Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019 ԹՎԱ ...

 

 

040.1017.011018

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1017-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 52-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2019 թվականի միջոցառումների ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2019 թվականի միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:

2. Ծրագիրը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1017-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Թմրամիջոցների տարածման դեմ պայքարի պատմությունը տևում է արդեն մեկ դարից ավել, իսկ մասնագետները այն համարում են 21-րդ դարի գլոբալ խնդիրներից մեկը, քանի որ դրանց չարաշահումները լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն անհատի, այլև ողջ հասարակության և պետության համար: Ավելին, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը սպառնում է պետության անվտանգությանն ու կայունությանը, աղետալի վնասներ է հասցնում երկրի տնտեսությանը, ազգի գենոֆոնդին:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համաձայն` թմրամիջոցների տարածումը ու տարանցումը անմիջական սպառնալիք են ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար, իսկ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը անդրազգային հանցագործությունների, այդ թվում` թմրամիջոցների տարածման դեմ միջազգային պայքարին, հանդիսանում է պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում ազգային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություն:

3. Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու կայուն զարգացումը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում պետական իրավասու մարմինների կարողությունների զարգացումն ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներպետական և միջազգային համագործակցությունն ամրապնդելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆԿ-226-Ն կարգադրությամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, որով մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի ՆԿ-226-Ն կարգադրության 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարված է ռազմավարության դրույթներն իրականացնող միջոցառումները ներառել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագրերում, որոնց պատշաճ իրականացման համար ոստիկանությունը համագործակցում է գրեթե բոլոր գերատեսչությունների հետ:

4. Նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցությունը ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել միջոցառումների տարեկան ծրագիր, որը նպատակաուղղված կլինի կանխելու, հայտնաբերելու թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները:

5. Բազմաթիվ երկրներում անվտանգության հիմնական սպառնալիքը մնում են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, թրաֆիքինգը, ինչպես նաև կազմակերպված հանցավորության այլ տեսակները որոնց ֆինանսավորման հիմնական աղբյուրը միջազգային «սև շուկաներում» թմրամիջոցների իրացումից ստացվող եկամուտներն են: Ընդ որում, չնայած Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակմամբ պայմանավորված, հարևան երկրների հետ սահմանային հաղորդակցության սահմանափակությանը, այնուամենայնիվ, Հայաստանի աշխարհագրական դիրքը կարող է գրավիչ լինել անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի համար ինչպես թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների` հանրապետություն ապօրինի ներկրման, այնպես էլ հանրապետության տարածքը օգտագործելով դրանց տարանցիկ տեղափոխման համար:

6. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը միջազգային հանրության անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիք է, որի դեմ պայքարը պահանջում է մարդկային և ֆինանսական հսկայական միջոցներ և պետությունների համատեղ ջանքեր և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը` կապված տարբեր երկրների ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացման հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում` հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել կանխարգելիչ համատեղ ծրագրեր` ուղղված թմրամիջոցների պահանջարկի նվազեցմանը, որը կբերի վերջինիս առաջարկի նվազեցմանը:

7. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և թմրամոլությունը, որպես խիստ հակահասարակական երևույթ գտնվում է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Այն իր բացասական հետևանքներով սպառնալիք է հանդիսանում ամբողջ աշխարհի և ժողովուրդների համար: Ըստ Միավորված ազգերի կազմակերպության 2017 թվականի «Թմրամիջոցների մասին համաշխարհային զեկույցի» աշխարհում 15-64 տարեկան մոտ 250 միլիոն մարդ (գրեթե 20-ից 1-ը) իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ օգտագործել է արգելված թմրամիջոց:

8. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվել են մի շարք օպերատիվ, կանխարգելիչ և կազմակերպչական բնույթի միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու հայտնաբերմանը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Սույն ծրագրով սահմանված են բազմապիսի նպատակներ, որոնք հասցեագրված են թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բոլոր ոլորտներին և ներառում են նախորդ տարեկան ծրագրերով սահմանված ուղղությունները:

10. Սույն ծրագրում ներկայացված գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և իրականացվում են պահպանելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սկզբունքները:

11. Ելնելով Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթներից` Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2019 թվականի ծրագրի հիմնական նպատակներ են սահմանվել`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

2) թմրամոլության, թմրամիջոցների հոգեմետ «հոգեներգործուն» նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը նպաստող պայմանների և ծնող պատճառների վերացումը.

3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նախականխումն ու բացահայտումը, այդ նպատակով իրավապահ մարմինների և այլ կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.

12. Ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ պետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացում.

2) օրենսդրական դաշտի կատարելագործում և կիրառելիության ապահովում, մասնավորապես` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համակողմանի վերլուծություն, դրանց կատարելագործում, համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.

3) թմրամոլության առաջնային կանխարգելում, թմրամոլության նվազեցում` դրա կանխման և արդյունավետ բուժման իրականացման միջոցով.

4) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ծավալի նվազեցում.

5) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպում, նարկոլոգիական ծառայության արդիականացումը և սոցիալական վերականգնման համակարգի ներդրում.

6) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության զարգացում և ամրապնդում,

7) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի օգտագործման վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացում:

8) պրեկուրսորների մեծածախ առևտրի նկատմամբ վերահսկողության, ապօրինի առևտրի կամ ընդհատակյա լաբորատորիաների հայտնաբերմանն ուղղված քայլերի ապահովում.

9) թմրամոլության և դրա հասցրած վնասի մասին անչափահասների իրազեկվածության բարձրացում, քանի որ աշխարհի բազում երկրներում որպես ապօրինի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի սպառող օգտագործվում են երեխաները, ինչն իրենից սարսափելի վտանգ է ներկայացնում,

13. Սույն ծրագրով սահմանված նպատակներից և խնդիրներից ելնելով, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվորեն մասնակցում են և իրականացնում տարբեր միջոցառումներ: Մասնավորապես`

1) Հայաստանի Հանրապետության տարածք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծումը կանխելու և հայտնաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ակտիվորեն մասնակցում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շրջանակներում մշտապես անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային գործողությանը.

2) Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է նաև «կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավվում են ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2019 թվականի ընթացքում նպատակահարմար է իրականացնել մի շարք միջոցառումներ հետևյալ ուղղություններով`

1) կատարելագործել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերը և դրանք համապատասխանեցնել միջազգային պայմանագրերին` միաժամանակ ապահովելով դրանց կիրառելիությունը: Այս նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային շարունակական վերլուծություն, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` ՄԱԿ-ի Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական կոնվենցիայի, Հոգեմետ նյութերի մասին 1971 թ. կոնվենցիայի, Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին 1988 թ. Կոնվենցիայի դրույթներին համապատասխան.

2) թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների դեմ պայքարում անցկացնել օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ միջոցառումներ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում ուժեղացնել հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ, ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն.

3) բարձրացնել զինվորականների շրջանում թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը` համագործակցել զինվորականների շրջանում թմրամիջոցի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքի համակողմանի և ամբողջական բացահայտման աշխատանքներում.

4) ինտենսիվացնել լրատվամիջոցներով թմրամոլության հասցրած վնասների և հետևանքների վերաբերյալ հաղորդումները, դրանց մասնակից դարձնել համապատասխան մասնագետների` բժիշկների, հոգեբանների, մանկավարժների.

5) բարձրացնել բնակչության իրազեկվածությունը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հասցրած վնասի վերաբերյալ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել բնակչության իրազեկման և տեղեկացվածության բարձրացման աշխատանքները թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ` հատկապես ռիսկային խմբերում.

6) ուսումնասիրել թմրամիջոցների տարածման դեմ պայքարի առաջավոր միջազգային փորձը, այդ թվում` կազմակերպել տվյալ ոլորտում ներգրավված ծառայողների մասնագիտական վերապատրաստում Անկախ պետությունների համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և եվրոպական այլ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում, Հայաստանի Հանրապետությունում միջազգային փորձը ներդնելու նպատակով անցկացնել սեմինարներ, խորհրդակցություններ.

7) իրականացնել թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժման և վերականգնողական միջոցառումներ. այս ուղղությամբ նպատակային կլինի արդիականացնել նարկոլոգիական ծառայությունները, ապահովել բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը, ապահովել նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց զբաղվածությունը.

8) անչափահասների և երիտասարդության շրջանում իրականացնել առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումներ. այս նպատակով անհրաժեշտ կլինի կազմակերպել և անցկացնել սպորտային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումներ, թմրամոլության դեմ պայքարի թեմաներով սեմինարներ, էլեկտրոնային և զանգվածային լրատվական միջոցներով իրականացնել քարոզչություն` անչափահասների զբաղվածությունն ապահովվելու և նրանց կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հավանական գործածումը կանխելու նպատակով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

15. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նախատեսվում է իրականացնել հետևյալ աղբյուրներից`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական մարմնին տվյալ տարվա համար հատկացված գումարներ.

2) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական և խորհրդատվական գծով դոնոր-պետությունների միջոցներ.

