Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

041.1208.170918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2018 թվականի N 1208-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 23-26-ը ԱՄՆ (Նյու Յորք) և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 27-28-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. ԱՄՆ մեկնող կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանին, իսկ Տաջիկստանի Հանրապետություն մեկնող պատվիրակության կազմում` Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանին և ԱՊՀ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` ԱՄՆ (Նյու Յորք) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` այցի ծրագրով նախատեսված օդանավակայաններում սպասարկման վճարները և կանոնավոր չվերթներով ուղևորվելու դեպքում` նաև ճանապարհածախսը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Դավիթ Գևորգյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Վահան Բայբուրդյանինը (այդ թվում` 2018 թվականի սեպտեմբերի 27-ին Փարիզ-Երևան ճանապարհածախսը), Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը, Շավարշ Քոչարյանինը և Տիգրան Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Հովհաննես Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Արմեն Շահինյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը և Գագիկ Վանոյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի, ճանապարհածախսի և օդանավակայաններում սպասարկման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2018 թվականի սեպտեմբերի 23-ին` Երևան-Փարիզ, սեպտեմբերի 26-ին` Փարիզ-Դուշանբե, իսկ սեպտեմբերի 28-ին` Դուշանբե-Երևան երթուղով:

6. Ընդունել ի գիտություն, որ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին Փարիզ-Նյու Յորք և սեպտեմբերի 26-ին Նյու Յորք-Փարիզ երթուղին իրականացվելու է կանոնավոր չվերթով:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` ԱՄՆ և Տաջիկստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 17-ի

N 1208-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-26-Ը ԱՄՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Գ. Հովհաննիսյան    - ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ն լիազոր դեսպան

 

    Վ. Ներսեսյան       - ՀՀ վարչապետի օգնական

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Ա. Եղոյան          - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

Ծ. Համբարձումյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության

պետ

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

                         (16.09.2018 թ.-26.09.2018 թ.)

 

    Գ. Հայրապետով      - պետական պահպանության ծառայության պետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետի

                         տեղակալի պաշտոնակատար

 

    Վ. Բայբուրդյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         մասնագետ (16.09.2018 թ.-26.09.2018 թ.)

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Գ. Մովսեսյան       - պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Շահինյան        - պետական պահպանության ծառայության աշխատող

                         (16.09.2018 թ.-26.09.2018 թ.)

 

    Հ. Վարդանյան       - պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ղ. Ղազարյան        - պետական պահպանության ծառայության աշխատող

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչ

 

    Ա. Անդրեասյան      - Հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 17-ի

N 1208-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-28-Ը ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ (26.09.2018 թ.-28.09.2018 թ.)

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Վ. Բադալյան        - Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և  

                         լիազոր դեսպան

 

    Ա. Ղևոնդյան        - ԱՊՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

 

    Վ. Ներսեսյան       - ՀՀ վարչապետի օգնական

 

    Հ. Քոչարյան        - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Ա. Եղոյան          - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Գ. Հայրապետով      - պետական պահպանության ծառայության պետ

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետի

                         տեղակալի պաշտոնակատար

 

    Տ. Բաբայան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության դիվանագիտական

                         ներկայացուցչությունների բաժնի առաջին քարտուղար

                         (23.09.2018 թ.-28.09.2018 թ.)

 

    Դ. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի արարողակարգի

                         պատասխանատու (26.09.2018 թ.-28.09.2018 թ.)

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Գ. Մովսեսյան       - պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Շահինյան        - պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Հ. Վարդանյան       - պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ղ. Ղազարյան        - պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Վանոյան         - պետական պահպանության ծառայության աշխատող

                         (23.09.2018 թ.-28.09.2018 թ.)

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

    Հ. Բաղդասարյան     - Հանրային հեռուստաընկերության թղթակից

 

    Ա. Անդրեասյան      - Հանրային հեռուստաընկերության օպերատոր

 

    Վ. Հակոբյան        - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից

 

    Վ. Հովսեփյան       - «Արարատ» հեռուստաընկերության թղթակից

 

    Մ. Դավթյան         - «Մեգանյուզ» լրատվական կայքի թղթակից

 

    Փ. Ֆահրադյան       - «Արմդեյ.էյէմ» լրատվական կայքի թղթակից

 

    Մ. Ասատրյան        - «Նյուզ.էյէմ» լրատվական գործակալության թղթակից

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.09.2018
N 1208-Ա
Որոշում