Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1089.081018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2018 թվականի N 1089-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Հ. Էմինի նրբանցք 4 հասցեում գտնվող` 251600000 դրամ ընդհանուր գնահատված արժեքով և 1141.1 քառ. մետր ու 1628.3 քառ. մետր դպրոցի մասնաշենքերը և 122 մլն 965 հազ. 185 դրամ կադաստրային արժեքով ու 0.20874 հեկտար մակերեսով հողատարածքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N10092021-01-0256, տրված` 10.09.2021 թ.), Երևան, Արաբկիր Հ. Էմինի փողոց 4 հասցեում գտնվող` 3692.8 քառ. մետր ու 1 մլրդ 251 մլն 744 հազ. դրամ գնահատված արժեքով դպրոցի մասնաշենքը և 592 մլն 493 հազ. 791 դրամ կադաստրային արժեքով ու 1,00579 հեկտար մակերեսով հողատարածքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N10092021-01-0278, տրված` 10.09.2021 թ.) (այսուհետ` անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատությանը (այսուհետ` համալսարան)` նպատակային նշանակության օգտագործման համար:

(1-ին կետը փոփ. 17.02.2022 թիվ 164-Ա որոշում)

2. Սահմանել, որ համալսարանը պարտավորվում է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով առաջիկա 3 տարում` 2022-2024 թթ. իրականացնել 350.0 մլն դրամի ներդրումներ` համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի:

(2-րդ կետը փոփ. 17.02.2022 թիվ 164-Ա որոշում)

3. Կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և համալսարանի հետ համատեղ`

1) երկամսյա ժամկետում լուծել համալսարանի հետ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 28/008 եռակողմ պայմանագիրը` սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման համալսարանի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում համալսարանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ`

ա. համալսարանը պարտավոր է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել կոմիտե` յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում,

բ. սույն որոշման 2-րդ կետով սահմանված ներդրումները չկատարելու կամ մինչև 30 տոկոս կատարելու դեպքում համալսարանը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 10 տոկոսի չափով,

գ. սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում համալսարանը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարած ներդրումների գումարի 0,5 տոկոսի չափով,

դ. համալսարանը կարող է սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրել վերջինիս կողմից հիմնադրված տարբեր կրթական ծրագրեր իրականացնող հիմնարկներին, ոչ առևտրային և առևտրային ընկերություններին միայն կոմիտեի համաձայնությամբ.

3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման համալսարանի միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 31.10.2019 թիվ 1497-Ա որոշում)

(որոշումը փոփ. 14.10.2021 թիվ 1698-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

ատ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.2018
N 1089-Ա
Որոշում