ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
7 օգոստոսի 2009 թվականի N 463-Ա
ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1581-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ մասի 9-րդ ենթակետի համաձայն և թանգարանի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները կարգավորելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարանների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների
1) ցանկը և սակագները` համաձայն հավելվածի.
2) շտապ (արտահերթ) մատուցման համար գանձվող հավելավճարի չափը` ոչ ավել, քան սակագնի 100%-ը.
3) արտոնություն (զեղչ)` պատմամշակութային ոլորտի գիտական ու ուսումնական հաստատությունների մասնագետների և ուսանողների համար` սակագնի 50%-ի չափով
2. ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարանների տնօրեններին`
1) սույն հրամանի հավելվածում չընդգրկված ծառայությունների մատուցումն իրականացնել պայմանագրեր կնքելու եղանակով` համապատասխան հայտի հիման վրա` գրանցելով ֆոնդերի սպասարկման մատյանում.
2) պայմանագրերը կնքելու մասին 5-օրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ մշակույթի նախարարությանը:
3. Սույն հրամանի կատարման գործընթացի պատասխանատվությունը դնել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչության պետ Ա. Սարգսյանի վրա:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին:
Հավելված
ՀՀ մշակույթի նախարարի
2009 թ. օգոստոսի 7-ի
N 463-Ա հրամանի
ՑԱՆԿ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|ՀՀ| ծառայության անվանումը | միավորը | արժեքը |
|__|________________________________________|_______________|_____________|
|1 |Թանգարանային 1 առարկայի լուսանկարում/ |ֆոնդում, | 1000-11000|
| |պատճենահանում |հրապարակված | |
| | |_______________|_____________|
| | |չտպագրված/ | 10000-27000|
| | |չհրապարակված | |
|__|________________________________________|_______________|_____________|
|2 |Դիապոզիտիվի տրամադրում |60-40 մմ | 25000-27000|
| | |_______________|_____________|
| | |24-36 մմ | 20000-25000|
|__|________________________________________|_______________|_____________|
|3 |Ֆոնդերում պահվող լուսանկարների |60-40 մմ | 15000-20000|
| |ժամանակավոր տրամադրում/գիտաօժանդակ ֆոնդ/|_______________|_____________|
| |լուսանկարի թվայնացված տարբերակի |24-36 մմ | 10000-15000|
| |տրամադրում |հրապարակված | 1000-5000|
| | |չհրապարակված/ | 6000|
| | |չտպագրված | |
|__|________________________________________|_______________|_____________|
|4 |Լուսանկարների տպում նեգատիվներից |մինչև 1920 թ. | 1000-30000|
| |(9*12,13*18,13*24,24*30,30*40) |նեգատիվից | |
| | |_______________|_____________|
| | |մինչև 1950 թ. | 800-20000|
| | |նեգատիվից | |
| | |_______________|_____________|
| | |1950 թ. հետո | 600-1500|
| | |արված նեգատիվից| |
|__|________________________________________|_______________|_____________|
|5 |Թանգարանային առարկաների վերաբերյալ |ծագումնաբանական| 3000-5000|
| |տեղեկանքների տրամադրում |բնույթի 1 | |
| | |միավոր | |
| | |_______________|_____________|
| | |կենսագրական | 4000-6000|
| | |բնույթի 0.5 | |
| | |տպագրական էջ | |
| | |_______________|_____________|
| | |գիտական | 800-|
| | |տեղեկանքների | |
| | |կազմում 1 | |
| | |միավոր | |
|__|________________________________________|_______________|_____________|
|6 |Առանձին իրադարձությունների, դեպքերի |1 տեղեկանք | 2000-4000|
| |վերաբերյալ տեղեկանքների պատրաստում | | |
|__|________________________________________|_______________|_____________|
