040.0137.310300
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2000 թվականի N 137
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱԼՅՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 13 խմբի 06 ենթախմբի 4-րդ կետի «Նախորդ տարիների պարտքերի մարում» տողով նախատեսված գումարից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 12798524 դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կողմից 1997 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության կարգով տրամադրված 79950 կգ ալյուրի արժեքը «Բաղրամյանի հացամթերքներ» բաց բաժնետիրական ընկերությանը 5892000 դրամ և «Երևանի ալրաղաց» բաց բաժնետիրական ընկերությանը 6906524 դրամ փոխհատուցելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 31-ից: