Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-37-Ն-2

2018 թ.

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը և «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 19-րդ և 51-րդ հոդվածների 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստում անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով` իրավունքի ուժով, ուժը կորցրած համարել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի օգոստոսի 25-ի «Դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 06-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018 թ. սեպտեմբերի 13

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018 թ. սեպտեմբերի 13-ի

թիվ ԲԴԽ-37-Ն-2 որոշման

 

ԿԱՐԳ

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով հաստատվում են դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման կազմակերպման և անցկացման կարգն ու պարբերականությունը:

2. Դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման նպատակով կազմակերպվող պարտադիր ուսումնական գործընթացն է:

3. Վերապատրաստման ընթացքում դատական ծառայողներն ու դատական կարգադրիչներն ազատվում են ծառայողական պարտականությունների կատարումից` այդ ընթացքում պահպանելով պաշտոնը և նախատեսված վարձատրությունը:

4. «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող դատական ծառայողներին և դատական կարգադրիչներին Արդարադատության ակադեմիան (այսուհետ` Ակադեմիա) պետական բյուջեի միջոցների հաշվին տալիս է տրանսպորտային, գիշերավարձի և այլ ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում կամ կազմակերպում նրանց փոխադրումն ու բնակության ապահովումը:

5. Դատական կարգադրիչները վերապատրաստման դասընթացներին ներկայանում են համազգեստով:

 

2. ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

6. Դատական ծառայողները և դատական կարգադրիչները պարտադիր վերապատրաստում են անցնում երեք տարին մեկ անգամ:

7. Վերապատրաստումը կազմված է դասընթացի և գնահատման փուլերից:

8. Բացի եռամյա վերապատրաստումից, դատական ծառայողները և դատական կարգադրիչները վերապատրաստվում են նաև հետևյալ դեպքերում`

1) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում,

2) առաջին անգամ դատական ծառայության կամ դատական կարգադրիչների ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում,

3) դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելու դեպքում,

4) դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը փոփոխվելու դեպքում:

9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքերում վերապատրաստումը կազմակերպվում է առաջիկա վերապատրաստման շրջանակներում:

10. Վերապատրաստումից ազատվում են`

1) այն դատական ծառայողները կամ դատական կարգադրիչները, որոնք սովորում են ասպիրանտուրայում կամ դոկտորանտուրայում,

2) այն դատական ծառայողները կամ դատական կարգադրիչները, որոնց ծառայության սահմանային տարիքը լրանալուն մնացել է 2 տարվանից պակաս ժամանակ:

11. Դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստումը կազմակերպում և անցկացնում է Ակադեմիան:

12. Դատական ծառայողները և դատական կարգադրիչներն անցնում են վերապատրաստում և լրացուցիչ վերապատրաստում: Դատական կարգադրիչները կարող են անցնել նաև հատուկ ուսուցում (հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակությունների ուսուցանում), որն անցնելու կարգն ու ժամաքանակը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը` դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ:

13. Դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման ուսումնական գործընթացն անցկացվում է Ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա կազմված և Օրենքով նախատեսված կարգով հաստատված ուսուցման ծրագրերով:

14. Դատական դեպարտամենտի ղեկավարը, ամփոփելով Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների կողմից ստացված առաջարկությունները, մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ:

15. Առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկությունները մշակվում են յուրաքանչյուր դատական ծառայողի և դատական կարգադրիչի պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխան:

16. Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը Բարձրագույն դատական խորհուրդն Ակադեմիայի ռեկտորին է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իր առաջարկությունները` դատական ծառայողների և դատական կարգադրիչների հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար:

17. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները յուրաքանչյուր տարի` մինչև նոյեմբերի 1-ը Դատական դեպարտամենտի ղեկավարին են ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում իրենց ստորաբաժանումներում վերապատրաստման ենթակա դատական ծառայողների և դատական կարգադրիչների ցուցակը:

18. Ստացված ցուցակների հիման վրա յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, Դատական դեպարտամենտի ղեկավարն Ակադեմիա է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերաբերյալ հայտ:

19. Դատական ծառայողները և դատական կարգադրիչները վերապատրաստման դասընթացներ են անցնում ըստ Ակադեմիայի կողմից վերապատրաստման ընդհանուր ժամանակացույցում նշված խմբերի:

20. Վերապատրաստման դասընթացներին դատական ծառայողների և դատական կարգադրիչների խմբերում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կարող է կատարել Ակադեմիայի ռեկտորը` Դատական դեպարտամենտի ղեկավարի միջնորդության հիման վրա:

21. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին վերաբերող ժամանակացույցն Ակադեմիան ուղարկում է Դատական դեպարտամենտի ղեկավարին` ոչ ուշ, քան դասընթացները սկսվելուց առնվազն 10 օր առաջ:

22. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները պատասխանատու են ուսուցման դասընթացներին ներկայանալու վերաբերյալ դատական ծառայողների և դատական կարգադրիչների ծանուցումն ապահովելու համար:

23. Դատական ծառայողների լրացուցիչ վերապատրաստում և դատական կարգադրիչների լրացուցիչ վերապատրաստում կամ հատուկ ուսուցում անցնելու անհրաժեշտության դեպքում, Դատական դեպարտամենտի ղեկավարի որոշման կայացումից հետո երկշաբաթյա ժամկետում այն ուղարկվում է Ակադեմիայի ռեկտորին` առաջարկություն ներկայացնելով լրացուցիչ կամ հատուկ վերապատրաստման առարկայական կուրսի կամ թեմաների վերաբերյալ` ուսուցման ծրագրերում ներառելու նպատակով:

 

3. ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

24. Վերապատրաստման դասընթացների ավարտին կատարվում է դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և ունակությունների գնահատում:

25. Գնահատումը կատարվում է միայն մատուցված վերապատրաստման նյութի շրջանակներում:

26. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի` դատական դեպարտամենտից նշանակած չորս անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ` նշելով հանձնաժողովի նախագահին:

27. Վերապատրաստման արդյունքների գնահատումն իրականացվում է Ակադեմիայի կողմից կազմված և Օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում Դատական դեպարտամենտ ուղարկված դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման ընդհանուր ժամանակացույցում նշված խմբերին համապատասխան:

28. Գնահատման հանձնաժողովի որոշումները կայացվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

29. Դատական ծառայողները և դատական կարգադրիչները համարվում են վերապատրաստումը կամ լրացուցիչ վերապատրաստումն անցած դրական գնահատման դեպքում:

30. Վերապատրաստման արդյունքում գնահատման հանձնաժողովի կողմից դրական գնահատական ստացած դատական ծառայողին և դատական կարգադրիչներին տրվում է ավարտական վկայական: Վերապատրաստման արդյունքում ստացված վկայականի պատճենը կցվում է դատական ծառայողի և դատական կարգադրիչի անձնական գործին:

31. Վերապատրաստման արդյունքում գնահատման հանձնաժողովի կողմից բացասական գնահատական ստացած դատական ծառայողը և դատական կարգադրիչն առաջիկա վերապատրաստման շրջանակներում պարտադիր ներառվում է վերապատրաստման ենթակա դատական ծառայողների և դատական կարգադրիչների ցուցակում: Վերապատրաստման արդյունքում կրկին բացասական գնահատական ստացած դատական ծառայողի և դատական կարգադրիչի համար առաջանում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետով սահմանված իրավական հետևանքները:

32. Ակադեմիան յուրաքանչյուր ուսումնական ծրագրի ավարտից հետո Դատական դեպարտամենտին ամփոփ տեղեկանք է ներկայացնում Ակադեմիայում ուսուցումն անցած դատական ծառայողների և դատական կարգադրիչների ուսումնառության արդյունքների վերաբերյալ: Դատական դեպարտամենտն այն ուղարկում է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին:

33. Դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով:

34. Օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի` Դատական դեպարտամենտից նշանակած երկու անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ` նշելով հանձնաժողովի նախագահին:

35. Դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման արդյունքների բողոքարկման մանրամասները կարգավորվում են Օրենքով:

 

4. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

36. Վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդին դատական ծառայողի և դատական կարգադրիչի անհարգելի բացակայության դեպքում, առանց գնահատման վերապատրաստման արդյունքը գնահատվում է բացասական:

37. Վերապատրաստումը չի գնահատվում և դատական ծառայողին ու դատական կարգադրիչին հնարավորություն է տրվում կրկին անցնելու նույնաբովանդակ առարկայական կուրսը կամ Ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից համարժեք սահմանված այլ առարկայական կուրսը, եթե Ակադեմիայի ռեկտորի կողմից հարգելի ճանաչված բացակայությունները գերազանցում են վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսի ժամաքանակի քսան տոկոսը:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
13.09.2018
N ԲԴԽ-37-Ն-2
Որոշում