Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1350.151018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հոկտեմբերի 2018 թվականի N 1350-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Եվրոպայի խորհրդի ժողովրդավարություն` իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հրավերով Հայաստանի Հանրապետության ընտրական գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ներկայացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 18-20-ը Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում` ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Արարատ Միրզոյանինը, Աննա Կարապետյանինը և Քրիստիննե Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վլադիմիր Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հոկտեմբերի 15-ի

N 1350-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-20-Ը ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՎԵՆԵՏԻԿ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Միրզոյան        - ՀՀ առաջին փոխվարչապետ

 

    Ա. Կարապետյան      - ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

 

    Ք. Գրիգորյան       - ՀՀ առաջին փոխվարչապետի խորհրդական

 

    Վ. Վարդանյան       - ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.10.2018
N 1350-Ա
Որոշում