Սեղմել Esc փակելու համար:
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

16 հոկտեմբերի 2017 թվականի N 121-Ա/1

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1 Պատվիրատուն իրավունք ունի`

2.1.1 ցանկացած ժամանակ ստուգել Ծառայությունների մատուցման ընթացքը և Լսողական սարքի որակը, Կատարողից ստանալ ցանկացած օրենքով չարգելված տեղեկատվություն Ծառայությունների ընթացքի վերաբերյալ` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.

2.1.2 Կատարողի կողմից Ընդհանուր նկարագրին չհամապատասխանող Լսողական սարք տրամադրելու դեպքում`

ա. չընդունել Լսողական սարքի տրամադրման վերաբերյալ Պայմանագրի N 2 հավելվածով սահմանված հանձնման-ընդունման ակտը (այսուհետ` Ակտ)` սահմանելով ոչ պատշաճ որակի Լսողական սարքը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող Լսողական սարքով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ (ողջամիտ ժամկետը չի կարող գերազանցել 14 օրը)` կիրառելով Պայմանագրի 5.2 կետով սահմանված տույժը.

բ. հետ գանձել Պայմանագրի Ընդհանուր նկարագրին չհամապատասխանող յուրաքանչյուր տրամադրված Լսողական սարքի համար վճարված գումարն ամբողջությամբ, եթե Կատարողը հրաժարվում է ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինել ոչ պատշաճ որակի կամ Ընդհանուր նկարագրին չհամապատասխանող Լսողական սարքը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող Լսողական սարքով.

2.1.3 Միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայմանագիրը: Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`

ա. Կատարողը հրաժարվել է ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինել ոչ պատշաճ որակի Լսողական սարքը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող Լսողական սարքով.

բ. Կատարողը ներկայացված հիմնավորումների հիման վրա ստանձնելով պարտավորություն` ողջամիտ ժամկետում անհատույց չի փոխարինել ոչ պատշաճ որակի Լսողական սարքը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող Լսողական սարքով.

գ. եթե առկա են Պայմանագրի 7.4 կետով սահմանված դեպքերը.

2.2 Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1 ընդունել հաշվետու ամսում Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների մասին հաշվետվությունները (թղթային կամ էլեկտրոնային եղանակով)` համաձայն Հավելված 3-ի և դրանց կից ծախսերը հավաստող փաստաթղթերը, իսկ դրանցում անհամապատասխանություններ և (կամ) թերություններ հայտնաբերելու դեպքում` այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կատարողին.

2.2.2 հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կատարողի կողմից 2.2.1 կետով ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ և թերություններ չգտնելու դեպքում` ընդունելի համար մատուցված Ծառայությունների արդյունքը.

2.2.3 մատուցված Ծառայությունների արդյունքն ընդունելի համարելու դեպքում, Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցել ընդունված հաշվետվություններով նախատեսված գումարը, իսկ տուգանքների առկայության դեպքում` դրանք հաշվարկել Պայմանագրի 2.1.2 կետի համաձայն:

2.3 Կատարողն իրավունք ունի`

2.3.1 Պատվիրատուից պահանջել մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցման ենթակա գումարը վճարել Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում.

2.3.2 Պատվիրատուից պահանջել չմիջամտելու Կատարողի կողմից Պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեությանը.

2.3.3 Ցանկացած պահի միակողմանիորեն լուծել Պայմանագիրը և դուրս գալ պետական հավաստագրերի հիման վրա Լսողական սարք տրամադրող կազմակերպությունների ցանկից, եթե տվյալ պահին Պատվիրատուի նկատմամբ ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարված են:

2.4 Կատարողը պարտավոր է`

2.4.1 Լսողական սարքերը Շահառուին տրամադրել Ընդհանուր նկարագրին համապատասխան, ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված կարգի և պայմանների համաձայն.

2.4.2 Լսողական սարքը Շահառուին տրամադրել նրա անհատական կարիքներին, լսողության կորստի աստիճանին համապատասխան.

2.4.3 Լսողական սարքը Շահառուին տրամադրել` վերջինիս կողմից Պետական հավաստագիրը Կատարողին ներկայացնելուց և տրամադրելու նրա գրավոր համաձայնությունը ստանալուց հետո.

