Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.03.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.02.2020  -ից մինչեւ   23.03.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 22.03.2021 թիվ 273-Ա որոշում)

i

041.1310.041018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2018 թվականի N 1310-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և ելնելով հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի մշակման աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունից`

1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ վարչապետի

2018 թ. հոկտեմբերի 4-ի

N 1310-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ս. Ղազարյան        - ՀՀ վարչապետի խորհրդական

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Վ. Լալայան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական

 

    Գ. Մամիկոնյան      - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի խորհրդական

 

    Ն. Ավետյան         - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի

                         աջակցության և կոշտ թափոնների կառավարման

                         վարչության պետ

 

    Ս. Շահնազարյան     - ՀՀ ֆինանսների նախարարության գնումների

                         քաղաքականության վարչության պետ

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի,

                         շինությունների պահպանման և տնտեսական վարչության

                         պետի տեղակալ

 

    Ն. Բակունց         - ՀՀ առողջապահության նախարարության

                         «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման

                         ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ

 

    Ն. Սահակյան        - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի

                         փորձաքննության գործակալության պետի տեղակալ

 

    Ա. Ալեքսանդրյան    - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր

                         նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ

 

    Ս. Մաթևոսյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և

                         քաղաքաշինության վարչության քաղաքաշինության և

                         տարածական պլանավորման բաժնի պետ

 

    Ն. Սահակով         - ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ

                         քաղաքականության և զարգացման համագործակցության

                         վարչության ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի

                         խորհրդական

 

    Ա. Սարգսյան        - քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)

 

    Ռ. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և

                         շրջակա միջավայրի հարցերի վարչության առաջատար

                         մասնագետ

 

    Դ. Շինդյան         - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի

                         աջակցության և կոշտ թափոնների կառավարման

                         վարչության փորձագետ (աշխատանքային խմբի

                         քարտուղար)

 

(1-ին հավելվածը փոփ. 03.07.2019 թիվ 867-Ա, 08.11.2019 թիվ 1650-Ա, 19.11.2019 թիվ 1718-Ա, 10.02.2020 թիվ 164-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. հոկտեմբերի 4-ի

N 1310-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի մշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

3. Աշխատանքային խմբի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում աղբահանության, այդ թվում` աղբի հավաքման, տեղափոխման, հեռացման, աղբի կրկնօգտագործման և վերամշակման գործընթացների ապահովումն է, ինչպես նաև շրջակա միջավայրը մաքուր պահելու գործընթացներին հասարակության մասնակցության բարձրացման և էկոկրթական աշխատանքների իրականացումն է:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Աշխատանքային խումբը մշակում է հանրապետությունում աղբահավաքության և աղբի վերամշակման ծրագիրը, բանակցում է տեղի և օտարերկրյա մասնավոր ընկերությունների հետ, կայացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում որոշումներ, ինչպես նաև իրականացնում է իր նպատակներից բխող այլ գործառույթներ:

5. Աշխատանքային խմբի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 7-րդ կետին համապատասխան:

7. Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

8. Աշխատանքային խմբի նիստի օրակարգը տրամադրվում է խմբի անդամներին և սույն աշխատակարգի 9-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

9. Նիստերին կարող են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների` հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ ու փորձագետներ, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով):

10. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն 2/3-ը (կամ կեսից ավելին):

11. Աշխատանքային խմբի որոշումները խորհրդատվական բնույթի են: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարի ձայնը վճռորոշ է:

12. Աշխատանքային խմբի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:

13. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է խորհրդի քարտուղարը:

14. Նիստերն արձանագրվում են քարտուղարի կողմից:

15. Նիստերի արձանագրություններն ստորագրում է նիստը նախագահողը և քարտուղարը:

16. Արձանագրությունը և որոշումները նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը տրամադրում է աշխատանքային խմբի անդամներին:

17. Աշխատանքային խմբի ղեկավարը`

1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.

3) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել աշխատանքային խմբի նիստը.

4) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Աշխատանքային խմբի անդամը`

1) մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին և քվեարկում.

2) անհրաժեշտության դեպքում հանդես գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու համար.

3) ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության, աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

4) ծանոթանում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններին:

 

V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.10.2018
N 1310-Ա
Որոշում