Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.12.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.09.2018  -ից մինչեւ   26.12.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 26.12.2019 թիվ 1672-Ա որոշում)

i

041.1177.050918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2018 թվականի N 1177-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի` փոքր ՀԷԿ-երի շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով`

1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կատարված ուսումնասիրությունների և ձեռնարկված միջոցների արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 5-ի

N 1177-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Է. Փիրումյան       - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի

                         ժամանակավոր պաշտոնակատար (աշխատանքային խմբի

                         ղեկավար)

 

    Ս. Հովսեփյան       - «Հիդրոօդերևութաբանության  և  մոնիթորինգի պետական

                         ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

    Ս. Աղինյան         - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

                         զարգացման և մոնիթորինգի վարչության պետ

 

    Դ. Ստեփանյան       - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության էներգետիկայի վարչության

                         վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

 

    Ա. Քոչարյան        - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և  

                         գիտատեխնիկական նորմավորման վարչության

                         շինարարության և գնագոյացման մեթոդաբանության

                         բաժնի պետ

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ բնապահպանության և  ընդերքի տեսչական մարմնի

                         ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր

                         նյութերի վերահսկողության վարչության ջրերի և

                         մթնոլորտի վերահսկողության բաժնի ավագ պետական

                         տեսուչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.09.2018
N 1177-Ա
Որոշում