Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ...

 

 

040.1025.011018

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1025-Լ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1025-Լ որոշման

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան:

2. Տարեկան ծրագիրը ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով տվյալ բյուջետային տարում իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը:

3. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, Կոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնական զեկույցի կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները:

 

II. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Ծրագրի նպատակն է`

4. Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանել նրանց մասնակցությունը տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքին:

Ծրագրի խնդիրներն են`

5. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրական դաշտի բարելավումը,

6. հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթության բոլոր մակարդակներում և ամբողջ կյանքի ընթացքում ներառական կրթության և աշխատանքի ու զբաղվածության պետական երաշխիքների ապահովումը,

7. հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և խելամիտ հարմարեցումների կարիքների գնահատումն` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման /այսուհետ` ԱՀԿ ՖՄԴ/ սկզբունքների և մոտեցումների,

8. հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքային և գյուղական վայրերում ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների և համակարգերի, շենքերի ու ծառայությունների մատչելիության ապահովումը,

9. հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովումը,

10. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումը,

11. հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ու համընդհանուր դիզայնի սկզբունքների ներդրմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումը,

12. հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովումը,

13. հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ապրելու վայրը ընտրելու, աջակցության ծառայություններից հավասարապես օգտվելու և անձնական օգնական ունենալու հնարավորությունների ապահովումը:

 

III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

14. Հետևողական քայլեր են իրականացվում ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը Կոնվենցիայի սկզբունքներին և պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

15. Մշակվում է հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման համակարգը. աշխատանքներ են տարվում անձի կարողունակության բազմամասնագիտական գնահատման նոր համակարգի ներդրման և անձի կողմից իր իրավունքների իրացման համար անհրաժեշտ հնարավորությունների և պայմանների սահմանման ուղղությամբ` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների և մոտեցումների:

16. Առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվում են բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հասցեական ծրագրեր` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի պայմանների ապահովմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կյանքի բոլոր բնագավառներում նրանց ներառմանն ու մասնակցությանը: Մշտապես բարելավվում են հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրի մշակման և իրականացման ընթացքի գնահատման և հետադարձ կապի ապահովման մեխանիզմները:

17. Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ:

18. Պարբերաբար նորացվում են տրամադրվող պարագաների տեխնիկական նկարագրերը, վերանայվում են նաև տրամադրման մեխանիզմները, 2018 թվականի ընթացքում փորձնական ծրագրով լսողական սարքերը և սայլակները շահառուներին տրամադրվել են հավաստագրի միջոցով:

19. Աշխատանքներ են իրականացվում հաշմանդամություն ունեցող անձանց պետական նպատակային ծրագրերի շրջանակներում տրամադրվող բոլոր աջակցող տեխնոլոգիաները տրամադրել հավաստագրերով:

20. Պարբերաբար թարմացվում և արդիականացվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման» և «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման» տեղեկատվական համակարգերը` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց վիճակագրական տվյալների և պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման գործընթացի վերահսկելիությունը, ինչպես նաև բարձրացնելով տարբեր ձևաչափերով վերլուծություններ իրականացնելու հնարավորությունը:

21. 2018թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 188051 հաշմանդամություն ունեցող անձ, որից 106701 անձ /56,7%/ աշխատանքային տարիքի են:

22. 2018թ. հունվարի 1-ի դրությամբ Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2983 հաշմանդամություն ունեցող անձ: Տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 187 հաշմանդամություն ունեցող անձ, որից 48-ը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում: Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 56 հաշմանդամություն ունեցող անձ:

23. Շարունակվում են աշխատանքները ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ. ներառական կրթություն իրականացնելու իրավունք վերապահված 201 հանրակրթական դպրոցներում 2017-2018 ուսումնական տարում սովորել է 6225 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:

24. Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Գնահատման հիմքում դրված են ԱՀԿ ՖՄԴ սկզբունքները:

25. 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա կարգավիճակ ունեցող անձանց համար ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:

26. Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:

27. Կառավարության ուշադրության կենտրոնում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիմնահարցերը: Իրականացվում են աշխատանքներ հոգեկան առողջության ոլորտում համայնքահեն ծառայությունների նոր մոդելների ներդրման, առկա ռեսուրսների ու ներուժի հզորացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրմանն առնչվող իրավական հիմքերի մշակման ուղղությամբ:

28. Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրող ցերեկային կենտրոնների գործունեությունը` պետական աջակցություն է ցուցաբերվում «Փրկություն», «Առավոտ» «Հույսի կամուրջ», «Լիարժեք կյանք», «Իմ ուղին» «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ բարեգործական և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպություններին: Ցերեկային կենտրոններում համապատասխան ծառայությունների մատուցումը նպաստում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, այլև նրանց ընտանիքների անդամների զբաղվածության հարցերի կարգավորմանը: Այս հանգամանքից ելնելով է, որ կառավարությունը տարեցտարի փորձում է ընդլայնել նման կենտրոնների գործունեությունը:

29. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստերի ընթացքում Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների ներկայացուցիչների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցեր, ներկայացվել են համապատասխան առաջարկություններ դրանց կարգավորման ուղղությամբ:

30. Հասարակության իրազեկության բարձրացման նպատակով` հաշմանդամության հիմնախնդիրները պարբերաբար լուսաբանվել են հեռուստատեսությամբ` նախարարության մասնագետների և ոլորտում գործող շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից:

31. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:

 

IV. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

32. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված 2019 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 12 հիմնական ուղղություններով` համաձայն N 2 հավելվածի:

33. Շարունակվելու են աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կանոնակարգող օրենսդրությունը Կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ, մասնավորապես`

1) «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունում և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ներդնում,

2) Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրից բխող միջոցառումների իրականացում,

3) Հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և խելամիտ հարմարեցումների կարիքի գնահատման և ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդրում:

34. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և նրանց կյանքի որակի բարձրացման նպատակով, բոլոր ոլորտներում իրականացվելու են նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:

35. 2019թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը:

36. Ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:

37. Կմշակվեն մեխանիզմներ ամրապնդելու հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի դերը` ապահովելու միջոլորտային համագործակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1025-Լ որոշման

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ |   Միջոցառման անվանումը    |Պատասխանա-|Կատար- |Ֆինան-|Ակնկալվող     |

|    |                           |տու       |ման    |սավոր-|արդյունքը     |

|    |                           |կատարողը  |ժամկետը|ման   |              |

|    |                           |          |       |չափը  |              |

|    |                           |          |       |և  աղ-|              |

|    |                           |          |       |բյուրը|              |

|____|____________________________________________________________________|

|1.  | Օրենսդրության համապատասխանեցում ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող    |

|    | անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքներին               |

|____|____________________________________________________________________|

|1.1.|«Հաշմանդամություն ունեցող |Աշխատանքի|Տարվա |Լրացուցիչ|»Հաշմանդամու- |

|    |անձանց իրավունքների մասին»|և  սոցիա-|ընթաց-|ֆինանսա- |թյուն ունեցող |

|    |Հայաստանի Հանրապետության  |լական    |քում  |վորում չի|անձանց        |

|    |օրենքի նախագծի և  օրենքի  |հարցերի  |      |պահանջում|իրավունքների  |

|    |կիրարկումն ապահովող       |նախարա-  |      |         |մասին» ՀՀ     |

|    |միջոցառումների ցանկի      |րություն |      |         |օրենքը        |

|    |մշակում                   |         |      |         |ընդունվել է ՀՀ|

|    |                          |         |      |         |Ազգային ժողովի|

|    |                          |         |      |         |կողմից        |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|1.2.|Հաշմանդամություն ունեցող  |Նախարարու|Տարվա |Լրացուցիչ|Բոլոր         |

|    |անձանց իրավունքների       |թյուններ |ընթաց-|ֆինանսա- |ոլորտների     |

|    |իրացումն ապահովելու       |Քաղաքաշի-|քում  |վորում չի|իրավական      |

|    |նպատակով` գործող իրավական |նության  |      |պահանջում|ակտերի համապա-|

|    |ակտերում փոփոխություններ  |պետական  |      |         |տասխանեցում   |

|    |կամ նոր իրավական ակտերի   |կոմիտե   |      |         |ՄԱԿ-ի «Հաշման-|

|    |ընդունում:                |Երևանի   |      |         |դամություն    |

|    |                          |քաղաքապե-|      |         |ունեցող անձանց|

|    |                          |տարան    |      |         |իրավունքների  |

|    |                          |(համաձայ-|      |         |մասին»        |

|    |                          |նությամբ)|      |         |Կոնվենցիայի   |

|    |                          |         |      |         |սկզբունքներին,|

|    |                          |         |      |         |հաշմանդամու-  |

|    |                          |         |      |         |թյուն ունեցող |

|    |                          |         |      |         |անձանց        |

|    |                          |         |      |         |իրավունքների  |

|    |                          |         |      |         |պաշտպանության,|

|    |                          |         |      |         |նրանց համար   |

|    |                          |         |      |         |հավասար և     |

|    |                          |         |      |         |մատչելի       |

|    |                          |         |      |         |պայմաններ     |

|    |                          |         |      |         |1.3.          |

|    |                          |         |      |         |ապահովելու    |

|    |                          |         |      |         |վերաբերյալ    |

|    |                          |         |      |         |դրույթների    |

|    |                          |         |      |         |ամրագրում,    |

|    |                          |         |      |         |խտրական       |

|    |                          |         |      |         |դրույթներ     |

|    |                          |         |      |         |պարունակող    |

|    |                          |         |      |         |իրավական      |

|    |                          |         |      |         |ակտերի        |

|    |                          |         |      |         |վերանայում    |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|1.3.|Հաշմանդամություն ունեցող  |Աշխատանքի|Տարվա |ՀՀ       |Անձի կարիքների|

