Սեղմել Esc փակելու համար:
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1431.271018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 2018 թվականի N 1431-Ա

 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 3-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղել պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանին և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանին:

3. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի նոյեմբերի 1-3-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղել պատվիրակություն` համաձայն N 2 հավելվածի:

4. Պատվիրակության անդամների` Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Աստանայի օդանավակայանի սպասարկման սրահի, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Արարատ Միրզոյանինը, Մհեր Գրիգորյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Դավիթ Կարապետյանինը, Դավիթ Գևորգյանինը, Մանվել Ավետիսյանինը, Լուսինե Թումյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գարեգին Բաղրամյանինը, Արմեն Փամբուխչյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) Միքայել Փաշայանինը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի» միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձը և օրապահիկը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

7. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. հոկտեմբերի 27-ի

N 1431-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Մ. Գրիգորյան         - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար

 

    Շ. Քոչարյան          - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Մ. Փաշայան           - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

                           (31.10.2018 թ.- 02.11.2018 թ.)

 

    Հ. Ազիզյան           - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի

                           խորհրդական (31.10.2018 թ.- 02.11.2018 թ.)

 

    Լ. Թումյան           - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի

                           գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման

                           վարչության պետի պաշտոնակատար

                           (31.10.2018 թ. - 02.11.2018 թ.)

 

    Դ. Գևորգյան          - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի

                           արարողակարգի պատասխանատու

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. հոկտեմբերի 27-ի

N 1431-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-3-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Միրզոյան          - ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

 

    Գ. Բաղրամյան         - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                           պաշարների նախարարի պաշտոնակատար

 

    Ա. Փամբուխչյան       - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                           տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

 

    Ա. Ղևոնդյան          - Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և  

                           լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ

                           մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ

 

    Ա. Սահակյան          - Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և  

                           լիազոր դեսպան

 

    Դ. Կարապետյան        - ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի օգնական

 

    Մ. Ավետիսյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

                           (28.10.2018 թ.-03.11.2018 թ.)

 

    Դ. Տեր-Մկրտչյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                           արարողակարգի ծառայություն» գործակալության

                           այցերի բաժնի գործավար

                           (28.10.2018 թ.-03.11.2018 թ.)

 

    Լ.Դանիելյան          - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից

                           (համաձայնությամբ)

 

    Է. Դավթյան           - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

                           (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.10.2018
N 1431-Ա
Որոշում