3) այլ աղբյուրներ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

16. Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն իրենց դրական անդրադարձը կունենան թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման գործում: Մասնավորապես, ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքներն են`

1) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական բազայի կատարելագործումը` այն համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին,

2) բնակչության շրջանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հասցրած վնասի վերաբերյալ տեղեկատվության մակարդակի բարձրացումը, դրա դեմ պայքարելու հնարավորությունների մասին իրազեկվածությունը,

3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այդ թվում` սահմանային մաքսակետերով թմրամիջոցների, հոգեմետ «հոգեներգործուն» նյութերի և դրանց պրեկուրսորների` մաքսանենգությունների նկատմամբ հսկողության ուժեղացումը,

4) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների առաջարկի և պահանջարկի նվազեցումը,

5) նարկոլոգիական հիվանդների բուժման որակի և արդյունավետության բարձրացումը,

6) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության և համագործակցության արդյունավետության բարձրացումն ու ամրապնդումը,

7) նյութատեխնիկական բազայի վերազինումը կնպաստի ի հայտ եկած նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետազոտման և նույնացման օպերատիվությանը, քանի որ առկա տեխնիկան շատ հնամաշ է և հետագա օգտագործման համար գրեթե անպիտան:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1017-Լ որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|հ/հ|    Միջոցառման անվանումը    |Ակնկալվող     |Կատարող   |Կատար- |Ֆինան-|

|   |                            |արդյունք      |մարմինը   |ման    |սավոր-|

|   |                            |              |          |ժամկետը|ման   |

|   |                            |              |          |       |աղբյու|

|   |                            |              |          |       |րը    |

|___|____________________________|______________|__________|_______|______|

| 1 |              2             |       3      |     4    |   5   |   6  |

|_________________________________________________________________________|

|I. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի      |

|ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի |

|կատարելագործումը և  դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին    |