|    |անձի իրավունքների իրացման |և  սոցիա-|ընթաց-|օրենքով  |բազմակողմանի  |

|    |համար անհրաժեշտ պայմանների|լական    |քում  |չարգելված|գնահատում և   |

|    |և  խելամիտ հարմարեցումների|հարցերի  |      |այլ      |հաշմանդամու-  |

|    |կարիքների գնահատման նոր   |նախարա-  |      |միջոցներ |թյան          |

|    |համակարգի ներդրում        |րություն |      |         |գնահատում`    |

|    |                          |         |      |         |Առողջապահու-  |

|    |                          |         |      |         |թյան          |

|    |                          |         |      |         |համաշխարհային |

|    |                          |         |      |         |կազմակերպու-  |

|    |                          |         |      |         |թյան          |

|    |                          |         |      |         |ֆունկցիաների  |

|    |                          |         |      |         |միջազգային    |

|    |                          |         |      |         |դասակարգման   |

|    |                          |         |      |         |(ԱՀԿ ՖՄԴ)     |

|    |                          |         |      |         |սկզբունքների  |

|    |                          |         |      |         |հիման վրա     |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|1.4.|ՀՀ կենտրոնական ընտրական   |Կենտրոնա-|2019թ.|Լրացուցիչ|Քվեարկությանը |

|    |հանձնաժողովի 2016 թ.      |կան      |փետըր-|ֆինանսա- |մասնակցելու   |

|    |նոյեմբերի 22-ի N 136-Ն    |ընտրական |վարի  |վորում չի|դժվարություն- |

|    |որոշման վերանայում`       |հանձնաժո-|1-ին  |պահանջում|ներ ունեցող   |

|    |քվեարկության գործընթացի   |ղով      |տասն- |         |ընտրողների    |

|    |մատչելիության ապահովման   |/համաձայ-|օրյակ |         |համար         |

|    |նպատակով:                 |նությամբ/|      |         |լրացուցիչ     |

|    |                          |         |      |         |հնարավորու-   |

|    |                          |         |      |         |թյուններով    |

|    |                          |         |      |         |համալրում և   |

|    |                          |         |      |         |հավասար       |

|    |                          |         |      |         |պայմանների    |

|    |                          |         |      |         |ապահովում     |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|1.5.|Խնամատարության և          |Աշխատանքի|Տարվա |Լրացուցիչ|Հաշմանդամու-  |

|    |խնամատարության հանձնված   |և  սոցիա-|ընթաց-|ֆինանսա- |թյուն ունեցող |

|    |հաշմանդամություն ունեցող  |լական    |քում  |վորում չի|երեխայի դաս-  |

|    |երեխայի խնամքի աջակցության|հարցերի  |      |պահանջում|տիարակությունը|

|    |իրավական հիմքերի ստեղծում |նախարա-  |      |         |խնամատար      |

|    |                          |րություն |      |         |ընտանիքում    |

|    |                          |         |      |         |կազմակերպելու |

|    |                          |         |      |         |աջակցության   |

|    |                          |         |      |         |մեխանիզմների  |

|    |                          |         |      |         |ամրագրում     |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|1.6.|«Հայաստանի                |Աշխատանքի|Տարվա |Լրացուցիչ|Կանանց        |

