Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1192.060918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2018 թվականի N 1192-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2018 թվականի սեպտեմբերի 8-9-ը Ռուսաստանի Դաշնություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Արսեն Գասպարյանինը, Վահե Հովհաննիսյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արման Շահինյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Կարեն Մկրտչյանինը, Կարեն Վանյանինը, Կարեն Հարությունյանինը և Ղազար Ղազարյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

4) Հակոբ Արշակյանինը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2018 թվականի սեպտեմբերի 8-ին` Երևան-Մոսկվա, իսկ սեպտեմբերի 9-ին` Մոսկվա-Երևան երթուղիներով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման գործում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 6-ի

N 1192-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-9-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ

 

    Վ. Տողանյան        - ՌԴ-ում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան

 

    Ա. Գասպարյան       - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

 

    Վ. Հովհաննիսյան    - ՀՀ վարչապետի խորհրդական

 

    Հ. Արշակյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

 

    Վ. Ներսեսյան       - ՀՀ վարչապետի օգնական

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Ա. Եղոյան          - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Գ. Հայրապետով      - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի

                         բաժնի պետ (06.09.2018 թ. - 09.09.2018 թ.)

 

    Վ. Ասլանյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Ա. Շահինյան        - «Հանրային կապերի և  տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         օպերատոր

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

Կ. Հարությունյան  - պետական պահպանության ծառայության աշխատող

(07.09.2018 թ. - 09.09.2018 թ.)

 

    Ղ. Ղազարյան        - պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Կ. Մկրտչյան        - պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Մովսեսյան       - պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Կ. Վանյան          - պետական պահպանության ծառայության աշխատող

                         (07.09.2018 թ. - 09.09.2018 թ.)

 

ԶԼՄ-ների ներկայացուցիչներ

 

    Ա. Եսայան          - «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության

                         թղթակից (համաձայնությամբ)

 

    Ա. Թամրազյան       - «Հ2» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

 

    Լ. Խաչատրյան       - «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Կասյան          - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Կարապետյան      - «Կենտրոն» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

Գ. Հարությունյան  - «Ար» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.09.2018
N 1192-Ա
Որոշում