2.4.4 Լսողական սարքը Շահառուին տրամադրել ստանդարտ ներդիրով և առնվազն մեկ սովորական կամ մեկ լիցքավորվող մարտկոցով` առնվազն մեկ տարի երաշխիքային և երեք տարի երաշխիքային սպասարկման ժամկետով.

2.4.5 Շահառուին սպասարկել պատշաճ մակարդակով, տեղադրել, անհատապես հարմարեցնել և սովորեցնել Լսողական սարքն օգտագործելու ձևը.

2.4.6 Պատվիրատուին տրամադրել տեղեկատվություն իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն): Իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ տեղեկատվության (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն) փոփոխման դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում հայտնել Պատվիրատուին.

2.4.7 Պատվիրատուին ներկայացնել Պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող Լսողական սարքերի տեխնիկական նկարագրությունները, լուսանկարները, գները և այլ տեղեկատվություն, ինչպես նաև Պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող Լսողական սարքերի տեսականու, դրանց տեխնիկական նկարագրությունների, լուսանկարների, գների և այլ տեղեկատվության փոփոխության դեպքում եռօրյա ժամկետում հայտնել Պատվիրատուին` Ձև 2-ով սահմանված ձևաչափով.

2.4.8 Ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինել ոչ պատշաճ որակի Լսողական սարքը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող Լսողական սարքով.

2.4.9 Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2, 5.3 և 5.4 կետերով նախատեսված տույժերն ու տուգանքները.

2.4.10 Ծառայությունները մատուցել պատշաճ որակով.

2.4.11 Պայմանագրի գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին.

2.4.12 չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Շահառուների վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները և տվյալները, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

 

3. ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1 Պատվիրատուի կողմից Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են Պատվիրատուի և Կատարողի կողմից երկկողմ ստորագրված և կնքված Ակտով: Կատարողը, մինչև յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը, իսկ դեկտեմբեր ամսվա համար` մինչև դեկտեմբերի 20-ը, Պատվիրատուին է ներկայացնում նախորդ ամսում Շահառուներին տրամադրված Լսողական սարքի մասին իր կողմից ստորագրված Ակտի չորս օրինակ, հաշվետվություն, որում ներառված են տվյալներ տրամադրված Լսողական սարքի տեսակի, քանակի, գնի, ժամկետների, դրանք ստացած անձանց անձնական տվյալների վերաբերյալ, Պետական հավաստագրի հիման վրա տրամադրված Լսողական սարքի տեխնիկական բնութագիրը և հաշիվ ապրանքագիրը:

3.2 Պատվիրատուի կողմից Ակտը ստորագրվում է, եթե Շահառուին տրամադրված Լսողական սարքը համապատասխանում է Պայմանագրի պայմաններին: Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, Ակտը չի ստորագրվում և Պատվիրատուն ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով նախատեսված համապատասխան միջոցները:

3.3 Պատվիրատուն Ակտը ստանալու պահից հնգօրյա ժամկետում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված Ակտի մեկ օրինակը կամ Լսողական սարքի տրամադրման արդյունքը չընդունելու մասին պատճառաբանված մերժումը:

 

4. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1 Լսողական սարքերի ձեռքբերման համար տրամադրված Պետական հավաստագրի արժեքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով: 2017 թվականի համար 12-18 տարեկան երեխաներին և 18-ից մինչև 29 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց այն սահմանված է 80.0 (ութսուն) հազար ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ, իսկ 30 տարեկան և ավելի բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց` 30.0 (երեսուն) հազար ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ: Պետական հավաստագրերի արժեքը ներառում է նաև Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, հարկերն ու տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները:

4.2 Պետական հավաստագրերի արժեքների փոփոխության դեպքում Պատվիրատուն պաշտոնապես տեղեկացնում է Կատարողին այդ մասին:

4.3 Պատվիրատուն` Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցում է անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով: Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է երկկողմ ստորագրված Ակտի հիման վրա` փոխհատուցման համար նախատեսված ամսում` 20 բանկային օրվա ընթացքում, բայց ոչ ավելի, քան տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված միջոցների չափից: Եթե մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցելու համար տվյալ ժամանակահատվածում նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա փոխհատուցումը, սույն կետի պայմաններով, իրականացվում է այն ամսում, որում դրամական միջոցները նախատեսված են, սակայն ոչ ուշ քան տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1 Պայմանագրով չնախատեսված դեպքերում, կողմերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

