Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (Հ ...

 

 

040.1119.151018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1119-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`

հազար հեկտար, որից` ոռոգվող

    Հայաստանի Հանրապետության տարածքը`             2974.3          208.4

այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության`

    ա. գյուղատնտեսական նշանակության հողեր         2044.5          154.9

        որից`

        վարելահողեր                               445.6           118.8

        բազմամյա տնկարկներ                         35.3            34.6

        խոտհարքներ                                121.0             1.5

        արոտներ                                  1051.6

        այլ հողատեսքեր                            391.0

    բ. բնակավայրերի հողեր                         151.9            53.1

որից` տնամերձ և այգեգործական

       (ամառանոցային) հողեր                        94.6            52.9

գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման

       և  այլ արտադրական նշանակության հողեր        38.4

դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ

       ենթակառուցվածքների օբյեկտների հողեր         13.0

    ե. հատուկ պահպանվող տարածքների հողեր          335.6

    զ. հատուկ նշանակության հողեր                   30.5

    է. անտառային հողեր                            334.0             0.4

    ը. ջրային հողեր                                25.8

    թ. պահուստային հողեր                            0.6

2) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների`

    ա. քաղաքացիների                               539.2           181.3

    բ. իրավաբանական անձանց                         32.3             3.8

    գ. համայնքային                               1028.8            21.6

    դ. պետական                                   1373.3             1.6

ե. օտարերկրյա պետությունների, միջազգային

       կազմակերպությունների                         0.7             0.1

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի, ինչպես նաև ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2018
N 1119-Ն
Որոշում