Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1120.151018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1120-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը, 6.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի համայնքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի շենք 11 հասցեում գտնվող` «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող շենքային համալիրի տարածքից 19902819 դրամ գնահատված արժեքով, 661.14 քառ. մետր մակերեսով տարածք (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի համայնքին` համայնքային ենթակայության «Երազիկ» նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը կազմակերպելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 132/0017 պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Գուգարքի համայնքի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Գուգարքի համայնքի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`

ա. Գուգարքի համայնքի կողմից գույքի ոչ նպատակային օգտագործման դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման,

բ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Գուգարքի համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2018
N 1120-Ա
Որոշում