Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ. ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-41-Ն-3

2018 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ. ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի հուլիսի 13-ի թիվ ՆՀ-366-Ա և ՆՀ-367-Ա, հուլիսի 17-ի թիվ ՆՀ-368-Ա և ՆՀ-373-Ա, հուլիսի 26-ի թիվ ՆՀ-378-Ա, օգոստոսի 10-ի թիվ ՆՀ-383-Ա, թիվ ՆՀ-384-Ա և սեպտեմբերի 15-ի թիվ ՆՀ-408-Ա և սեպտեմբերի 20-ի թիվ ՆՀ-411-Ա, ՆՀ-412 և հոկտեմբերի 4-ի թիվ ՆՀ-429-Ա հրամանագրերը, Վարչական դատարանի, Կոտայքի և Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահների գրությունները և Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ ԲԴԽ-36-Ո-93, 2018 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-37-Ո-98 որոշումները` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 1-ին աղյուսակի 12-րդ կետի «Դատավոր» սյունակի «Դիլանյան Արման Էդուարդի» բառերը փոխարինել «Նահապետյան Էդվարդ Թումասի» բառերով,

2) Հավելվածի 1-ին աղյուսակի 19-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ազրոյան Ռուզաննա Արայիկի» բառերով,

3) Հավելվածի 1-ին աղյուսակի 20-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Դանիելյան Դանիել Սամվելի» բառերով,

4) Հավելվածի 1-ին աղյուսակի 22-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Նահապետյան Էդվարդ Թովմասի» բառերը,

5) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Սեդրակյան Էդգար Ռազմիկի» բառերը,

6) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 20-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ասատրյան Ժաննա Համլետի» բառերով,

7) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 29-րդ կետի «Դատավոր» սյունակի «Կարապետյան Նորա Արայիկի» բառերը փոխարինել «Հովհաննիսյան Դիանա Ռոմանի» բառերով,

8) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Ստեփանյան Վարդան Ներսիկի» բառերը փոխարինել «Ավագյան Հովհաննես Ռաֆիկի» բառերով,

9) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ավագյան Հովհաննես Ռաֆիկի» բառերը փոխարինել «Ստեփանյան Վարդան Ներսիկի» բառերով,

10) Հավելվածի 8-րդ աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի,

11) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մկրտչյան Արամ Համլետի» բառերով,

12) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Թամրազյան Արթուր Մնացականի» բառերը փոխարինել «Ոսկանյան Արմիդա Արմենի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական
խորհրդի նախագահ 

Գ. Հարությունյան


Երևան
8 հոկտեմբերի 2018 թ.

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018 թ. հոկտեմբերի 8-ի
թիվ ԲԴԽ-41-Ն-3 որոշման

 

«8. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

 

Նստավայրի անվանում Սպասարկման տարածք Դատավոր Մասնագիտացում
(Քրեական մասնագիտացում)
1. քաղաք Գյումրի Գյումրու, Արթիկի, Անիի վարչական տարածքներ, համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով` Շիրակի մարզի վարչական տարածք Ղուկասյան Ադրինե Հովհաննեսի Քրեական/ Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր/
2. քաղաք Գյումրի Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածք, համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր` Շիրակի մարզի վարչական տարածք Միսակյան Վահե Ներսեսի Քրեական/ Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր/
3. քաղաքներ Արթիկ, Մարալիկ Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածք, անչափահասների գործերով` Շիրակի մարզի վարչական տարածք Մանուկյան Աշոտ Զավենի Քրեական/ Անչափահասների գործեր/
4. քաղաք Գյումրի Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական Գրիգորյան Վարդան Լևոնի Քրեական/ Անչափահասների գործեր/
    տարածքներ, անչափահասների գործերով` Շիրակի մարզի վարչական տարածք    
(Քաղաքացիական մասնագիտացում)
1. քաղաք Գյումրի Գյումրու, Ախուրյանի,Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ Հովհաննիսյան Գագիկ Վոլոդյայի Քաղաքացիական
2. քաղաք Գյումրի Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ, ՀՀ անօրինական տեղափոխված կամ ՀՀ–ում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով` Շիրակի մարզի վարչական տարածք Խաչատրյան Լիլիթ Ռաֆիկի Քաղաքացիական/ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/
3. քաղաք Գյումրի Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ,/Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/` Շիրակի մարզի վարչական տարածք Միքայելյան Հայկանուշ Գաբրիելի Քաղաքացիական/ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/
4. քաղաք Գյումրի Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ, մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործերով` Շիրակի մարզի վարչական տարածք Բաղմանյան Իվան Զավենի Քաղաքացիական/ Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/
5.  քաղաք Գյումրի  Գյումրու, Անիի, Արթիկի վարչականտարածքներ, կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործերով` Շիրակի մարզի վարչական տարածք Ղազարյան Հովհաննես Խաչիկի Քաղաքացիական/ Կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/
6. քաղաք Գյումրի Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ, մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործերով` Շիրակի մարզիվարչական տարածք Մկրտչյան Բագրատ Սերգեյի Քաղաքացիական/Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/
7. քաղաք Գյումրի Գյումրու, Աշոցքի, Ամասիայի և Ախուրյանի վարչական տարածքներ Մնացյան Սուրեն Ալեքսանի Քաղաքացիական
8. քաղաք Մարալիկ Անիի և Արթիկի վարչական տարածքներ, կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործերով` Շիրակի մարզի վարչական տարածք Հովհաննիսյան Լենդրուշ Հրաչյայի Քաղաքացիական/ Կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/
9. քաղաք Գյումրի Շիրակի մարզի վարչական տարածք Խաչատրյան Արմեն Օնիկի Քաղաքացիական/ Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4- րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր/
  Ընդհանուրը 13 դատավոր      

»:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
08.10.2018
N ԲԴԽ-41-Ն-3
Որոշում