5.2 Տրամադրված յուրաքանչյուր ոչ պատշաճ որակի Լսողական սարքի տրամադրման օրվանից հաշվարկվում է տույժ` հավաստագրի արժեքի 0,1%-ի չափով յուրաքանչյուր օրվա համար` մինչև դրա փոխարինումը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող Լսողական սարքով:

5.3 Պատվիրատուի կողմից Պայմանագրի 2.1.3 կետի ա. և բ. ենթակետերի հիմքով Պայմանագիրը միակողմանի լուծելու դեպքում Կատարողը վճարում է տուժանք` Պետական հավաստագրի արժեքի չափով:

5.4 Չմատուցված ծառայությունների վերաբերյալ ԱԿՏ ներկայացնելու կամ Պատվիրատուին Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման դեպքերի մասին ակնհայտ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքում, բացի օրենսդրությամբ սահմանված դեպքերից, Կատարողից գանձվում է տուգանք Պետական հավաստագրի արժեքի հարյուրապատիկի չափով:

5.5 Պայմանագրով սահմանված տույժերը հաշվարկվում և հաշվանցվում են Լսողական սարքի տրամադրման արդյունքում Կատարողին փոխհատուցման ենթակա գումարներից, իսկ դրա անհնարինության դեպքում` Կատարողի կողմից միակողմանի հաստատված տուժանքի մասին համաձայնության հիման վրա:

5.6 Տուգանքի կամ տուժանքի վճարումը կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելու պարտականությունից եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

6.1 Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ընդունված իրավական ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից, բացառությամբ 12-18 տարեկան երեխաներին և 18-ից մինչև 29 տարեկան` հաշմանդամություն ունեցող անձանց Լսողական սարքերի տրամադրման դեպքերի համար, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

7.2 Պայմանագիրը կնքվում է անժամկետ:

7.3 Կատարողը կարող է յուրաքանչյուր պահ լուծել պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.4 Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ հսկողության և (կամ) վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ Լսողական սարքերի տրամադրման գործընթացում, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ որակավորման ընթացակարգի արդյունքում Կատարողին որակավորված ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, Պատվիրատուն չի կրում Պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների (այդ թվում բաց թողնված օգուտի) ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասները:

7.5 Կողմերից յուրաքանչյուրը կարող է միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Պետական հավաստագրերի հիման վրա Լսողական սարքեր տրամադրելու գործընթացին առնչվող օրենսդրության մեջ կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում նպատակահարմար չի դարձել Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:

7.6 Պայմանագիրը միակողմանի լուծվելու դեպքում Կատարողը կարող է Պատվիրատուի հետ նոր Պայմանագիր կնքել ոչ շուտ, քան մեկ տարի լրանալուց հետո:

7.7 Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա Պայմանագրի անբաժանելի մասը: Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

7.8 Պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

7.9 Պայմանագրի գործողության ժամկետը դադարում է, եթե Պատվիրատուի մոտ վերացել է Պետական հավաստագրերի հիման վրա Լսողական սարքեր տրամադրելու անհրաժեշտությունը: Պետական հավաստագրերի հիման վրա Լսողական սարքեր տրամադրելու անհրաժեշտության բացակայության մասին Պատվիրատուն անհապաղ տեղեկացնում է Կատարողին:

7.10 Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են:

7.11 Երրորդ անձանց նկատմամբ Պայմանագրի կողմերի պարտավորությունները, ներառյալ` Պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա: Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման համար պատասխանատվությունը կրում է Կատարողը:

7.12 Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

7.13 Պայմանագրի հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը:

7.14 Պայմանագիրը և դրա հավելվածները կազմված են --- էջից, կնքվում են երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ:

7.15 Պայմանագրից ծագած կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած` հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության: Պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան կողմի գրավոր համաձայնության:

7.16 Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

        ՊԱՏՎԻՐԱՏՈՒ                                    ԿԱՏԱՐՈՂ

    Անվանումը`                                  Անվանումը`    Հասցեն`

    Հասցեն`                                     Բանկի անվանումը`

    Բանկի անվանումը`                            Հ/Հ

    Հ/Հ                                         ՀՎՀՀ

    ՀՎՀՀ                                        Տնօրեն`

Աշխատակազմի ղեկավար`

    ____________________                        ___________________

    Կ.Տ. (ստորագրություն)                       Կ.Տ (ստորագրություն)

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
16.10.2017
N 121-Ա/1
Հրաման