041.0165.040400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 2000 թվականի N 165
Օ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ Կ. ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության կանանց, երեխաների հիմնահարցերի վարչության պետ Օֆելյա Պետրոսյանին և նույն նախարարության մոր և մանկան առողջապահության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանին 2000 թվականի ապրիլի 4-7-ը գործուղել Մինսկ` ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի փորձագետների խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Օ. Պետրոսյանի և Կ. Սարիբեկյանի Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Օ. Պետրոսյանի և Կ. Սարիբեկյանի Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը: