Սեղմել Esc փակելու համար:
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1186.060918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2018 թվականի N 1186-Ա

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`

1. Ստեղծել Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Ստեղծել Կոմիտասի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հոբելյանական հանձնաժողովներին` մեկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 6-ի

N 1186-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԸ ՆՇՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության և գիտության նախարար

(հանձնաժողովի նախագահ)

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար

 

    Ն. Ղարիբյան        - ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող

 

Բ. Տեր-Գրիգորյան  - ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող

 

    Ն. Խաչատուրյան     - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Հ. Գասպարյան       - ՀՀ նախագահի խորհրդական (համաձայնությամբ)

 

    Մ. Գրիգորյան       - Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Ղուկասյան       - ՀՀ Լոռու մարզպետ

 

    Տ. Վիրաբյան        - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ս. Թորոսյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի

                         վարչության պետ

 

    Ռ. Մարտիրոսյան     - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Դևրիկյան         - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                          Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ»

                          ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Աղասյան         - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի

                         ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ս. Մուրադյան       - «Երևանի  պետական համալսարան» հիմնադրամի`

                        ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության

                        պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

                        (համաձայնությամբ)

 

    Վ. Կիրակոսյան      - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի

                        անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի

                        թումանյանագիտության բաժնի ղեկավար

                        (համաձայնությամբ)

 

Տեր Ասողիկ քահանա - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի

    Կարապետյան           տնօրեն (համաձայնությամբ)

 

    Կ. Վարդանյան       - «Ե. Չարենցի անվան գրականության և  արվեստի

                         թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Եղիազարյան      - «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի

                         պաշտոնակատար (համաձայնությամբ)

 

Հ. Համբարձումյան  - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի

դոցենտ, բ.գ.թ. (համաձայնությամբ)

 

    Ռ. Բաբայան         - «Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային

                         թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Մարաբյան        - ՀՀ մշակույթի նախարարության մշակութային

                         ժառանգության և ժողովրդական արհեստների

                         վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի

                         քարտուղար)

 

(1-ին հավելվածը խմբ. 08.02.2019 թիվ 107-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 6-ի

N 1186-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԿՈՄԻՏԱՍԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԸ ՆՇՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության և գիտության նախարար

(հանձնաժողովի նախագահ)

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար

 

Բ. Տեր-Գրիգորյան  - ՀՀ սփյուռքի նախարար պարտականությունները կատարող

 

    Ն. Ղարիբյան        - ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող

 

    Հ. Գասպարյան       - ՀՀ նախագահի խորհրդական (համաձայնությամբ)

 

    Մ. Գրիգորյան       - Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Վիրաբյան        - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ս. Թորոսյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի

                         վարչության պետ

 

    Ռ. Մարտիրոսյան     - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Աղասյան         - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի

                        ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Տեր Ասողիկ քահանա - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի

    Կարապետյան           տնօրեն (համաձայնությամբ)

 

    Կ. Վարդանյան       - «Ե. Չարենցի անվան գրականության և  արվեստի

                         թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ն. Կոստանդյան      - «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Հովհաննիսյան    - «Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»

                         ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար (համաձայնությամբ)

 

    Է. Թադևոսյան       - «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ի

                         գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)

 

    Ա. Սաթյան          - Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Դ. Ղազարյան        - Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Չեքիջյան        - «Հայաստանի պետական ազգային ակադեմիական

                        երգչախումբ» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար և

                        գլխավոր դիրիժոր (համաձայնությամբ)

 

    Տ. Մանսուրյան      - կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Նավոյան         - «Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»

                         ՊՈԱԿ-ի գիտական գծով պրոռեկտոր, ՀՀ արվեստի

                         վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (համաձայնությամբ)

 

    Ա. Մարաբյան        - ՀՀ մշակույթի նախարարության մշակութային

                         ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության

                         պետի պաշտոնակատար (հանձնաժողովի քարտուղար)

 

(2-րդ հավելվածը խմբ. 08.02.2019 թիվ 107-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.09.2018
N 1186-Ա
Որոշում