Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1337.101018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1337-Ա

 

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին 2018 թվականի հոկտեմբերի 16-18-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` «ԲՈԶԱՐ» մշակութային կենտրոնի տնօրենի, ԵՄ բարձրաստիճան պատասխանատուների հետ Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության շրջանակում կայանալիք մի շարք ծրագրերին հայ արվեստագետների մասնակցության վերաբերյալ բանակցություններ վարելու, ինչպես նաև եվրոպական երկրներում գործող խոշորագույն մշակութային հաստատությունների ներկայացուցիչների հետ համագործակցության նոր ձևաչափեր մշակելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Լիլիթ Մակունցի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.10.2018
N 1337-Ա
Որոշում