Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0998.170918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2018 թվականի N 998-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, «Երասխի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անհատույց օգտագործվող` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխի համայնքի Մաշտոցի փողոցի շենք N 10 հասցեում գտնվող, 2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ 10 957 000 դրամ գնահատված արժեքով, 417.38 քառ. մետր մակերեսով շենքը, 6.8 քառ. մետր մակերեսով սանհանգույցը, դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ` 0.16442 հեկտար հողամասը` սեփականության իրավունքով, և 0.07968 հեկտար հողամասը` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (այսուհետ` գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխի համայնքին` մանկապարտեզ կառուցելու և հետագայում ըստ նպատակային նշանակության շահագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագիր` դրանում սահմանելով, որ`

1) համաձայն համայնքի կողմից ներկայացված հանրօգուտ ծրագրի` մանկապարտեզ կառուցելու նպատակով կիրականացվի 150 647 426 դրամի ներդրում` հետևյալ համամասնությամբ`

ա. 2018 թվականին` 28 500 000 դրամ,

բ. 2019 թվականին` 85 526 000 դրամ,

գ. 2020 թվականին` 36 621 426 դրամ.

2) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխի համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը` դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին.

3) մրցույթի արդյունքում շինարարական աշխատանքների գնի նվազեցման դեպքում ներդրումների գումարները կնվազեցվեն համամասնորեն.

4) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխի համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2018
N 998-Ա
Որոշում