Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1375.161018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2018 թվականի N 1375-Լ

 

i

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ պարբերությունը`

Հաստատել հարկային ծառայության գործառույթները` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հոկտեմբերի 16-ի

N 1375-Լ որոշման

 

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության գործառույթներ`

հարկ վճարողի գործարքների մոնիթորինգի, գործունեության այլ ոլորտային վերլուծությունների և դրանց արդյունքներով գնահատված ռիսկերի նվազեցման վերաբերյալ ծանուցագրերի միջոցով հարկ վճարողներին իրազեկման իրականացում:

2. ՊԵԿ-ի վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության գործառույթներ`

1) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկում.

2) հարկային քաղաքականության մշակմանը մասնակցություն.

3) հարկային վարչարարության և ընթացակարգերի մեթոդական ապահովում:

3. ՊԵԿ-ի կազմակերպման և հսկողության վարչության գործառույթներ`

պետական հարկերի և վճարների հավաքագրման կազմակերպում և հսկողություն:

4. ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման վարչության գործառույթներ`

1) հարկ վճարողների կամ հարկային գործակալների` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված պարտականությունների ընկալմանը և կամավոր կատարման ապահովմանն ուղղված` հարկ վճարողների սպասարկում և իրազեկում.

2) հարկային հաշվարկների և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված այլ փաստաթղթերի ընդունման և (կամ) տրամադրման, ինչպես նաև հարկ վճարողների համար գրանցումների, հաշվառումների, հաստատումների, վավերացումների և օրենքով հարկային ծառայության լիազորություններից բխող այլ գործընթացների իրականացում.

3) հարկ վճարողների հաշվառում.

4) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառում:

5. ՊԵԿ-ի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության գործառույթներ`

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների, ուսումնասիրությունների և օրենքով նախատեսված այլ հսկողական գործողությունների իրականացման նկատմամբ հսկողության և դիտարկման իրականացում.

2) առանձին դեպքերում հարկ վճարողների մոտ ստուգումների (վերստուգումների), հանդիպակաց և այլ ստորաբաժանումների հետ համատեղ ստուգումների, ուսումնասիրությունների, ինչպես նաև նրանց կողմից հարկային և այլ վճարների օրենսդրության պահանջների կատարման և կիրառման նկատմամբ օրենքով սահմանված հսկողական այլ աշխատանքների իրականացում:

6. ՊԵԿ-ի ներքին աուդիտի վարչության գործառույթներ`

ՊԵԿ-ի համակարգում ներքին աուդիտի իրականացում, որն ուղղված է ՊԵԿ-ի գործունեության արդյունքի մեծացմանը և բարելավմանը և իրականացվում է որոշակի աուդիտորական առաջադրանքների ապահովմանն ուղղված հավաստիացման կամ խորհրդատվական ծառայությունների մատուցման միջոցով:

7. ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գործառույթներ`

1) հարկային բնագավառում տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարում` մշակում, ներդրում և սպասարկում.

2) վիճակախաղերի, շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում:

8. ՊԵԿ-ի իրավաբանական վարչության գործառույթներ`

1) Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված` չկատարված պարտավորությունների գանձման, ինչպես նաև պարտավորությունների ապահովման նպատակով արգելադրման աշխատանքների իրականացում.

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացում:

9. ՊԵԿ-ի քննչական վարչության գործառույթներ`

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրեն վերապահված գործերով նախաքննության իրականացում:

10. ՊԵԿ-ի հետաքննության վարչության գործառույթներ`

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրեն վերապահված գործերով հետաքննության իրականացում:

11. ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության գործառույթներ`

1) հարկային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում` օրենքով սահմանված կարգով.

2) իրավապահ մարմնի որոշման հիման վրա համալիր հարկային ստուգումների, ինչպես նաև վերջինիս կողմից տրված տեղեկության հիմքով թեմատիկ ստուգումների իրականացում:

12. ՊԵԿ-ի միջազգային համագործակցության վարչության գործառույթներ`

1) հարկային վարչարարության իրականացման բնագավառում միջազգային համագործակցության ապահովում.

2) հարկային ոլորտներում միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա իրավասու մարմինների հետ տեղեկատվության փոխանակում (ըստ դիմում-պահանջի, ինքնաբերական և ավտոմատ եղանակով).

3) հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարում և իրավունքների իրացում, օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների ու քննարկումների կազմակերպում, համատեղ համաձայնագրերի, պայմանագրերի, հուշագրերի և այլ նախագծերի պատրաստում:

13. ՊԵԿ-ի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության գործառույթներ`

1) փոքր հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացում.

2) փոքր հարկ վճարողների նկատմամբ Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառում.

3) ՊԵԿ-ի իրավասության սահմաններում` փոքր հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, վճարների, հաշվարկման, գանձման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման նկատմամբ հսկողության իրականացում.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմնի կողմից փոքր հարկ վճարողների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների, ուսումնասիրությունների և օրենքով նախատեսված այլ հսկողական գործողությունների իրականացում:

14. ՊԵԿ-ի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության գործառույթներ`

1) խոշոր և միջին հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացում.

2) խոշոր և միջին հարկ վճարողների նկատմամբ Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառում.

3) ՊԵԿ-ի իրավասության սահմաններում` խոշոր և միջին հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, վճարների հաշվարկման, գանձման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման նկատմամբ հսկողության իրականացում.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմնի կողմից խոշոր և միջին հարկ վճարողների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների, ուսումնասիրությունների և օրենքով նախատեսված այլ հսկողական գործողությունների իրականացում:

15. ՊԵԿ-ի անձնակազմի կառավարման վարչության գործառույթներ`

ՊԵԿ-ի աշխատողների ուսուցման և վերապատրաստման կազմակերպում, ատեստավորում:

16. ՊԵԿ-ի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի գործառույթներ`

օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության նկատմամբ հսկողության իրականացում:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.10.2018
N 1375-Լ
Որոշում