկտրոդների գել   |            3|

|___|______________________|___________________|_____________|

|4) |ճնշումը չափող սարք    |ռետինե խողովակ     |            1|

|___|______________________|___________________|_____________|

|5) |առաջին օգնության      |բժշկական թանզիվ    |           15|

|   |համար նախատեսված      |(8 սմ x 8 սմ-8Ֆ    |             |

|   |հավաքածու             |(6 սմ x 6 սմ-8Ֆ/   |             |

|   |                      |10 սմ x 10 սմ-8Ֆ)  |             |

|   |                      |___________________|_____________|

|   |                      |եռանկյունաձև       |           10|

|   |                      |վիրակապ            |             |

|   |                      |___________________|_____________|

|   |                      |ախտահանման         |           10|

|   |                      |անձեռոցիկներ       |             |

|   |                      |___________________|_____________|

|   |                      |վերքի միանգամյա    |           10|

|   |                      |կպչուն վիրակապ     |             |

|   |                      |(10 սմ x 10 սմ)    |             |

|___|______________________|___________________|_____________|

|6) |դեֆիբրիլյատոր`        |մեծահասակների համար|            1|

|   |մոնիթորով             |նախատեսված ԷՍԳ     |             |

|   |                      |արտածծումների լար  |             |

|   |                      |___________________|_____________|

|   |                      |ուղեկցող մածուկ    |            2|

|   |                      |___________________|_____________|

|   |                      |տպիչի թուղթ        |           10|

|___|______________________|___________________|_____________|

|7) |թոքերի արհեստական     |դիմակ              |            2|

|   |օդափոխության          |___________________|_____________|

|   |դյուրակիր սարք        |թթվածնի խողովակ    |            1|

|   |                      |___________________|_____________|

|   |                      |հոսանքի            |            1|

|   |                      |կերպարափոխիչ       |             |

|   |                      |(ադապտոր) 12 Վ     |             |

|   |                      |___________________|_____________|

|   |                      |շնչառական պարկ 1 Լ |            2|

.____________________________________________________________.

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 30-ի

N 970-Ա որոշման

ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

.____________________________________________________________________.

|NN |        Կազմակերպության անվանումը         |Շտապ      |Շտապ      |

|ը/կ|                                          |օգնության |օգնության |

|   |                                          |գծային    |ռեանիմո-  |

|   |                                          |մեքենաների|բիլների   |

|   |                                          |թիվը      |թիվը      |

|   |                                          |(հագեցված |(հագեցված |

|   |                                          |օժանդակ   |օժանդակ   |

|   |                                          |սարքավո-  |սարքավո-  |

|   |                                          |րումներով)|րումներով)|

|___|__________________________________________|__________|__________|

| 1 |                    2                     |     3    |    4     |

|___|__________________________________________|__________|__________|

|1. |ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ                               |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |1) «Շտապբուժօգնություն» ՓԲԸ               |        37|        12|

|___|__________________________________________|__________|__________|

|   |2) «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ» ՓԲԸ      |         1|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |3) «Սուրբ Աստվածամայր» ԲԿ» ՓԲԸ            |          |         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |4) «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ» ՍՊԸ                 |          |         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |5) «Երևանի  Մխիթար Հերացու անվան պետական  |          |         1|

|   |բժշկական համալսարան» հիմնադրամ            |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |6) «Վերարտադրողական առողջության,          |          |         1|

|   |պերինատոլոգիայի, մանկաբարձության և        |          |          |

|   |գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |7) «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»|         1|          |

|   |ՓԲԸ                                       |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |8) «Հոգեկան առողջության պահպանման ազգային |         1|          |

|   |կենտրոն» ՓԲԸ                              |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |9) «Հիվանդությունների վերահսկման և        |         2|          |

|   |կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ        |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|2. |ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ                           |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |1) «Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան ԲԿ»  |         3|         1|

|   |ՓԲԸ                                       |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |2) «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ                      |         3|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |3) «Չարենցավանի ԲԿ» ՓԲԸ                   |         1|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |4) «Կ. Խաչատրյանի անվան Գառնիի առողջության|         1|          |

