Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ...

 

 

005.100495

i

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Բուլղարիայի Հանրապետությունը, այսուհետև անվանվող «կողմեր».

ղեկավարվելով քրեա-իրավական բնագավառում համագործակցության զարգացման ձգտումով.

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

ԲԱԺԻՆ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են քրեական գործերով միմյանց իրավական օգնություն ցույց տալ սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան:

2.Իրավական օգնությունն իր մեջ ներառում է անձանց հետախուզումը և ճանաչումը, դատական ծանուցագրերի և դատական այլ փաստաթղթերի հանձնումը, կասկածյալների, մեղադրյալների և ամբաստանյալների հարցաքննումը, ապացույցների առգրավումը, վկաների և փորձագետների հարցաքննումը, զննումը, խուզարկությունը և առգրավումը, փաստաթղթերի և իրերի առաքումը, ձերբակալված անձանց հանձնումը` որոշակի դատավարական գործողություններ կատարելու համար, դատավճիռների կամ դատվածության մասին փաստաթղթերի պատճենների առաքումը, դատավճիռների վերաբերյալ տեղեկատվությունը և նորմատիվ ակտերի փոխանակումը:

3. Պայմանավորվող Կողմերը կիրառելու են նաև իրավական օգնության այլ ձևեր, եթե դրանք համապատասխանում են հայցվող Կողմի օրենսդրությանը:

4. Սույն Պայմանագրի գործողությունը չի տարածվում. ա) հանձնման, և հանձնման նպատակով անձի ձերբակալման վրա. բ) Պայմանավորվող Կողմերից մեկի տարածքում մյուս Պայմանավորվող Կողմի դատարանների կայացրած դատավճիռների կատարման վրա. գ) պատիժը կրելու համար, դատապարտված անձանց փոխանցման վրա. դ) քրեական վարույթի փոխանցման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2.

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Իրավական օգնություն ցույց կտրվի այն դեպքում, եթե արարքը, որի համար պահանջվում է այդպիսի օգնություն, հանցագործություն է համարվում ինչպես հայցող, այնպես էլ հայցվող Կողմի օրենսդրության համաձայն:

2. Իրավական օգնություն կարող է ցույց տրվել նաև այն դեպքերում, երբ արարքը, որի համար այդպիսի օգնություն է պահանջվում, հայցվող Կողմի օրենսդրության համաձայն հանցագործություն չի համարվում, եթե մեղադրյալ կամ կասկածյալը իր վճռական համաձայնությունը արտահայտի հայցվող իրավական օգնությունը ցույց տալու վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 3.

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

 

1. Իրավական օգնություն ցույց տալը կարող է մերժվել, եթե.

ա) ցույց տալը հակասում է հայցվող Կողմի օրենքին կամ իրավունքի հիմնական սկզբունքներին.

բ) հայցվող Կողմը հիմք ունի համարելու, որ ռասան, կրոնը, սեռը, ազգությունը, լեզուն, քաղաքական համոզմունքները և անձնական ու հասարակական դիրքը կարող են բացասական ներգործություն ունենալ քրեական վարույթի արդյունքների վրա.

գ) անձը, որի նկատմամբ հայցող Կողմում իրականացվում է քրեական վարույթը, հայցվող Կողմում այդ նույն հանցագործության համար դատապարտվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով և, չի խուսափել պատիժը կրելուց.

դ) հայցվող Կողմը համարում է, որ իրավական օգնություն ցույց տալը կարող է վնաս հասցնել նրա ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ այլ ազգային շահերին:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում իրավական օգնություն կարող է ցույց տրվել, եթե անձը, որի նկատմամբ տարվում է քրեական վարույթը, իր վճռական համաձայնությունն է արտահայտել այդպիսի օգնություն ցույց տալու համար:

3. Իրավական օգնություն ցույց տալը կարող է մերժվել այն դեպքում, եթե այդպիսի օգնության ցույց տալը կարող է խանգարել հայցվող Կողմի տարածքում սկսված մեկ ուրիշ քրեական վարույթին: Այդ դեպքում, սակայն, հայցվող Կողմը` հայցվող Կողմի համաձայնությամբ, կարող է կամ հետաձգել իրավական օգնության ցույց տալը, կամ էլ այն ցույց տալ որոշակի պայմաններով:

4.Հայցվող Կողմը պարտավոր է վաղօրոք հայցող Կողմին պատճառաբանված ծանուցում ուղարկել իրավական օգնություն ցույց տալու իր մերժման, այն ցույց տալու հետաձգման կամ որոշակի պայմաններով այն ցույց տալու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4.

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Իրավական օգնություն ցույց տալու մասին հանձնարարության մեջ պետք է նշվեն. ա) տեղեկություններ քրեական վարույթն իրականացնող մարմինների մասին, այն անձի մասին, որի նկատմամբ այն հարուցվել է, վարույթի առարկայի և բնույթի մասին, ինչպես նաև կիրառվող քրեա-իրավական մարմինների մասին. բ) հանձնարարության առարկան և բնույթը. գ) այլ տվյալներ, որոնք առկա են հայցող Կողմի մոտ և անհրաժեշտ են իրավական օգնության իրականացման համար. դ) հատուկ կարգը և պայմանները, որոնք անհրաժեշտ են կիրառել իրավական օգնության մասին հանձնարարությունը կատարելիս, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ քրեական վարույթի մասնակիցների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5.

