Սեղմել Esc փակելու համար:
ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-37-Ո-97

2018 թ.

 

ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ, ՉԱՓՈՎ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՏՎՅԱԼ ՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի և նրա ընտանիքի անդամների համար լայն սոցիալական երաշխիքների (սոցիալ-տնտեսական ապահովության, բնակարանային, սոցիալական ծառայությունների և այլն) օրենսդրորեն ամրագրումը և իրականության մեջ դրանց ապահովումն ուղղակիորեն կապված են դատավորի լիարժեք անկախությունն ապահովելու հետ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 12-րդ մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին` Կառավարության կողմից սահմանված կարգով, չափով և ժամկետներում տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու դեպքերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                      Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018 թ. սեպտեմբերի 13

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. սեպտեմբերի 13-ի

թիվ ԲԴԽ-37-Ո-97 որոշման

 

ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ, ՉԱՓՈՎ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՏՎՅԱԼ ՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Դատավորին բնակարանի վարձի փոխհատուցում տրամադրվում է իր մշտական բնակության վայրից դուրս դատավորի պաշտոնում նշանակվելու դեպքում:

2. Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցումը տրամադրվում է, երբ դատավորի աշխատավայրը գտնվում է իր մշտական բնակության վայրից ավելի քան 30 կմ հեռավորության վրա:

3. Փոխհատուցումը տրամադրվում է դատավորի' Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա' Կառավարության կողմից սահմանված կարգով և չափով: Դիմումում նշվում է նաև դատավորի մշտական բնակության վայրի հասցեն, վարձակալած բնակարանի հասցեն, ինչպես նաև ներառվում է դատավորի հայտարարությունն այն մասին, որ համապատասխան աշխատավայրում նա կամ նրա հետ համատեղ բնակվող անձինք չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան կամ առկա բնակարանում չկան բնակվելու համար նվազագույն պայմաններ: Համապատասխան աշխատավայրում դատավորի կամ նրա հետ համատեղ բնակվող անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի` բնակվելու համար նվազագույն պայմանները գնահատվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

(3-րդ կետը փոփ. 13.12.2021 ԲԴԽ-105-Ո-303 որոշում)

4. Վարձակալության պայմանագրի փոփոխման, ինչպես նաև փոխհատուցման տրամադրման հիմքերի վերացման պահից դատավորն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
13.09.2018
N ԲԴԽ-37-Ո97
Որոշում