|7 |Թղթային հիմքով թանգարանային առարկաների |հրատարակված | 500-10000|
| |համակարգչային տարբերակի ստեղծում |_______________|_____________|
| |(թվայնացված տարբերակի ստեղծում) |չհրատարակված | 22000-35000|
|__|________________________________________|_______________|_____________|
|8 |Ձայնադարանից աուդիո և վիդեո նյութերի |1 ունկնդիր | 200-500|
| |ծառայություն | | |
| | |_______________|_____________|
| | |ձայնագրում 1 | 500-1500|
| | |միավոր | |
| | |_______________|_____________|
| | |ձայնագրություն | 3000|
| | |90 րոպե | |
|__|________________________________________|_______________|_____________|
|9 |ֆիլմերի դիտում | | 500-1000|
|__|________________________________________|_______________|_____________|
|10|Գեղանկարների վերականգնում | |պայմանագրային|
|__|________________________________________|_______________|_____________|
|11|Խորհրդատվություն, ֆոնդային նյութերի | | 1000-2000|
| |ընտրության` հաղորդումների, հոդվածների և | | |
| |այլնի համար | | |
|__|________________________________________|_______________|_____________|
|12|Հեռուստահաղ. և ֆիլմերի նկարահանում |1-2 ժամ | 5000-10000|
| | |_______________|_____________|
| | |1 օր | 25000-75000|
|__|________________________________________|_______________|_____________|
|13|Գիտահանրամատչելի, գեղարվեստական ֆիլմ |1 օր | 40000-55000|
| |նկարահանում | | |
|__|________________________________________|_______________|_____________|
|14|Ռադիոհաղորդման և հեռուստահաղորդման |5 րոպե | 2000-25000|
| |տեքստի պատրաստում | | |
|__|________________________________________|_______________|_____________|
|15|Միջոցառումների համար սրահի տրամադրում |2-4 ժամ | 25000-200000|
| | |_______________|_____________|
| | |1 օր |200000-700000|
|__|________________________________________|_______________|_____________|
|16|Թեմատիկ հուշանվերների վաճառք | |ինքնարժեք+50%|
|__|________________________________________|_______________|_____________|
|17|Մասնագիտական բուհերի արտադրական պրակտիկա|1 ուսանողի | 5000-8000|
| | |համար | |
|__|________________________________________|_______________|_____________|
|18|ֆոտոցուցահանդեսների և ընդհանուր բնույթի|մինչև 25 | 15000|
| |ֆոտոհավաքածուների պատրաստում |լուսանկար | |
| |/1 ցուցահանդես կամ 1 հավաքածու/ |_______________|_____________|
| | |մինչև 50 | 25000|
| | |լուսանկար | |
| | |_______________|_____________|
| | |մինչև 100 | 50000|
| | |լուսանկար | |
|__|________________________________________|_______________|_____________|
|19|ֆոտոփաստաթղթերի թեմատիկ հավաքածուի |մինչև 0.3 | 5000|
| |պատրաստում |տպագրական թերթի| |
| | |ծավալով 1 | |
| | |հավաքածու | |
| | |_______________|_____________|
| | |մինչև 0.5 | 7000|
| | |տպագրական թերթի| |
| | |ծավալով 1 | |
| | |հավաքածու | |
|__|________________________________________|_______________|_____________|
|20|Ֆոտոփաստաթղթերի ցուցահանդեսի պատրաստում |մինչև 1920 թ. | 50000|
| | |25 վավերագրերից| |
| | |24*30 չափսի 1 | |
| | |ցուցահանդես | |
| | |_______________|_____________|
| | |մինչև 1950 թ. | 35000|
| | |25 վավերագրերից| |
| | |24*30 չափսի 1 | |
| | |ցուցահանդես | |
| | |_______________|_____________|
| | |մինչև 1990 թ. | 25000|
| | |25 վավերագրերից| |
| | |24*30 չափսի 1 | |
| | |ցուցահանդես | |
|__|________________________________________|_______________|_____________|
|21|Ինտերնետային ծառայություններ, ինտերնետ | |պայմանագրային|
| |սրճարան | | |
._________________________________________________________________________.