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՆԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

1. Իրավական օգնության մասին խնդրանքը կատարելիս, հայցվող Կողմը կիրառվում է իր օրենսդրության նորմերը: Հայցող Կողմի պահանջով հայցվող Կողմը կիրառվում է հատուկ ձևերը և պայմանները, եթե դրանք չեն հակասում նրա իրավունքի հիմնական սկզբունքներին:

2. Հայցող Կողմի վճռական պահանջով հայցվող Կողմը ծանուցում է իրավական օգնության կատարման ժամանակի և վայրի մասին: Այդ դեպքում հայցող Կողմի ներկայացուցիչները և գործով Կողմերը կարող են, հայցվող Կողմի օրենսդրությանը համապատասխան, ներկա գտնվել կամ նպաստել հանձնարարության կատարմանը:

 

ԲԱԺԻՆ II.
ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

1. Հանձնումը կատարվում է հայցվող Կողմի օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում:

2. Հայցվող Կողմը հանձնումը հաստատում է ստացման մասին ծանուցագրով` ամիս-ամսաթվի, տարվա նշումով և ստացողի ստորագրության առկայությամբ, կամ արձանագրությամբ, որը պարունակում է հանձնման ձևի և ժամանակի մասին տվյալներ, ներառյալ` փաստաթղթերը ստացած անձի մասին տվյալները:

 

ՀՈԴՎԱԾ 7.

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԻՐԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

1. Փաստաթղթերի փոխանցման մասին խնդրանքը կատարելիս, հայցվող Կողմն ուղարկում է վավերացրած պատճեները կամ, ըստ հնարավորության, իսկական փաստաթղթերը այն դեպքում, եթե հայցող Կողմը դա կպահանջի:

2. Հայցվող Կողմի խնդրանքով հայցող Կողմը, ըստ հնարավորության, վերադարձնում է այն փաստաթղթերը և իրերը, որոնք նա ստացել է:

3. Սույն Պայմանագրին համապատասխան փոխանցվող իրերը հարկերով և տուրքերով չեն հարկվում:

 

ՀՈԴՎԱԾ 8.

 

ՀԱՅՑՎՈՂ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ

 

Անձանց ներկայանալու մասին հանձնարարությունը կատարելիս` հայցվող Կողմի տարածքում նրանց կատարած գործողությունների հետ կապված, նա կարող է կիրառել իր սեփական օրենսդրությամբ նախատեսված հարկադրական միջոցներ և պատժատեսակներ:

 

ՀՈԴՎԱԾ 9.

 

ՀԱՅՑՈՂ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ

 

1. Եթե Պայմանավորվող Կողմերից մեկի տարածքում, մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում գտնվող անձանց անձամբ ներկայանալու անհրաժեշտություն է առաջանում, ապա հարկավոր է դիմել այդ Պայմանավորվող Կողմին` ծանուցագրի հանձնման մասին հանձնարարությամբ: Չներկայանալու դեպքում անձը չի կարող ենթարկվել պատժամիջոցների կամ այլ հարկադրական միջոցների:

2. Հայցող Կողմն իր պահանջով ներկայացած վկայի և փորձագետին` իր օրենսդրության համաձայն, վճարում է ծախսերը և համապատասխան վարձատրությունն ու փոխհատուցումը: Հայցվող կողմը` մյուս Կողմի պահանջով, կարող է տրամադրել կանխավճար:

3. Իրավական օգնության մասին խնդրանքի հիման վրա, հայցող Կողմի հիմնարկություն, որպես վկա, տուժող կամ փորձագետ կանչված անձն իրավունք ունի հրաժարվելու ցուցմունքներ տալուց կամ այլ գործառնություններ կատարելուց, եթե հրաժարվելու իրավունքն ու պարտականությունը նախատեսված են հայցվող և հայցող Կողմերի օրենսդրությամբ: Հայցող Կողմի հիմնարկությունները, անհրաժեշտության դեպքում, խնդրանքին պետք է կցեն վերոհիշյալ իրավունքներին և պարտականություններին վերաբերող օրենսդրության մասին տեղեկանք:

 

ՀՈԴՎԱԾ 10.

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ

 

Հայցվող Կողմի տարածքում ձերբակալված անձը, որը հայցող Կողմի իրավասու հիմնարկության կողմից կանչվել է որպես վկա, առերեսման կամ ճանաչման համար, ժամանակավորապես փոխանցվում է այդ Կողմին` երկու Կողմերի միջև համաձայնեցված պայմաններով, եթե ձերբակալված անձն իր գրավոր համաձայնությունն է տվել փոխանցմանը, և այդ փոխանցման արդյունքում նրա ձերբակալման ժամկետը չի երկարաձգվի, և հայցող Կողմն իր վրա պարտավորություն կվերցնի փոխանցման հիմքերի վերացումից անմիջապես հետո, նրա վերադարձնելու վերաբերյալ` հայցվող Կողմի սահմանած ժամկետում: Հիմնավոր պատճառների առկայության դեպքում, հայցվող Կողմը կարող է երկարացնել այդ ժամկետը:

 

ՀՈԴՎԱԾ 11.

