Սեղմել Esc փակելու համար:
ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1275.011018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2018 թվականի N 1275-Ա

 

ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2018 թվականի հոկտեմբերի 2-4-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Միջազգային էներգետիկ խարտիայի քարտուղարության կողմից կազմակերպված «Էներգետիկ ներդրումների ռիսկերի գնահատում» (EIRA) խորագրով զեկույցի ներկայացմանը մասնակցելու նպատակով:

2. Հակոբ Վարդանյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հակոբ Վարդանյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.10.2018
N 1275-Ա
Որոշում