Սեղմել Esc փակելու համար:
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ` ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ` ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.1329.081018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2018 թվականի N 1329-Ա

 

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ` ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Ընդունել ի գիտություն, որ Երրորդ միջազգային մշակութային ԷՔՍՊՈ-ին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանի` 2018 թվականի սեպտեմբերի 25-29-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դունհուան) գործուղման հետ կապված կեցության, սննդի և ներքին տրանսպորտային ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին, իսկ Երևան-Դունհուան-Երևան ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության միջոցների հաշվին:

2. Մշակույթի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Տիգրան Գալստյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.10.2018
N 1329-Ա
Որոշում