|    |Հանրապետությունում կանանց |և  սոցիա-|ընթաց-|ֆինանսա- |իրավունքների  |

|    |և  տղամարդկանց հավասար    |լական    |քում  |վորում չի|պաշտպանու-    |

|    |իրավունքների և  հավասար   |հարցերի  |      |պահանջում|թյուն,        |

|    |հնարավորությունների       |նախարա-  |      |         |սոցիալական,   |

|    |ապահովման քաղաքականության |րություն |      |         |առողջապահական,|

|    |իրականացման 2018-2022     |         |      |         |կրթական և  այլ|

|    |թվականների                |         |      |         |ծառայություն- |

|    |ռազմավարությունը և        |         |      |         |ների          |

|    |միջոցառումների ծրագիրը    |         |      |         |հասանելիության|

|    |հաստատելու մասին» ՀՀ      |         |      |         |ապահովում     |

|    |կառավարության որոշման     |         |      |         |              |

|    |նախագծի ընդունում`        |         |      |         |              |

|    |ապահովելով                |         |      |         |              |

|    |հաշմանդամություն ունեցող  |         |      |         |              |

|    |կանանց կարիքների          |         |      |         |              |

|    |գնահատումը,               |         |      |         |              |

|    |սոցիալ-տնտեսական          |         |      |         |              |

|    |խնդիրների լուծմանն        |         |      |         |              |

|    |ուղղված տեղական           |         |      |         |              |

|    |սոցիալական ծրագրերի       |         |      |         |              |

|    |մշակումը և  իրականացումը  |         |      |         |              |

|____|____________________________________________________________________|

|2.  |Հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի,          |

|    |տրանսպորտային միջոցների, տեղեկատվության և  հաղորդակցման միջոցների   |

|    |և  տեխնոլոգիաների հասանելիության և  մատչելիության իրավունքի         |

|    |ապահովում                                                           |

|____|____________________________________________________________________|

|2.1.|Կառուցվող և               |Պետական  |Տարվա |Լրացուցիչ|ճարտարապետահա-|

|    |վերակառուցվող շենքերի և   |կառավար- |ընթաց-|ֆինանսա- |տակագծային    |

|    |շինությունների նախագծային |ման      |քում  |վորում չի|առաջադրանքնե- |

|    |առաջարկների մշակման և     |մարմիններ|      |պահանջում|րում հաշմանդա-|

|    |շահագործման հանձնելու     |Երևանի   |      |         |մություն      |

|    |փուլում հաշմանդամություն  |քաղաքապե-|      |         |ունեցող անձանց|

|    |ունեցող անձանց հարցերով   |տարան    |      |         |համար,        |

|    |զբաղվող ՀԿ-ների ներգրավում|(համաձայ-|      |         |մատչելիության |

|    |                          |նությամբ)|      |         |նորմերի համա- |

|    |                          |Տեղական  |      |         |պատասխանության|

|    |                          |ինքնակա- |      |         |որոշարկման    |

|    |                          |ռավարման |      |         |գործընթացին   |

|    |                          |մարմիններ|      |         |հաշմանդամու-  |

|    |                          |(համաձայ-|      |         |թյուն ունեցող |

|    |                          |նությամբ)|      |         |անձանց        |

|    |                          |         |      |         |հարցերով      |

|    |                          |         |      |         |զբաղվող       |

|    |                          |         |      |         |ՀԿ-ների       |

|    |                          |         |      |         |մասնակցության |

|    |                          |         |      |         |ապահովում     |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|2.2.|Քաղաքային և  գյուղական    |Նախարարու|Տարվա |Օրենքով  |Հասարակական և |

|    |վայրերում հասարակական     |թյուններ |ընթաց-|չարգելված|արտադրական    |

|    |շենքերի և  շինությունների |Երևանի   |քում  |այլ      |նշանակության  |

|    |(այդ թվում կրթական և      |քաղաքապե-|      |միջոցներ |շենքերի ու    |

|    |առողջապահական             |տարան    |      |         |շինությունների|

|    |հաստատությունների),       |(համաձայ-|      |         |մատչելիության |

|    |բնակելի տարածքների        |նությամբ)|      |         |վերաբերյալ    |

|    |մատչելիության գնահատում   |Տեղական  |      |         |տեղեկատվության|

|    |և  խելամիտ                |ինքնակա- |      |         |առկայություն  |

|    |հարմարեցումների           |ռավարման |      |         |              |

|    |վերաբերյալ                |մարմիններ|      |         |              |

|    |առաջարկությունների        |(համաձայ-|      |         |              |

|    |ներկայացում               |նությամբ)|      |         |              |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|2.3.|Սեյսմիկ անվտանգության     |Տարածքա- |Տարվա |ՀՀ       |Նշված ծրագրով |

|    |բարելավման ծրագրով 46     |յին կառա-|ընթաց-|պետական  |վերակառուցված |

|    |դպրոցների վերակառուցման   |վարման և |քում  |բյուջե   |դպրոցներում   |

|    |շրջանակներում ապահովել    |զարգացման|      |Ասիական  |ապահովվել է   |

|    |մատչելիության նորմերը     |նախարա-  |      |զարգացման|հաշմանդամու-  |

|    |հաշմանդամություն ունեցող  |րություն |      |բանկ     |թյուն ունեցող |

|    |անձանց համար              |Հայաստանի|      |         |անձանց համար  |

|    |                          |տարածքա- |      |         |մատչելի       |

|    |                          |յին      |      |         |միջավայր      |

|    |                          |զարգացման|      |         |(անխոչընդոտ   |

|    |                          |հիմնադրամ|      |         |միջավայր)     |

|    |                          |(համաձայ-|      |         |շենքի ներսում |

|    |                          |նությամբ)|      |         |և  դրսում     |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|2.4.|ՀՀ ԱՆ «Դատապարտյալների    |Արդարադա-|Տարվա |ՀՀ       |Քրեակատարողա- |

|    |հիվանդանոց»               |տության  |ընթաց-|պետական  |կան հիմնարկի  |

|    |քրեակատարողական           |նախարա-  |քում  |բյուջե   |տարածքում հաշ-|

|    |հիմնարկում                |րություն |      |         |մանդամություն |

|    |հաշմանդամություն ունեցող  |Հասարակա-|      |         |ունեցող անձանց|

|    |կալանավորված անձանց և     |կան կազ- |      |         |տեղաշարժի     |

|    |դատապարտյալների համար     |մակերպու-|      |         |մատչելիության |

|    |մատչելի պայմանների        |թյուններ |      |         |ապահովում     |

|    |ապահովում                 |(համաձայ-|      |         |              |

|    |                          |նությամբ)|      |         |              |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|2.5.|Քրեակատարողական           |Արդարադա-|Տարվա |ՀՀ       |Քրեակատարողա- |

