Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ...

 

 

040.1028.011018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1028-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար հատկացված միջոցների շրջանակում Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետարաններին 2018 թվականին հատկացնել 82,913.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 1,120.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 11,200.0 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 22,093.0 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 48,500.0 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 5 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1028-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

.__________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման        | Տարի  |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները              |       |

|____|_____________________________________________________|_______|

|    |ԸՆԴԱՄԵՆԸ                                             |1,120.0|

|____|_____________________________________________________|_______|

|    |այդ թվում`                                           |       |

|____|_____________________________________________________|_______|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                   |1,120.0|

|____|_____________________________________________________|_______|

|    |որից`                                                |       |

|____|_____________________________________________________|_______|

|1.1.|Տալվորիկի համայնքի խմելու ջրի պոմպի և  շարժիչի       |1,120.0|

|    |ձեռքբերման նպատակով Տալվորիկի համայնքին աջակցության  |       |

|    |տրամադրում                                           |       |

.__________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1028-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման          | Տարի   |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները                |        |

|____|_______________________________________________________|________|

|    |ԸՆԴԱՄԵՆԸ                                               |11,200.0|

|____|_______________________________________________________|________|

|    |այդ թվում`                                             |        |

|____|_______________________________________________________|________|

|1.  |Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին                     |11,200.0|

|____|_______________________________________________________|________|

|    |որից`                                                  |        |

|____|_______________________________________________________|________|

|1.1.|«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ-ի       | 7,200.0|

|    |կողմից «Ենթակառուցվածքներ և  գյուղական աջակցություն»   |        |

|    |ծրագրի շրջանակում Սվերդլովի բնակավայրի                 |        |

|    |ջրամատակարարման համակարգի վերակառուցման                |        |

|    |համաֆինանսավորման նպատակով Լոռի Բերդի համայնքին        |        |

|    |աջակցության տրամադրում                                 |        |

|____|_______________________________________________________|________|

|1.2.|Սպիտակի թիվ 8 դպրոցում կրթության որակի բարելավման`     | 4,000.0|

|    |Ճապոնիայի դեսպանատան ծրագրի համաֆինանսավորման          |        |

|    |նպատակով Սպիտակի համայնքին աջակցության տրամադրում      |        |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1028-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման          | Տարի   |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները                |        |

|____|_______________________________________________________|________|

|    |ԸՆԴԱՄԵՆԸ                                               |22,093.0|

|____|_______________________________________________________|________|

|    |այդ թվում`                                             |        |

|____|_______________________________________________________|________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                     |20,973.0|

|____|_______________________________________________________|________|

|    |որից`                                                  |        |

|____|_______________________________________________________|________|

|1.1.|ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի համայնքում բրդի վերամշակման   |20,973.0|

|    |արտադրամասի ստեղծման նպատակով Ամասիայի համայնքին       |        |

|    |աջակցության տրամադրում                                 |        |

|____|_______________________________________________________|________|

|2.  |Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին                     | 1,120.0|

|____|_______________________________________________________|________|

|    |որից`                                                  |        |

|____|_______________________________________________________|________|

|2.1.|Բազմաբնակարան շենքերի և  դրանց նկատմամբ գրանցված       | 1,120.0|

|    |իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական |        |

|    |տեղեկանքներ ստանալու և  թվով 22 բազմաբնակարան շենքերի  |        |

|    |սեփականության իրավունքի գրանցման վկայականների          |        |

|    |բնօրինակները ստանալու համար պետական վճարի փոխհատուցման |        |

|    |նպատակով Գյումրու համայնքին աջակցության տրամադրում     |        |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1028-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման          | Տարի   |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները                |        |

|____|_______________________________________________________|________|

|    |ԸՆԴԱՄԵՆԸ                                               |48,500.0|

|____|_______________________________________________________|________|

|    |այդ թվում`                                             |        |

|____|_______________________________________________________|________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                     |28,500.0|

|____|_______________________________________________________|________|

|    |որից`                                                  |        |

|____|_______________________________________________________|________|

|1.1.|Իծաքարի բնակավայրի համար գյուղտեխնիկայի ձեռքբերման     | 4,000.0|

|    |նպատակով Բերդի համայնքին աջակցության տրամադրում        |        |

|____|_______________________________________________________|________|

|1.2.|Գանձաքարի համայնքի համար գյուղտեխնիկայի ձեռքբերման     | 9,500.0|

|    |նպատակով Գանձաքարի համայնքին աջակցության տրամադրում    |        |

|____|_______________________________________________________|________|

|1.3 |Ենոքավանի համայնքի մանրամասն նախագծման նպատակով        |15,000.0|

|    |Ենոքավանի համայնքին աջակցության տրամադրում             |        |

|____|_______________________________________________________|________|

|2.  |Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին                     |20,000.0|

|____|_______________________________________________________|________|

|    |որից`                                                  |        |

|____|_______________________________________________________|________|

|2.1 |ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Այրումի համայնքում ջերմոցային  |20,000.0|

|    |տնտեսության, թունաքիմիկատների խանութի, տնկարկային      |        |

|    |տնտեսության, մեքենա-տրակտորային պարկի համաֆինանսավորման|        |

|    |նպատակով Այրումի համայնքին աջակցության տրամադրում      |        |

._____________________________________________________________________.

 

________________________________

ԻՐՏԵԿ - N 5 հավելվածը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.2018
N 1028-Ն
Որոշում