Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1386.181018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հոկտեմբերի 2018 թվականի N 1386-Ա

 

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանին 2018 թվականի հոկտեմբերի 22-27-ը գործուղել Իրաքի Հանրապետություն (Բաղդադ, Էրբիլ և Դուհոք)` հոկտեմբերի 22-ին Բաղդադում Իրաքի Հանրապետության մշակույթի նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկելու հայ-իրաքյան մշակութային համագործակցության ամրապնդմանն ուղղված և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաև հոկտեմբերի 23-27-ը ներկա գտնվելու Դուհոքի 6-րդ միջազգային կինոփառատոնին:

2. Նազենի Ղարիբյանի` Իրաքի Հանրապետություն գործուղման` Բաղդադում մեկ օրվա օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Երևան-Բաղդադ ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Նազենի Ղարիբյանի` հոկտեմբերի 23-27-ը Իրաքի Հանրապետություն (Դուհոք, Էրբիլ) գործուղման օրապահիկի, գիշերավարձի, ներքին տեղափոխությունների տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև Էրբիլ-Երևան ճանապարհածախսը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նազենի Ղարիբյանի` Իրաքի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

(որոշումը փոփ. 05.11.2018 թիվ 1467-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.10.2018
N 1386-Ա
Որոշում