Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌԱԴ ՍԱՆԵ ՎԱՇԱՄԻՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2018 թվականի N 983-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌԱԴ ՍԱՆԵ ՎԱՇԱՄԻՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված` 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 06.12.2018 թիվ 1392-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 6-ի

N 983-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՌԱԴ ՍԱՆԵ ՎԱՇԱՄԻՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳԱԱ-ի|             Անվանումը           |Չափի|Քանակը| Արժեքը    |

|ը/կ|ծածկա- |                                 |միա-|      | (դրամ)    |

|   |գիրը   |                                 |վորը|      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|1. |9024   |ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ /      |հատ |     5|  825000000|

|   |       |TESTING UNIT Կարծրություն,       |    |      |           |

|   |       |դիմացկունություն, հարված, ճնշում,|    |      |           |

|   |       |պայթյուն ստուգող սարքավորումներ  |    |      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|2. |9024   |ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ /       |հատ |     1|  275000000|

|   |       |LABORATORY EXUIPMENTS            |    |      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|3. |3907   |էպոկսիդային խեժ                  |կգ  |100000|  230000000|

|___|_______|_________________________________|____|______|___________|

|4. |7616   |Ալյումինից պատրաստված այլ        |կգ  |100000|  180000000|

|   |       |արտադրատեսակներ                  |    |      |           |

|___|_______|_________________________________|____|______|___________|

|5. |7019   |Ապակե մանրաթել                   |կգ  |300000|  600000000|

|_________________________________________________________|___________|

|            Ընդամենը`                                    | 2110000000|

._____________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 06.12.2018 թիվ 1392-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2018
N 983-Ա
Որոշում