|    |հիմնարկներում             |տության  |ընթաց-|պետական  |կան հիմնարկի  |

|    |հաշմանդամություն ունեցող  |նախարա-  |քում  |բյուջե   |տարածքում հաշ-|

|    |անձանց համար խելամիտ      |րություն |      |         |մանդամություն |

|    |հարմարեցումների ապահովում:|         |      |         |ունեցող անձանց|

|    |                          |         |      |         |իրավունքների  |

|    |                          |         |      |         |իրացման և     |

|    |                          |         |      |         |տեղաշարժի     |

|    |                          |         |      |         |մատչելիության |

|    |                          |         |      |         |ապահովում     |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|2.6.|Երևանի  փողոցների         |Երևանի   |Տարվա |Երևան    |Տեղաշարժման   |

|    |խաչմերուկներում և  բանուկ |քաղաքապե-|ընթաց-|համայնքի |խնդիրներ      |

|    |մասերում թեքահարթակների   |տարան    |քում  |բյուջե   |ունեցող անձանց|

|    |կառուցում, ինչպես նաև     |(համաձայ-|      |         |համար հավասար |

|    |տեսողության խնդիրներ      |նությամբ)|      |         |և  մատչելի    |

|    |ունեցող անձանց տեղաշարժման|         |      |         |պայմանների    |

|    |համար մատչելի պայմանների  |         |      |         |ապահովում     |

|    |ապահովում                 |         |      |         |              |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|2.7.|Ներքաղաքային և            |Երևանի   |Տարվա |Համայնքա-|Հաշմանդամու-  |

|    |միջքաղաքային              |քաղաքապե-|ընթաց-|յին բյու-|թյուն ունեցող |

|    |երթուղիներում շահագործվող |տարան    |քում  |ջեներ    |անձանց համար  |

|    |ավտոբուսների վրա          |(համաձայ-|      |         |քաղաքային     |

|    |հաշմանդամություն ունեցող  |նությամբ)|      |         |հասարակական   |

|    |անձանց համար հատուկ       |Տեղական  |      |         |տրանսպորտից   |

|    |վերելակային հարմարանքների |ինքնակա- |      |         |օգտվելու      |

|    |և  ավտոբուսների           |ռավարման |      |         |մատչելիության |

|    |ուղեսրահներում կանգառների |մարմիններ|      |         |և  հարմարավե- |

|    |անվանումների բարձրաձայն   |(համաձայ-|      |         |տության       |

|    |հայտարարման սարքերի,      |նությամբ)|      |         |ապահովում:    |

|    |ինչպես նաև  խոսքի         |         |      |         |              |

|    |խնդիրներ ունեցող անձանց   |         |      |         |              |

|    |համար նախատեսված կանգառի  |         |      |         |              |

|    |ազդանշանի սեղմակի         |         |      |         |              |

|    |տեղադրում                 |         |      |         |              |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|2.8.|Հաշմանդամություն ունեցող  |Երևանի   |Տարվա |Համայնքա-|Տվյալ տարում  |

|    |անձանց համար հարմարեցված  |քաղաքապե-|ընթաց-|յին բյու-|ձեռքբերվող    |

|    |տրանսպորտային միջոցների   |տարան    |քում  |ջեներ,   |տրանսպորտային |

|    |ձեռքբերում                |(համաձայ-|      |օրենքով  |միջոցները     |

|    |                          |նությամբ)|      |չարգելված|մատչելի են    |

|    |                          |Տեղական  |      |այլ      |հաշմանդամու-  |

|    |                          |ինքնակա- |      |միջոցներ |թյուն ունեցող |

|    |                          |ռավարման |      |         |անձանց համար  |

|    |                          |մարմիններ|      |         |              |

|    |                          |(համաձայ-|      |         |              |

|    |                          |նությամբ)|      |         |              |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|2.9.|Լուսացույցների վրա        |Ոստիկա-  |Տարվա |Լրացուցիչ|Տեսողությունից|

|    |ձայնային ազդանշանների     |նություն |ընթաց-|ֆինանսա- |հաշմանդամու-  |

|    |տեղադրում                 |Տեղական  |քում  |վորում չի|թյուն ունեցող |

|    |                          |ինքնակա- |      |պահանջ-  |անձանց ազատ   |

|    |                          |ռավարման |      |վում     |տեղաշարժի     |

|    |                          |մարմիններ|      |         |ապահովում     |

|    |                          |(համաձայ-|      |         |              |

|    |                          |նությամբ)|      |         |              |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|2.10|Իրավիճակային օգնության    |Աշխատանքի|Տարվա |ՀՀ       |Հանրային ծառա-|