|   |կենտրոն» ՊՈԱԿ                             |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |5) «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա»   |         1|          |

|   |ՓԲԸ                                       |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |6) «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՓԲԸ            |         1|          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |7) «Նաիրիի ԲԿ» ՓԲԸ                        |         1|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|3. |ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ                           |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |1) «Արարատի հիվանդանոց» ԲԿ» ՓԲԸ           |         1|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |2) «Մասիսի ԲԿ» ՓԲԸ                        |         2|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |3) «Վեդու ԲԿ» ՓԲԸ                         |         1|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |4) «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ                      |         3|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|4. |ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ                          |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |1) «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ           |         2|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |2) «Մեծամորի ԲԿ» ՓԲԸ                      |         1|          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |3) «Զառիշար (Արամ) Մարտին Մկրտչյանի անվան |         3|         1|

|   |Արմավիրի ԲԿ» ՓԲԸ                          |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |4) Քեվօրք և  Անիթա Փակումեանների հիշատակի |         1|          |

|   |«Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»  |          |          |

|   |ՓԲԸ                                       |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|5. |ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ                        |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |1) «Աշտարակի ԲԿ» ՓԲԸ                      |         2|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |2) «Ապարանի ԲԿ» ՓԲԸ                       |         1|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |3) «Թալինի ԲԿ» ՓԲԸ                        |         1|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |4) «Ծաղկահովտի ԱԿ» ՓԲԸ                    |         1|          |

|___|__________________________________________|__________|__________|

|6. |ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ                            |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |1) «Գյումրու շտապ բուժական օգնության      |         5|         3|

|   |կայան» ՓԲԸ                                |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |2) «Ախուրյանի ԲԿ» ՓԲԸ                     |         1|          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |3) «Արթիկի ԲԿ» ՓԲԸ                        |         2|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |4) «Մարալիկի ԱԿ» ՓԲԸ                      |         1|          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |5) «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ                      |         1|          |

|___|__________________________________________|__________|__________|

|7. |ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ                             |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |1) «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ                      |         5|         2|

|___|__________________________________________|__________|__________|

|   |2) «Սպիտակի ԲԿ» ՓԲԸ                       |         1|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |3) «Ստեփանավանի ԲԿ» ՓԲԸ                   |         1|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |4) «Տաշիրի ԲԿ» ՓԲԸ                        |         1|          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |5) «Ալավերդու ԲԿ» ՓԲԸ                     |         2|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|8. |ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ                           |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |1) «Իռվինգ» ՍՊԸ                           |         1|          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |2) «Իջևանի  ԲԿ» ՓԲԸ                       |         2|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |3) «Բերդի ԲԿ» ՓԲԸ                         |         1|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |4) «Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ                  |         2|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|9. |ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ                          |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |1) «Սիսիանի ԲԿ» ՓԲԸ                       |         1|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |2) «Գորիսի ԲԿ» ՓԲԸ                        |        12|         4|

|___|__________________________________________|__________|__________|

|   |3) «Կապանի ԲԿ» ՓԲԸ                        |         8|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |4) «Քաջարանի ԲԿ» ՓԲԸ                      |         1|          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |5) «Մեղրու տարածաշրջանային ԲԿ» ՓԲԸ        |         1|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|10.|ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ                        |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |1) «Եղեգնաձորի ԲԿ» ՓԲԸ                    |         2|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |2) «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ         |         1|          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |3) «Ջերմուկի ԱԿ» ՓԲԸ                      |         1|          |

|___|__________________________________________|__________|__________|

|11.|ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ                      |          |          |

|___|__________________________________________|__________|__________|

|   |1) «Սևանի  ԲԿ» ՓԲԸ                        |         2|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |2) «Գավառի ԲԿ» ՓԲԸ                        |         2|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |3) «Մարտունու ԲԿ» ՓԲԸ                     |         3|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |4) «Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ             |         2|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |5) «Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ                     |         1|         1|

|___|__________________________________________|__________|__________|

|   |Ընդամենը                                  |       135|        55|

.____________________________________________________________________.

pin
ՀՀ կառավարություն
30.08.2018
N 970-Ա
Որոշում