041.1394.231018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2018 թվականի N 1394-Ա
ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին 2018 թվականի հոկտեմբերի 24-26-ը գործուղել Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե)` Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Արմեն Կոտոլյանի` Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Տաջիկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