|    |տրամադրման ուղեցույցի     |և  սոցիա-|ընթաց-|օրենքով  |յություններում|

|    |տեղայնացում               |լական    |քում  |չարգելված|հաշմանդամու-  |

|    |                          |հարցերի  |      |ֆինանսա- |թյուն ունեցող |

|    |                          |նախարա-  |      |կան այլ  |անձանց        |

|    |                          |րություն |      |միջոցներ |իրավիճակային  |

|    |                          |         |      |         |օգնություն    |

|    |                          |         |      |         |տրամադրող     |

|    |                          |         |      |         |վերապատրաստված|

|    |                          |         |      |         |մասնագետներով |

|    |                          |         |      |         |ապահովում     |

|____|____________________________________________________________________|

|3.  |Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի ապահովում       |

|____|____________________________________________________________________|

|3.1.|«Նախադպրոցական կրթության  |Կրթության|2019թ.|Լրացուցիչ|Հաշմանդամու-  |

|    |մասին» ՀՀ օրենքի նախագծի  |և  գիտու-|սեպտեմ|ֆինանսա- |թյուն ունեցող |

|    |լրամշակում և  ներկայացում |թյան     |բերի  |վորում չի|երեխաների     |

|    |Ազգային ժողով             |նախարա-  |3-րդ  |պահանջ-  |համար         |

|    |                          |րություն |տասնօր|վում     |նախադպրոցական |

|    |                          |         |յակ   |         |կրթության     |

|____|__________________________|_________|______|_________|մատչելիության |

|3.2.|Երևան  քաղաքի             |Երևանի   |Տարվա |Երևան    |ապահովում     |

|    |յուրաքանչյուր վարչական    |քաղաքապե-|ընթաց-|համայնքի |              |

|    |շրջանում ներառական        |տարան    |քում  |բյուջե ՀՀ|              |

|    |կրթություն իրականացնող    |(համաձայ-|      |օրենքով  |              |

|    |մանկապարտեզներով          |նությամբ)|      |չարգելված|              |

|    |ապահովում, գործող         |         |      |ֆինանսա- |              |

|    |մանկապարտեզների           |         |      |կան այլ  |              |

|    |հնարավորությունների       |         |      |միջոցներ |              |

|    |ընդլայնում` երեխաների     |         |      |         |              |

|    |կարիքներին համապատասխան:  |         |      |         |              |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|3.3.|Երևանում,  Շիրակի և       |Կրթության|Տարվա |ՀՀ       |Կրթության     |

|    |Արագածոտնի մարզերում      |և  գիտու-|ընթաց-|պետական  |առանձնահատուկ |

|    |համընդհանուր ներառական    |թյան     |քում  |բյուջե   |պայմանների    |

|    |կրթության ապահովում       |նախարա-  |      |և  օրեն- |կարիք, այդ    |

|    |                          |րություն |      |քով      |թվում` հաշման-|

|    |                          |         |      |չարգելված|դամություն    |

|    |                          |         |      |այլ աղ-  |ունեցող       |

|    |                          |         |      |բյուրներ |երեխաների     |

|    |                          |         |      |         |կրթության     |

|    |                          |         |      |         |ապահովում     |

|    |                          |         |      |         |Երևան  քաղաքի`|

|    |                          |         |      |         |170, Շիրակի   |

|    |                          |         |      |         |մարզի` 149 և  |

|    |                          |         |      |         |Արագածոտնի    |

|    |                          |         |      |         |մարզի` 118    |

|    |                          |         |      |         |հանրակրթական  |

|    |                          |         |      |         |դպրոցներում:  |

|    |                          |         |      |         |Երևան         |

|    |                          |         |      |         |քաղաքում` 5,  |

|    |                          |         |      |         |Շիրակի        |

|    |                          |         |      |         |մարզում` 2 և  |

|    |                          |         |      |         |Արագածոտնի    |

|    |                          |         |      |         |մարզում` 1    |

|    |                          |         |      |         |տարածքային    |

|    |                          |         |      |         |մանկավարժահո- |

|    |                          |         |      |         |գեբանական     |

|    |                          |         |      |         |աջակցության   |

|    |                          |         |      |         |կենտրոնների   |

|    |                          |         |      |         |հիմնում:      |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|3.4 |Համընդհանուր ներառմանն    |Երևանի   |Տարվա |Համայնքա-|Դպրոցներում   |

|    |ուղղված աշխատանքներ`      |քաղաքապե-|ընթաց-|յին      |հարմարեցված   |

|    |հանրակրթական դպրոցներում  |տարան    |քում  |բյուջե   |միջավայրի     |

|    |                          |(համաձայ-|      |ՀՀ       |արդիականացում,|

|    |                          |նությամբ)|      |օրենքով  |գույքի        |

|    |                          |Մարզպետա-|      |չարգելված|թարմացում     |

|    |                          |րաններ   |      |ֆինանսա- |              |

|    |                          |(համաձայ-|      |կան այլ  |              |

|    |                          |նությամբ)|      |միջոցներ |              |

|    |                          |Հասարակա-|      |         |              |

|    |                          |կան կազ- |      |         |              |

|    |                          |մակերպու-|      |         |              |

|    |                          |թյուններ |      |         |              |

|    |                          |(համաձայ-|      |         |              |

|    |                          |նությամբ)|      |         |              |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|3.5.|Հանրակրթական դպրոցներում  |Կրթության|Տարվա |ՀՀ       |Երևանի  170   |

