Սեղմել Esc փակելու համար:
ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.1268.011018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2018 թվականի N 1268-Ա

 

ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությանը և «Համաշխարհային երթուղիների զարգացում» խորագրով 24-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2018 թվականի սեպտեմբերի 14-24-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Գուանժու` 14-18-ը և Պեկին` 19-24-ը) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի արտաբյուջետային միջոցների հաշվին: Գուանժու քաղաքում անցկացվող` «Համաշխարհային երթուղիների զարգացում» խորագրով 24-րդ համաժողովին մասնակցության վճարը կատարել փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.10.2018
N 1268-Ա
Որոշում