Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ...

 

 

040.1043.011018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 սեպտեմբերի 2018 թվականի N 1043-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված` 75816000 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցները` համաձայն N 1 հավելվածի, և 7140500 դրամ հաշվեկշռային արժեքով սարքավորումները` համաձայն N 2 հավելվածի, և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը` Արցախի Հանրապետության ոստիկանությանը հանձնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության կառավարության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` պայմանագրում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագրի կնքման և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են Արցախի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 20-ի

N 1043-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._______________________________________________________________.

|NN |Տրանսպորտային     |Թողարկման|Նույնականացման   |Սկզբնական   |

|ը/կ|միջոցի անվանումը  |տարեթիվը |    համարը       |արժեքը      |

|   |և  մակնիշը        |         |                 |(դրամ)      |

|   |                  |         |                 |            |

|___|__________________|_________|_________________|____________|

|   |    015           |         |                 |            |

|___|__________________|_________|_________________|____________|

|1. |«Տոյոտա-Քեմրի»    |2016 թ.  |JTNBF4FK403033715|   9,700,000|

|___|__________________|_________|_________________|____________|

|2. |«Տոյոտա-Կորոլլա»  |2015 թ.  |WMTBB4JE90R106611|  11,000,000|

|___|__________________|_________|_________________|____________|

|3. |«Շևրոլե-Նիվա»     |2015 թ.  |X9L212300F0573845|   5,736,000|

|___|__________________|_________|_________________|____________|

|4. |«Շևրոլե-Նիվա»     |2017 թ.  |X9L212300H0615852|   5,280,000|

|___|__________________|_________|_________________|____________|

|5. |«Տոյոտա-Պրադո»    |2008 թ.  |JTEBU29i405152740|  14,700,000|

|___|__________________|_________|_________________|____________|

|6. |«Տոյոտա-Պրադո»    |2008 թ.  |JTEBU29J705156409|  14,700,000|

|___|__________________|_________|_________________|____________|

|7. |«Տոյոտա-Պրադո»    |2008 թ.  |JTEBU29J905152709|  14,700,000|

._______________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 20-ի

N 1043-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Հիմնական միջոցի անվանումը և               |Տարե-  |Քա- |Սկզբնական|

|ը/կ|             մակնիշը                      |թիվը   |նակը|արժեքը   |

|   |                                          |       |    |(դրամ)   |

|___|__________________________________________|_______|____|_________|

|   |         013                              |       |    |         |

|___|__________________________________________|_______|____|_________|

|1. |Բարձրախոս «Senheiser EW112PJ3»            |2016 թ.|1   |   350000|

|___|__________________________________________|_______|____|_________|

|2. |Ստերեո մանրադիտակ` բինակուլյար լույսի     |2016 թ.|1   |  1280000|

|   |աղբյուրով                                 |       |    |         |

|___|__________________________________________|_______|____|_________|

|3. |Անխափան սնուցման սարք «APC Smart-UPS SRT  |2016 թ.|1   |  1396500|

|   |5000VA»                                   |       |    |         |

|___|__________________________________________|_______|____|_________|

|4. |Լուսաձայնային սարք «TBD-GA»               |2015 թ.|1   |   444000|

|___|__________________________________________|_______|____|_________|

|5. |Լուսաձայնային սարք «TBD-GA»               |2009 թ.|1   |   355000|

|___|__________________________________________|_______|____|_________|

|6. |Լուսաձայնային սարք «TBD-GA»               |2009 թ.|1   |   355000|

|___|__________________________________________|_______|____|_________|

|7. |Ռ/կայան` ավտոմեքենայի «Մոտորոլա GM 340»   |2009 թ.|1   |   180000|

|___|__________________________________________|_______|____|_________|

|8. |Ռ/կայան` ավտոմեքենայի «Մոտորոլա GM 340»   |2009 թ.|1   |   180000|

|___|__________________________________________|_______|____|_________|

|9. |Ճանապարհային երթևեկության  հսկման սարք    |2017 թ.|1   |  2600000|

|   |«BINAR»                                   |       |    |         |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.09.2018
N 1043-Ա
Որոշում