|_________________________________________________________________________|

|1. |Թմրամոլության և             |Հայաստանի     |Ոստիկանու-|2019   |Ֆինան-|

|   |թմրամիջոցների ապօրինի       |Հանրապետու-   |թյուն     |թվականի|սավո- |

|   |շրջանառության դեմ պայքարի   |թյունում      |ՀՀ առողջա-|ընթաց- |րում  |

|   |ոլորտը կանոնակարգող`        |գործող        |պահության |քում   |չի    |

|   |Հայաստանի Հանրապետության    |օրենսդրական   |նախարարու-|       |պահանջ|

|   |ներպետական իրավական ակտերի  |դաշտի կատարե- |թյուն     |       |վում  |

|   |համակարգային վերլուծության  |լագործում և   |ՀՀ արդարա-|       |      |

|   |իրականացում և               |համապատասխանե-|դատության |       |      |

|   |անհրաժեշտության դեպքում     |ցում Հայաստանի|նախարարու-|       |      |

|   |դրանցում փոփոխություններ և  |Հանրապետության|թյուն     |       |      |

|   |լրացումներ կատարելու        |միջազգային    |ՀՀ պետական|       |      |

|   |վերաբերյալ առաջարկություններ|հանձնառու-    |եկամուտնե-|       |      |

|   |ներկայացնելը` ՄԱԿ-ի         |թյուններին    |րի կոմիտե |       |      |

|   |կոնվենցիաների և  միջազգային |              |          |       |      |

|   |փաստաթղթերի դրույթներին     |              |          |       |      |

|   |համապատասխան                |              |          |       |      |

|___|____________________________|______________|__________|_______|______|

|2. |2018 թվականին իրականացված   |Հնարավորու-   |Ոստիկանու-|2019   |Ֆինան-|

|   |աշխատանքների արդյունքների   |թյուն կտա     |թյուն     |թվականի|սավո- |

|   |հիման վրա Հայաստանի         |ներկայացնել   |ՀՀ ազգային|փետրվա-|րում  |

|   |Հանրապետությունում          |հանրապետու-   |անվտանգու-|րի 3-րդ|չի    |

|   |թմրամոլության և             |թյունում      |թյան ծառա-|տասնօր-|պահանջ|

|   |թմրամիջոցների ապօրինի       |թմրամիջոցների |յություն  |յակ    |վում  |

|   |շրջանառության դեմ տարվող    |ապօրինի       |ՀՀ առողջա-|       |      |

|   |պայքարին վերաբերող դիդակտիկ |շրջանառության |պահության |       |      |

|   |նյութերի և  դրանց կից       |դեմ պայքարը,  |նախարարու-|       |      |

|   |նկարագրական զեկույցների     |իրականացվող   |թյուն     |       |      |

|   |նախապատրաստում /հայերեն,    |միջոցառումները|ՀՀ պետական|       |      |

|   |ռուսերեն, անգլերեն/         |միջազգային    |եկամուտնե-|       |      |

|   |                            |հանդիպումնե-  |րի կոմիտե |       |      |

|   |                            |րում          |          |       |      |

|___|____________________________|______________|__________|_______|______|

|3. |Հայաստանի Հանրապետության    |Կնվազեցնի     |Ոստիկանու-|2019   |Ֆինան-|

|   |տարածքում ի հայտ եկած նոր   |թմրամիջոցների,|թյուն     |թվականի|սավո- |

|   |թմրամիջոցների, հոգեմետ      |հոգեմետ       |ՀՀ ազգային|ընթաց- |րում  |

|   |նյութերի և  դրանց           |նյութերի      |անվտանգու-|քում   |չի    |

|   |պրեկուրսորների ընդգրկումն   |ապօրինի շրջա- |թյան ծառա-|       |պահանջ|

|   |արգելվող և  հսկվող նյութերի |նառությունը   |յություն  |       |վում  |

|   |ցանկում, համապատասխան       |              |ՀՀ առողջա-|       |      |

|   |փոփոխությունների և          |              |պահության |       |      |

|   |լրացումների կատարումը դրանց |              |նախարարու-|       |      |

|   |չափերը սահմանող ցանկերում   |              |թյուն     |       |      |

|   |                            |              |ՀՀ պետական|       |      |

|   |                            |              |եկամուտնե-|       |      |

|   |                            |              |րի կոմիտե |       |      |

|_________________________________________________________________________|

| 2. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում   |

|        օպերատիվ կանխարգելիչ և  հատուկ միջոցառումների անցկացում          |

|_________________________________________________________________________|

|4. |Թմրամոլության և             |Թմրամիջոցների,|Ոստիկանու-|2019   |ՀՀ պե-|

|   |թմրամիջոցների ապօրինի       |հոգեմետ /հո-  |թյուն     |թվականի|տական |

|   |շրջանառության դեմ պայքարում |գեներգործուն/ |ՀՀ ազգային|ընթաց- |բյուջե|

|   |Հայաստանի Հանրապետության    |նյութերի և    |անվտանգու-|քում   |և  ՀՀ |

|   |կողմից վավերացված           |դրանց         |թյան ծառա-|       |օրենս-|

|   |միջպետական համաձայնագրերի,  |պրեկուրսորների|յություն  |       |դրու- |

|   |միջազգային ծրագրերի         |ապօրինի       |ՀՀ պաշտպա-|       |թյամբ |

|   |դրույթների իրականացում      |շրջանառության |նության   |       |չար-  |

|   |                            |դեմ պայքարում |նախարարու-|       |գելված|

|   |                            |միջազգային    |թյուն     |       |միջոց-|

|   |                            |համագործակցու-|ՀՀ առողջա-|       |ներ   |

|   |                            |թյան          |պահության |       |      |

|   |                            |ամրապնդում    |նախարարու-|       |      |

|   |                            |              |թյուն     |       |      |

|   |                            |              |ՀՀ պետական|       |      |

|   |                            |              |եկամուտնե-|       |      |

|   |                            |              |րի կոմիտե |       |      |

|___|____________________________|______________|__________|_______|______|

