Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵ ...

 

 

041.1288.011018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2018 թվականի N 1288-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՁԵՌՆԱՐԿՎԵԼԻՔ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետը`

1. Անվտանգության խորհրդի քարտուղարը յուրաքանչյուր ամսվա համար Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության ամփոփագրերը, ինչպես նաև ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ առաջարկություններն Անվտանգության խորհուրդ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է մինչև հաջորդող ամսվա 5-րդ օրը:

2. Անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու կամ այլ անհետաձգելի դեպքերում Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության ամփոփագրերը, ինչպես նաև ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ առաջարկություններն Անվտանգության խորհուրդ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է անհապաղ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.10.2018
N 1288-Լ
Որոշում