Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ե ...

 

 

040.1011.200918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 2018 թվականի N 1011-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, ինչպես նաև 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) I բաժնի երկրորդ պարբերության 2-րդ կետում «65» թիվը փոխարինել «70» թվով.

2) IV բաժնի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական տվյալների` Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում վաճառված բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գների վերլուծության արդյունքում ծրագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքի կողմից Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի առավելագույն չափ է ընդունվել 25.000.000 դրամը, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի առավելագույն չափ է ընդունվել 30.000.000 դրամը:».

3) IV բաժնի 4-րդ պարբերության`

ա. 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 9.5 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 7,5 տոկոս), Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը (այսինքն` Հայաստանի Հանրապետության մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 5.5 տոկոս), իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 7.5 տոկոսով, որը չի սուբսիդավորվում.

2) երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի գինը Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի գինը` 30 մլն դրամը: Թե՛ Երևանի, թե՛ մարզերի համար կանխավճարը կազմելու է բնակարանի արժեքի առնվազն 30 տոկոսը` երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի դեպքում, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի դեպքում` բնակարանի արժեքի առնվազն 20 տոկոսը` բացառությամբ սույն բաժնի չորրորդ պարբերության 3-րդ կետով նախատեսված դեպքերի.»,

բ. 3-րդ կետի «ա» պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, նշված պայմանի առկայության դեպքում երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարանի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան 17.500.000 դրամը, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 80 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան 24.000.000 դրամը` անկախ գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքից:»,

գ. 3-րդ կետի «բ» պարբերությունը «երաշխավորությունները» բառից հետո լրացնել «, կամ`» բառով,

դ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» պարբերությամբ.

«գ. առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն` երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի դեպքում` այդ բնակարանի արժեքի 30 տոկոսի և վարկառուի կողմից 10 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի դեպքում` այդ բնակարանի արժեքի 20 տոկոսի և վարկառուի կողմից 10 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով: Ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 70 տոկոսի` երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) գնված բնակարանի դեպքում, և 80 տոկոսի` առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) գնված բնակարանի դեպքում:».

4) IV բաժնի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության (այսուհետ` առանձնացված միավոր) միջոցով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.09.2018
N 1011-Ն
Որոշում