Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԵՎԻԿ ԱՆԱՓԻՈՍՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԵՎԻԿ ԱՆԱՓԻՈՍՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1374.161018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2018 թվականի N 1374-Ա

 

ԱՐԵՎԻԿ ԱՆԱՓԻՈՍՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին 2018 թվականի հոկտեմբերի 24-26-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Եվրոպայի խորհրդի կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի 10-րդ պլենար նիստի աշխատանքներին և Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության հետ համագործակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպվող «Կրթություն 2030»-ին նվիրված առաջին և երկրորդ տարածաշրջանային խմբերի երկրների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

2. Արևիկ Անափիոսյանի գործուղման` 2018 թվականի հոկտեմբերի 24-ի օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսը, ինչպես նաև հոկտեմբերի 25-26-ի միջոցառման ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) հոգում է հրավիրող կողմը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արևիկ Անափիոսյանի Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.10.2018
N 1374-Ա
Որոշում