|5. |5.1 ՀՀ սահմանային           |ՀՀ մաքսային   |ՀՀ պետական|2019   |ՀՀ պե-|

|   |անցակետերում և  մաքսային    |սահմաններով   |եկամուտնե-|թվականի|տական |

|   |հսկողության գոտիներում      |ապօրինի       |րի կոմիտե |ընթաց- |բյուջե|

|   |հսկողության ապահովման       |տեղափոխվող    |Ոստիկանու-|քում   |և  ՀՀ |

|   |կատարելագործում             |թմրամիջոցների,|թյուն     |       |օրենս-|

|   |5.2 Ոստիկանության և  ՀՀ     |հոգեմետ       |          |       |դրու- |

|   |պետական եկամուտների կոմիտեի |նյութերի և    |          |       |թյամբ |

|   |կինոլոգիական կենտրոնների    |դրանց         |          |       |չար-  |

|   |նյութատեխնիկական բազայի     |պրեկուրսորների|          |       |գելված|

|   |ընդլայնում և  հզորացում     |հայտնաբերում  |          |       |միջոց-|

|   |                            |              |          |       |ներ   |

|___|____________________________|______________|__________|_______|______|

|6. |Տարածաշրջանային «Կանալ»     |Միջազգային    |Ոստիկանու-|2019   |ՀՀ պե-|

|   |միջազգային օպերատիվ-        |համագործակցու-|թյուն     |թվականի|տական |

|   |կանխարգելիչ համալիր         |թյան          |ՀՀ ազգային|ընթաց- |բյուջե|

|   |միջոցառմանը մասնակցության   |ամրապնդում,   |անվտանգու-|քում   |և  ՀՀ |

|   |ապահովում                   |թմրամիջոցների,|թյան ծառա-|       |օրենս-|

|   |                            |հոգեմետ /հոգե-|յություն  |       |դրու- |

|   |                            |ներգործուն/   |ՀՀ պետական|       |թյամբ |

|   |                            |նյութերի և    |եկամուտնե-|       |չար-  |

|   |                            |դրանց պրեկուր-|րի կոմիտե |       |գելված|

|   |                            |սորների`      |          |       |միջոց-|

|   |                            |մաքսանենգ     |          |       |ներ   |

|   |                            |ճանապարհով    |          |       |      |

|   |                            |Հայաստանի Հան-|          |       |      |

|   |                            |րապետություն  |          |       |      |

|   |                            |ներմուծման    |          |       |      |

|   |                            |կանխում       |          |       |      |

|___|____________________________|______________|__________|_______|______|

|7. |Զինծառայողների շրջանում     |Զինծառայողների|ՀՀ պաշտպա-|2019   |ՀՀ պե-|

|   |թմրամոլության դեմ պայքարի   |շրջանում      |նության   |թվականի|տական |

|   |արդյունավետության           |թմրամիջոցների,|նախարարու-|ընթաց- |բյուջե|

|   |բարձրացում և  այդ           |հոգեմետ       |թյուն     |քում   |և  ՀՀ |

|   |գործընթացում իրավապահ       |նյութերի      |Ոստիկանու-|       |օրենս-|

|   |մարմինների հետ              |գործածման     |թյուն     |       |դրու- |

|   |համագործակցության           |կանխարգելում  |ՀՀ ազգային|       |թյամբ |

|   |ապահովում                   |և  դրանց      |անվտանգու-|       |չար-  |

|   |                            |գործածման     |թյան ծառա-|       |գելված|

|   |                            |դեպքերի       |յություն  |       |միջոց-|

|   |                            |բացահայտում   |ՀՀ առողջա-|       |ներ   |

|   |                            |              |պահության |       |      |

|   |                            |              |նախարարու-|       |      |

|   |                            |              |թյուն     |       |      |

|_________________________________________________________________________|

|  3. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված     |

|     հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում        |

|_________________________________________________________________________|

|8. |8.1 Հանրային և  մասնավոր    |Թմրամոլության |Ոստիկանու-|2019   |ՀՀ պե-|

|   |հեռուստաընկերությունների    |և  դրա հասցրած|թյուն     |թվականի|տական |

|   |հետ համատեղ հատուկ          |վնասի մասին   |ՀՀ պաշտպա-|ընթաց- |բյուջե|

|   |հաղորդումների, թեմատիկ      |բնակչության   |նության   |քում   |և  ՀՀ |

|   |ֆիլմերի և  սոցիալական       |իրազեկվածու-  |նախարարու-|       |օրենս-|

|   |տեսահոլովակների պատրաստում  |թյան          |թյուն     |       |դրու- |

|   |և  ցուցադրում, ինչպես նաև   |բարձրացում    |ՀՀ առողջա-|       |թյամբ |

|   |զետեղում վարկանիշային       |              |պահության |       |չար-  |

|   |էլեկտրոնային                |              |նախարարու-|       |գելված|

|   |լրատվամիջոցների կայքերում   |              |թյուն     |       |միջոց-|

|   |8.2 Թմրամոլության           |              |ՀՀ սպորտի |       |ներ   |

|   |կանխարգելման նպատակով       |              |և  երիտա- |       |      |

|   |քարոզչական աշխատանքների     |              |սարդության|       |      |

|   |կազմակերպում և  անհրաժեշտ   |              |հարցերի   |       |      |

|   |տեղեկատվության տարածում     |              |նախարարու-|       |      |

|   |                            |              |թյուն     |       |      |

|   |                            |              |ՀՀ կրթու- |       |      |

|   |                            |              |թյան և    |       |      |

|   |                            |              |գիտության |       |      |

|   |                            |              |նախարարու-|       |      |

|   |                            |              |թյուն     |       |      |

|   |                            |              |ԶԼՄ-ներ   |       |      |

|   |                            |              |(համաձայ- |       |      |

|   |                            |              |նությամբ) |       |      |

|___|____________________________|______________|__________|_______|______|

|9. |Հանրակրթական դպրոցներում    |անչափահասների |Ոստիկանու-|2019   |ՀՀ պե-|

|   |սովորողների, ուսուցիչների   |շրջանում      |թյուն     |թվականի|տական |

|   |և  ծնողների շրջանում        |թմրամիջոցների |ՀՀ կրթու- |ընթաց- |բյուջե|

|   |թմրամիջոցների ապօրինի       |և  հոգեմետ    |թյան և    |քում   |և  ՀՀ |

|   |շրջանառության և             |(հոգեներգոր-  |գիտության |       |օրեն- |

|   |թմրամոլության դեմ պայքարի   |ծուն) նյութերի|նախարարու-|       |քով   |

|   |թեմաներով զեկույցների       |գործածման     |թյուն     |       |չար-  |

|   |նախապատրաստում և            |կանխարգելում, |համագոր-  |       |գելված|

|   |սեմինարների անցկացում:      |թմրամոլության |ծակցելով  |       |միջոց-|

|   |                            |և  դրա հասցրած|ԶԼՄ-ների  |       |ներ   |

|   |                            |վնասի մասին   |հետ       |       |      |

|   |                            |անչափահասների |          |       |      |

|   |                            |իրազեկվածու-  |          |       |      |

|   |                            |թյան          |          |       |      |

|   |                            |բարձրացում    |          |       |      |

|_________________________________________________________________________|

| 4. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում   |

|ոլորտի ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, միջազգային  |

|                      համագործակցության զարգացում                        |

|_________________________________________________________________________|

|10.|ԱՊՀ և  ՀԱՊԿ անդամ           |Համապատասխան  |Ոստիկանու-|2019   |ՀՀ պե-|

|   |պետությունների իրավապահ     |աշխատակիցների |թյուն     |թվականի|տական |

|   |մարմինների ուսումնական      |մասնագիտական  |ՀՀ ազգային|ընթաց- |բյուջե|

|   |հաստատություններում         |գիտելիքների   |անվտանգու-|քում   |և  ՀՀ |

|   |հանրապետության իրավապահ     |կատարելագոր-  |թյան ծառա-|       |օրենս-|

|   |մարմինների իրավասու         |ծում, փորձի   |յություն  |       |դրու- |

|   |ստորաբաժանումների           |փոխանակում    |ՀՀ արդարա-|       |թյամբ |

|   |ծառայողների վերապատրաստման  |              |դատության |       |չար-  |

|   |կամ գիտելիքների             |              |նախարարու-|       |գելված|

|   |կատարելագործման այլ         |              |թյուն     |       |միջոց-|

|   |ծրագրերին ներգրավում        |              |ՀՀ պաշտպա-|       |ներ   |

|   |                            |              |նության   |       |      |

|   |                            |              |նախարարու-|       |      |

|   |                            |              |թյուն     |       |      |

|   |                            |              |ՀՀ պետական|       |      |

|   |                            |              |եկամուտնե-|       |      |

|   |                            |              |րի կոմիտե |       |      |

|___|____________________________|______________|__________|_______|______|

|11.|12.1 Թմրամոլության և        |Օտարերկրյա    |Ոստիկանու-|2019   |ՀՀ պե-|

|   |թմրամիջոցների ապօրինի       |պետությունների|թյուն     |թվականի|տական |

|   |շրջանառության դեմ պայքարում |իրավասու      |ՀՀ ազգային|ընթաց- |բյուջե|

|   |ՀՀ-ում միջազգային փորձի     |մարմինների հետ|անվտանգու-|քում   |և  ՀՀ |

|   |ներդրման նպատակով           |համագործակցու-|թյան ծառա-|       |օրենս-|

|   |խորհրդակցությունների,       |թյան          |յություն  |       |դրու- |

|   |սեմինարների մասնակցության   |ամրապնդում,   |ՀՀ պետական|       |թյամբ |

|   |ապահովում                   |ծառայողների   |եկամուտնե-|       |չար-  |

|   |12.2 Փորձագիտական և         |տեսական       |րի կոմիտե |       |գելված|

|   |աշխատանքային խմբերում ակտիվ |գիտելիքների և |ՀՀ արդարա-|       |միջոց-|

|   |մասնակցություն              |գործնական     |դատության |       |ներ   |

|   |                            |հմտությունների|նախարարու-|       |      |

|   |                            |բարձրացում,   |թյուն     |       |      |

|   |                            |առաջավոր      |ՀՀ պաշտպա-|       |      |

|   |                            |գիտական փորձի |նության   |       |      |

|   |                            |փոխառում      |նախարարու-|       |      |

|   |                            |ու ներդրում   |թյուն     |       |      |

|___|____________________________|______________|__________|_______|______|

|12.|Ոստիկանության, ՀՀ           |Իրավասու ստո- |Ոստիկանու-|2019   |ՀՀ պե-|

|   |արդարադատության             |րաբաժանումների|թյուն     |թվականի|տական |

|   |նախարարության               |առկա          |ՀՀ արդարա-|ընթաց- |բյուջե|

|   |քրեակատարողական             |տեխնիկական    |դատության |քում   |և  ՀՀ |

|   |հիմնարկների, ՀՀ պետական     |միջոցների     |նախարարու-|       |օրենս-|

|   |եկամուտների կոմիտեի         |բարելավում    |թյուն     |       |դրու- |

|   |իրավասու ստորաբաժանումների  |              |ՀՀ պետական|       |թյամբ |

|   |նյութատեխնիկական վերազինման |              |եկամուտնե-|       |չար-  |

