Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 756-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐ ...

 

 

041.1338.101018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1338-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 756-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 756-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածի 23-րդ կետում «2018 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2019 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 5-րդ կետում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Քաղաքացիական ծառայության խորհուրդ (ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ)» բառերով և «2018 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանվելուց մեկ ամիս հետո» բառերով,

բ. 6-րդ կետից հանել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)» բառերը և «հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով,

գ. 7-րդ կետում «հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով, հանել «հատուկ քննչական ծառայությանը» բառերը և «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)» բառերով,

դ. 10-րդ կետում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)» բառերով և «հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.

3) որոշման N 5 հավելվածի`

i

ա. 1-ին կետից հանել «ՀՀ արդարադատության նախարարություն» և «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերը և «հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,

բ. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.10.2018
N 1338-Ա
Որոշում