041.1243.200918
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 սեպտեմբերի 2018 թվականի N 1243-Ա
ՏԱԹԵՎԻԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Տաթևիկ Դավթյանին 2018 թվականի սեպտեմբերի 25-28-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)` Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի Արբիտրաժային կանոնների և կարգավորումների փոփոխությունների փաթեթի վերաբերյալ` անդամ պետությունների ներկայացուցիչների և Կենտրոնի քարտուղարության միջև հանդիպմանը մասնակցելու համար:
2. Տաթևիկ Դավթյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման ծախսերը կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տաթևիկ Դավթյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