Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ, ՇՎԵՅՑԱՐԻԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ, ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ...

 

 

041.1213.170918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2018 թվականի N 1213-Ա

 

ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ, ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին 2018 թվականի սեպտեմբերի 19-ին գործուղել Վրաստան (Թբիլիսի), 2018 թվականի սեպտեմբերի 20-21-ը` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) և 2018 թվականի սեպտեմբերի 22-26-ը` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

2. Արսեն Գասպարյանի` Վրաստան (Թբիլիսի), Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) և Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Վրաստան, Շվեյցարիայի Համադաշնություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.09.2018
N 1213-Ա
Որոշում