|    |կրթության առանձնահատուկ   |և  գիտու-|ընթաց-|պետական  |հանրակրթական  |

|    |պայմանների կարիք ունեցող  |թյան     |քում  |և  հա-   |դպրոցների և   |

|    |երեխաների հետ աշխատող     |նախարա-  |      |մայնքային|առնվազն 5     |

|    |մանկավարժական աշխատողների |րության  |      |բյուջեներ|տարածքային    |

|    |վերապատրաստում            |«Կրթու-  |      |ՀՀ       |մանկավարժահո- |

|    |                          |թյան     |      |օրենքով  |գեբանական     |

|    |                          |ազգային  |      |չարգելված|աջակցության   |

|    |                          |ինստի-   |      |ֆինանսա- |կենտրոնների   |

|    |                          |տուտ»    |      |կան այլ  |մանկավարժական |

|    |                          |ՓԲԸ,     |      |միջոցներ |աշխատողների,  |

|    |                          |Հանրապե- |      |         |Շիրակի` 149   |

|    |                          |տական    |      |         |հանրակրթական  |

|    |                          |մանկավար-|      |         |դպրոցների և   |

|    |                          |ժահոգեբա-|      |         |2 տարածքային  |

|    |                          |նական    |      |         |մանկավարժահո- |

|    |                          |աջակցու- |      |         |գեբանական     |

|    |                          |թյան     |      |         |աջակցության   |

|    |                          |կենտրոն  |      |         |կենտրոնների   |

|    |                          |Հասարակա-|      |         |մանկավարժական |

|    |                          |կան      |      |         |աշխատողների   |

|    |                          |կազմակեր-|      |         |և  Արագածոտնի`|

|    |                          |պություն-|      |         |118           |

|    |                          |ներ      |      |         |հանրակրթական  |

|    |                          |(համաձայ-|      |         |դպրոցների և   |

|    |                          |նությամբ)|      |         |1 տարածքային  |

|    |                          |         |      |         |մանկավարժահո- |

|    |                          |         |      |         |գեբանական     |

|    |                          |         |      |         |աջակցության   |

|    |                          |         |      |         |կենտրոնների   |

|    |                          |         |      |         |մանկավարժական |

|    |                          |         |      |         |աշխատողների   |

|    |                          |         |      |         |վերապատրաստում|

|____|__________________________|_________|______|_________|______________|

|3.6.|Հանրակրթական դպրոցներում  |Կրթության|Տարվա |ՀՀ       |Կրթության     |

|    |ուսումնամեթոդական         |և  գիտու-|ընթաց-|պետական  |առանձնահատուկ |

|    |նյութերի և  ձեռնարկների   |թյան     |քում  |բյուջե   |պայմանների    |

|    |մշակում` կրթության        |նախարա-  |      |14880000 |կարիք ունեցող |

|    |առանձնահատուկ պայմանների  |րություն |      |ՀՀ       |երեխաների ապա-|

|    |կարիք ունեցող երեխաների   |         |      |օրենքով  |հովվածություն |

|    |համար մատչելի ձևաչափով    |         |      |չարգելված|հինգ անուն    |

|    |                          |         |      |ֆինանսա- |ուսումնամեթո- |

|    |                          |         |      |կան այլ  |դական         |

|    |                          |         |      |միջոցներ |նյութերով և   |

|    |                          |         |      |         |ձեռնարկներով  |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|3.7 |Բարձրագույն և             |Կրթության|Տարվա |ՀՀ       |Հաշմանդամու-  |

|    |հետբուհական մասնագիտական  |և  գիտու-|ընթաց-|օրենքով  |թյուն ունեցող |

|    |կրթական ծրագրեր           |թյան     |քում  |չարգելված|ուսանողների   |

|    |իրականացնող ուսումնական   |նախարա-  |      |ֆինանսա- |համար մատչելի |

|    |հաստատություններում       |րություն |      |կան այլ  |ուսումնական   |

|    |ուսանողի կրթական կարիքի   |Երևանի   |      |միջոցներ |գործընթացի    |

|    |ուսումնասիրում            |քաղաքապե-|      |         |կազմակերպման  |

|    |                          |տարան    |      |         |խնդիրների     |

|    |                          |(համաձայ-|      |         |վերհանում,    |

|    |                          |նությամբ)|      |         |հաշվետվու-    |

|    |                          |Մարզպետա-|      |         |թյունների     |

|    |                          |րաններ   |      |         |ներկայացում   |

|    |                          |(համաձայ-|      |         |              |

|    |                          |նությամբ)|      |         |              |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|3.8.|«Ժեստերի լեզվի            |Կրթության|Տարվա |ՀՀ       |Ծրագիրը       |

|    |թարգմանիչների պատրաստման  |և  գիտու-|ընթաց-|օրենքով  |մշակվել և     |

|    |և  վերապատրաստման»        |թյան     |քում  |չարգելված|հավանության է |

|    |ծրագրերի ներդրում ՀՊՄՀ-ում|նախարա-  |      |ֆինանսա- |արժանացել ՀՀ  |

|    |                          |րություն |      |կան այլ  |կրթության և   |

|    |                          |Խ. Աբով- |      |միջոցներ |գիտության     |

|    |                          |յանի     |      |         |նախարարության |

|    |                          |անվան    |      |         |կողմից        |

|    |                          |հայկական |      |         |              |

|    |                          |պետական  |      |         |              |

|    |                          |մանկավար-|      |         |              |

|    |                          |ժական հա-|      |         |              |

|    |                          |մալսարան |      |         |              |

|____|____________________________________________________________________|

|4.  |Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և  զբաղվածության իրավունքի|

