Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1333.101018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1333-Ա

 

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար, ԱՊՀ անդամ պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Մշակութային համագործակցության խորհրդի (ՄՀԽ) հետ ծրագրերի համակարգող Անահիտ Մնացականյանին 2018 թվականի հոկտեմբերի 11-13-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի XXXIII նիստին մասնակցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի` 2018 թվականի հոկտեմբերի 11-13-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին, իսկ նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Անահիտ Մնացականյանի գործուղման ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման կեցության հետ կապված բոլոր ծախսերը կհոգա հրավիրող կողմը:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նազենի Ղարիբյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.10.2018
N 1333-Ա
Որոշում