|   |ապահովում                   |              |րի կոմիտե |       |գելված|

|   |                            |              |          |       |միջոց-|

|   |                            |              |          |       |ներ   |

|___|____________________________|______________|__________|_______|______|

|13.|ՀՀ տարածքում գործող         |պրեկուրսորների|Ոստիկանու-|2019   |ՀՀ պե-|

|   |քիմիական ոլորտի             |մեծածախ       |թյուն     |թվականի|տական |

|   |կազմակերպությունների և  այլ |առևտրի        |ՀՀ առողջա-|ընթաց- |բյուջե|

|   |տնտեսվարող սուբյեկտների     |նկատմամբ վերա-|պահության |քում   |և  ՀՀ |

|   |կողմից իրենց արտադրական     |հսկողության,  |նախարարու-|       |օրենս-|

|   |կարիքների համար օգտագործվող |ապօրինի       |թյուն     |       |դրու- |

|   |և  շրջանառության մեջ գտնվող |առևտրի  կամ   |ՀՀ պետական|       |թյամբ |

|   |ՄԱԿ-ի 1988թ. Կոնվենցիայի    |ընդհատակյա լա-|եկամուտնե-|       |չար-  |

|   |ցուցակներով հսկվող նյութերի |բորատորիաների |րի կոմիտե |       |գելված|

|   |շարժի նկատմամբ հսկողության  |հայտնաբերմանն |          |       |միջոց-|

|   |ապահովում:                  |ուղղված       |          |       |ներ   |

|   |                            |քայլերի       |          |       |      |

|   |                            |ապահովում:    |          |       |      |

|_________________________________________________________________________|

|  5. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վերականգնողական    |

|                             միջոցառումներ                               |

|_________________________________________________________________________|

|14.|15.1 Թմրամիջոցների կամ      |Թմրամիջոցների |ՀՀ աշխա-  |2019   |ՀՀ պե-|

|   |հոգեմետ նյութերի գործածումը |կամ հոգեմետ   |տանքի և   |թվականի|տական |

|   |դադարեցրած անձանց           |նյութերի      |սոցիալական|ընթաց- |բյուջե|

|   |վերականգնողական աշխատանքներ |գործածումը    |հարցերի   |քում   |և  ՀՀ |

|   |իրականացնող                 |դադարեցրած,   |նախարարու-|       |օրենս-|

|   |ծառայությունների կարիքների  |ռեմիսիայի     |թյուն     |       |դրու- |

|   |ուսումնասիրություն և        |շրջանում      |ՀՀ առողջա-|       |թյամբ |

|   |առաջարկությունների          |գտնվող,       |պահության |       |չար-  |

|   |ներկայացում                 |բուժման կուրսն|նախարարու-|       |գելված|

|   |15.2 Նարկոլոգիական          |ավարտած անձանց|թյուն     |       |միջոց-|

|   |ծառայությունում հաշվառված   |ինտեգրումը    |ՀՀ մարզպե-|       |ներ   |

|   |անձանց, որոնք գտնվում են    |հասարակություն|տարաններ, |       |      |

|   |դադարի /ռեմիսիայի/ շրջանում |              |Երևանի    |       |      |

|   |կամ հաջողությամբ ավարտել են |              |քաղաքապե- |       |      |

|   |բուժման կուրսը, պետական     |              |տարան     |       |      |

|   |զբաղվածության կարգավորման   |              |(համաձայ- |       |      |

|   |ծրագրերում ընդգրկելը        |              |նությամբ) |       |      |

|___|____________________________|______________|__________|_______|______|

|15.|Սոցիալական ծառայությունների |Սոցիալական    |ՀՀ աշխա-  |2019   |ՀՀ պե-|

|   |շրջանակում` թմրամոլության   |ծրագրերում    |տանքի և   |թվականի|տական |

|   |հակում ունեցող անձանց       |թմրամոլության |սոցիալական|ընթաց- |բյուջե|

|   |սոցիալական կարիքների        |հակում ունեցող|հարցերի   |քում   |և  ՀՀ |

|   |ամբողջական գնահատում և      |անձանց սոցիալ-|նախարարու-|       |օրենս-|

|   |դրանց համարժեք սոցիալական   |վերականգնողա- |թյուն     |       |դրու- |

|   |ծառայությունների փաթեթի     |կան           |ՀՀ մարզպե-|       |թյամբ |

|   |տրամադրում                  |անհրաժեշտ     |տարաններ, |       |չար-  |

|   |                            |օգնության     |Երևանի    |       |գելված|

|   |                            |ցուցաբերում   |քաղաքապե- |       |միջոց-|

|   |                            |              |տարան     |       |ներ   |

|   |                            |              |(համաձայ- |       |      |

|   |                            |              |նությամբ) |       |      |

|___|____________________________|______________|__________|_______|______|

|16.|Բնակչության և  թմրամիջոցներ |Կանխարգելման  |ՀՀ առողջա-|2019   |Ֆինան-|

|   |գործածող անձանց շրջանում    |ծրագրերի      |պահության |թվականի|սավո- |

|   |կանխարգելման ծրագրեր        |արդյունավետու-|նախարարու-|ընթաց- |րում  |

|   |իրականացնող հասարակական     |թյան          |թյուն     |քում   |չի    |

|   |կազմակերպությունների և      |բարձրացում,   |ՀՀ մարզպե-|       |պահանջ|

|   |նարկոլոգիական բժշկական      |նարկոլոգիական |տարաններ, |       |վում  |

|   |օգնություն և                |բժշկական      |Երևանի    |       |      |

|   |ծառայություններ մատուցող    |օգնության և   |քաղաքապե- |       |      |

|   |բժշկական հաստատությունների  |ծառայության   |տարան     |       |      |

|   |միջև  սերտ համագործակցության|առավել        |(համաձայ- |       |      |

|   |ապահովում                   |մատչելիության |նությամբ) |       |      |

|   |                            |ապահովում     |          |       |      |

|_________________________________________________________________________|

|    6. Անչափահասների և  երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի       |

|                             միջոցառումներ                               |

|_________________________________________________________________________|

|17.|Նախնական մասնագիտական       |Անչափահասների |ՀՀ կրթու- |2019   |Ֆինան-|

|   |(արհեստագործական) և  միջին  |և  երիտասարդ- |թյան և    |թվականի|սավո- |

|   |մասնագիտական ուսումնական    |ների շրջանում |գիտության |ընթաց- |րում  |

|   |հաստատություններում «Առողջ  |թմրամիջոցների |նախարարու-|քում   |չի    |

|   |ապրելակերպի» դասավանդման    |գործածման     |թյուն     |       |պահանջ|

|   |ընթացքում թմրամոլության     |նկատմամբ      |ՀՀ մարզպե-|       |վում  |

|   |կանխարգելման վերաբերյալ     |սոցիալական    |տարաններ, |       |      |

|   |թեմաների ուսուցում          |անձեռնմխե-    |Երևանի    |       |      |

|   |                            |լիության      |քաղաքապե- |       |      |

|   |                            |խթանում       |տարան     |       |      |

|   |                            |              |(համաձայ- |       |      |

|   |                            |              |նությամբ) |       |      |

|___|____________________________|______________|__________|_______|______|

|18.|19.1 Ֆիզիկական              |Բնակչության   |ՀՀ սպորտի |2019   |ՀՀ պե-|

|   |պատրաստականության,          |ակտիվ հանգստի |և  երիտա- |թվականի|տական |

|   |առողջարարական և             |կազմակերպում, |սարդության|ընթաց- |բյուջե|

|   |զանգվածային մարզական        |առողջ         |հարցերի   |քում   |և  ՀՀ |

|   |միջոցառումների կազմակերպման |կենսակերպի    |նախարարու-|       |օրենս-|

|   |և  անցկացման ապահովում      |արմատավորում, |թյուն     |       |դրու- |

|   |19.2 Ֆիզիկական              |հանրությանը   |ՀՀ        |       |թյամբ |

|   |պատրաստականության,          |իրազեկում,    |տարածքային|       |չար-  |

|   |առողջարարական և  մարզական   |բնակչության   |կառավարման|       |գելված|

|   |զանգվածային քարոզչություն`  |լայն խավերին  |և  զարգաց-|       |միջոց-|

|   |տպագիր, էլեկտրոնային և      |սպորտի պարապ- |ման նախա- |       |ներ   |

|   |զանգվածային լրատվական       |մունքներում   |րարություն|       |      |

|   |միջոցներով                  |ներգրավում,   |(ՀՀ մարզպե|       |      |

|   |                            |բնակչության   |տարաններ, |       |      |

|   |                            |բազմակողմանի  |Երևանի    |       |      |

|   |                            |ու ներդաշնակ  |քաղաքապե- |       |      |

|   |                            |զարգացում,    |տարան,)   |       |      |

|   |                            |առողջության   |մարզական  |       |      |

|   |                            |ամրապնդում,   |հասարակա- |       |      |

|   |                            |ֆիզիկական     |կան կազմա-|       |      |

|   |                            |պատրաստականու-|կերպու-   |       |      |

|   |                            |թյան և        |թյուններ  |       |      |

|   |                            |սպորտի դերի   |(համաձայ- |       |      |

|   |                            |բարձրացում    |նությամբ) |       |      |

|___|____________________________|______________|__________|_______|______|

|19.|Ըստ բնակության վայրերի պարզ |Համայնքների   |ՀՀ        |2019   |ՀՀ պե-|

|   |տիպի խաղահրապարակների       |բակերում և    |տարածքային|թվականի|տական |

|   |ստեղծում                    |հանգստի       |կառավարման|ընթաց- |բյուջե|

|   |                            |գոտիներում    |և  զարգաց-|քում   |և  ՀՀ |

|   |                            |(զբոսայգիներ, |ման       |       |օրենս-|

|   |                            |պուրակներ) խա-|նախարարու-|       |դրու- |

|   |                            |ղահրապարակների|թյուն     |       |թյամբ |

|   |                            |ստեղծում`     |ՀՀ մարզպե-|       |չար-  |

|   |                            |հագեցած պարզ  |տարաններ, |       |գելված|

|   |                            |տիպի          |Երևանի    |       |միջոց-|

|   |                            |մարզասարքերով |քաղաքապե- |       |ներ   |

|   |                            |(պտտաձողեր,   |տարան     |       |      |

|   |                            |ճոճանակներ,   |(համաձայ- |       |      |

|   |                            |զուգափայտեր,  |նությամբ) |       |      |

|   |                            |սահելու,      |համայնքա- |       |      |

|   |                            |մագլցման և    |պետարաններ|       |      |

|   |                            |ձգումների     |(համաձայ- |       |      |

|   |                            |համակցված     |նությամբ) |       |      |

|   |                            |հարմարանքներ  |          |       |      |

|   |                            |ու սարքեր և   |          |       |      |

|   |                            |այլն)         |          |       |      |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.2018
N 1017-Լ
Որոշում