 

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայցող Կողմի տարածք անձի ներկայանալու դեպքերում, ներկայացած անձի նկատմամբ չեն կարող կիրառվել հարկադրական կամ նրա ազատությունը սահմանափակող միջոցներ այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև ծանուցագրի հանձնումը:

2. Անձեռնմխելիությունը դադարում է, եթե ներկայացած անձը նրա ներկայությունն անհրաժեշտ չլինելու մասին ծանուցում ստանալուց հետո 15 օրվա ընթացքում չհեռանալու հայցող Կողմի տարածքից, կամ եթե, այդ տարածքից հեռնալուց հետո, նա կրկին կվերադառնա այնտեղ: Այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում անձը չէր կարող թողնել նրա տարածքը իրենից անկախ պատճառներով:

 

ՀՈԴՎԱԾ 12.

 

ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Կողմերը յուրաքանչյուր տարի տեղեկատվություն են փոխանակում իրենց դատական մարմինների կողմից մյուս Կողմի քաղաքացիների նկատմամբ կայացրած դատավճիռների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 13.

 

ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ

 

Երկու Կողմերը փոխադարձ խնդրանքով միմյանց ուղարկում են դատավճիռների պատճենները և դատվածության մասին փաստաթղթերի քաղվածքները: Հայցվող Կողմը` հայցող Կողմի պահանջով, դատավճիռն ուղարկելիս տրամադրում է գործի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ:

 

ՀՈԴՎԱԾ 14.

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

 

Մի Կողմի խնդրանքով, մյուս Կողմը տեղեկատվություն է ներկայացնում իր օրենսդրության և դատական պրակտիկայի մասին:

 

ԲԱԺԻՆ III
ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 15.

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող Կողմերը միմյանց միջև հաղորդակցվում են իրենց կենտրոնական մարմինների միջոցով: Կենտրոնական մարմիններ են համարվում

Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Դատախազությունը.

Բուլղարիայի Հանրապետության համար` Բուլղարիայի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Գլխավոր դատախազը:

Պայմանավորվող Կողմերը միմյանց միջև կարող են հաղորդակցվել նաև դիվանագիտական ուղիներով:

2. Քրեական գործերով իրավական օգնության մասին հանձնարարությունների մյուս հաղորդումները, ակտերը և դրանց կից փաստաթղթերն ուղարկվում են հայցող Կողմի լեզվով և ուղեկցվում են ռուսերեն լեզվով վավերացված թարգմանությամբ:

3. Պաշտոնական կամ փաստաթղթերի վավերացված պատճենները, որոնք փոխանակում են Կողմերը, ազատվում են օրինականացումից:

 

ՀՈԴՎԱԾ 16.

 

ԾԱԽՍԵՐ

 

1. Իրավական օգնության հետ կապված ծախսերը կրում է հայցվող Կողմը:

2. Ձերբակալված անձի փոխանցման հետ հայցվող կողմի տարածքում փորձաքննությունների անցկացման հետ կապված ծախսերը, ինչպես նաև սույն պայմանագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ծախսերը կատարվում են հայցող Կողմի հաշվին:

 

ԲԱԺԻՆ IV
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 17.

 

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Պայմանավորվող Կողմերը սույն Պայմանագրի մեկնաբանման կամ կատարման հարցերով ծագած վեճերը լուծում են սույն Պայմանագրի 5-րդ հոդվածում նշված համապատասխան կենտրոնական մարմինների միջև խորհրդակցությունների միջոցով, կամ դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 18.

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

1. Պայմանավորվող Կողմերը պարբերաբար տեղեկատվություն կփոխանակեն սույն Պայմանագրի կիրառման պրակտիկայի մասին և խորհրդակցություններ կանցկացնեն նրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերով:

2. Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ սույն Պայմանագրի մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտնում սույն Պայմանագրի 19-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 19.

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման:

2. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակումից 30 օր անցնելուց հետո:

3. Սույն Պայմանագիրը կնքված է անորոշ ժամանակով և գործելու է ընդհուպ մինչև վեց ամիս անցնելը այն օրից, երբ Պայմանավորվող Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով կհայտնի մյուս Պայմանավորվող Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է 1995 թվականի ապրիլի 10-ին ք. Սոֆիայում, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն, բուլղարերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Պայմանագրի մեկնաբանման տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում Պայմանագրի ռուսերեն լեզվով տեքստը:

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ԿՈՂՄԻՑ`                          ԿՈՂՄԻՑ`

 

 

pin
Բուլղարիայի Հանրապետություն
Միջազգային պայմանագիր