|    |ապահովում:                                                          |

|____|____________________________________________________________________|

|4.1.|Գործազուրկների,           |Աշխատանքի|Տարվա |ՀՀ       |70 հաշմանդա-  |

|    |աշխատանքից ազատման ռիսկ   |և  սոցիա-|ընթաց-|պետական  |մություն      |

|    |ունեցող, ինչպես նաև       |լական    |քում  |բյուջե   |ունեցող անձի  |

|    |ազատազրկման ձևով  պատիժը  |հարցերի  |      |(6387.5  |ներգրավում    |

|    |կրելու ավարտին մինչև  վեց |նախարա-  |      |հազ.     |ծրագրում      |

|    |ամիս մնացած աշխատանք      |րություն |      |դրամ)    |              |

|    |փնտրող անձանց մասնագիտական|         |      |         |              |

|    |ուսուցման կազմակերպում    |         |      |         |              |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|4.2.|Գործազուրկների,           |Աշխատանքի|Տարվա |ՀՀ       |70 հաշմանդա-  |

|    |աշխատանքից ազատման ռիսկ   |և  սոցիա-|ընթաց-|պետական  |մություն      |

|    |ունեցող, ինչպես նաև       |լական    |քում  |բյուջե   |ունեցող անձի  |

|    |ազատազրկման ձևով  պատիժը  |հարցերի  |      |(5775.0  |ներգրավում    |

|    |կրելու ավարտին վեց ամիս   |նախարա-  |      |հազ.     |ծրագրում      |

|    |մնացած աշխատանք փնտրող    |րություն |      |դրամ)    |              |

|    |անձանց կրթաթոշակի         |         |      |         |              |

|    |տրամադրում                |         |      |         |              |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|4.3.|Աշխատաշուկայում անմրցունակ|Աշխատանքի|Տարվա |ՀՀ       |80 հաշմանդա-  |

|    |անձանց աշխատանքի          |և  սոցիա-|ընթաց-|պետական  |մություն      |

|    |տեղավորման դեպքում        |լական    |քում  |բյուջե   |ունեցող անձանց|

|    |գործատուին աշխատավարձի    |հարցերի  |      |(27060.0 |զբաղվածության |

|    |մասնակի փոխհատուցում և    |նախարա-  |      |հազ.     |խթանում       |

|    |հաշմանդամություն ունեցող  |րություն |      |դրամ)    |              |

|    |անձին ուղեկցողի համար     |         |      |         |              |

|    |դրամական օգնության        |         |      |         |              |

|    |տրամադրում                |         |      |         |              |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|4.4.|Հաշմանդամություն ունեցող  |Աշխատանքի|Տարվա |ՀՀ       |60 հաշմանդա-  |

|    |անձանց ծառայությունների   |և  սոցիա-|ընթաց-|պետական  |մություն      |

|    |մատուցում զբաղվածության   |լական    |քում  |բյուջե   |ունեցող անձանց|

|    |աջակցման կենտրոնում       |հարցերի  |      |(9777.9  |զբաղվածության |

|    |                          |նախարա-  |      |հազ.     |խթանում       |

|    |                          |րություն |      |դրամ)    |              |

|    |                          |Հասարակա-|      |         |              |

|    |                          |կան      |      |         |              |

|    |                          |կազմակեր-|      |         |              |

|    |                          |պություն |      |         |              |

|    |                          |(համաձայ-|      |         |              |

|    |                          |նությամբ)|      |         |              |

|____|__________________________|_________|______|_________|______________|

|4.5.|«Զբաղվածության մասին»     |Աշխատանքի|2019թ.|Լրացուցիչ|Քվոտայի       |

|    |Հայաստանի Հանրապետության  |և  սոցիա-|նոյեմ-|ֆինանսա- |համակարգի     |

|    |օրենքում փոփոխությունների |լական    |բերի  |վորում չի|առավել        |

|    |և  լրամշակումների         |հարցերի  |3-րդ  |պահանջ-  |նպատակային և  |

|    |իրականացում:              |նախարա-  |տասն- |վում     |արդյունավետ   |

|    |                          |րություն |օրյակ |         |ներդրման ու   |

|    |                          |         |      |         |գործարկման    |

|    |                          |         |      |         |համար         |

|    |                          |         |      |         |անհրաժեշտ`    |

|    |                          |         |      |         |օրենքով       |

|    |                          |         |      |         |սահմանված     |

|    |                          |         |      |         |հիմքերի և     |

|    |                          |         |      |         |մեխանիզմների  |

|    |                          |         |      |         |լիարժեք       |

|    |                          |         |      |         |ապահովում     |

|____|____________________________________________________________________|

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.2018
N 1025-Լ
Որոշում