Սեղմել Esc փակելու համար:
«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ, ԱՇԽԱՏԱԾ ԺԱՄԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ, ԱՇԽԱՏԱԾ ԺԱՄԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂԻ ՎՐԱ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ Մ ...

 

15.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 09-Ն

 

«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ, ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱԾ ԺԱՄԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂԻ ՎՐԱ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-Ա (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Աշխատողների թվաքանակի, վարձատրության, աշխատած ժամերի, աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին» Ձև 1-Ա (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 11.12.2023 թիվ 55-Ն որոշում)

2. Հաստատել «Աշխատողների թվաքանակի, վարձատրության, աշխատած ժամերի, աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին» Ձև 1-Ա (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 11.12.2023 թիվ 55-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 13-ի «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» Ձև թիվ 1-Ա (ամսական), «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» Ձև թիվ 1-Ա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 30-Ն, 31-Ն և 32-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 23-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

(վերնագիրը փոփ. 11.12.2023 թիվ 55-Ն որոշում)

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 09-Ն որոշման

 

Նկար

 

Բաժին 1. Աշխատողների տարեկան թվաքանակը, վարձատրությունը և աշխատած ժամերը

 

._________________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը     |Տողի     |Հաշվետու տարում աշխատողների           |

|                        |ծածկագիրը|______________________________________|

|                        |         |միջին        |փաստացի    |աշխատավարձ  |

|                        |         |թվաքանակը    |աշխատած    |և  դրան     |

|                        |         |(առանց       |ժամերի     |հավասարեցված|

|                        |         |քաղաքացիա-   |քանակը     |այլ         |

|                        |         |իրավական     |(ներառյալ` |վճարումները,|

|                        |         |պայմանագրով  |արտաժամյա  |հազ. դրամ   |

|                        |         |աշխատանք     |աշխատանքը),|            |

|                        |         |կատարողների),|ժամ        |            |

|                        |         |մարդ         |           |            |

|________________________|_________|_____________|___________|____________|

|           Ա            |    Բ    |     1       |     2     |     3      |

|________________________|_________|_____________|___________|____________|

|Աշխատաժամանակի նորմալ   |110      |             |           |            |

|տևողությամբ  աշխատողներ,|         |             |           |            |

|որից`                   |         |             |           |            |

|________________________|_________|_____________|___________|____________|

|աշակերտ, փորձնակ        |110.1    |             |           |            |

|(ստաժոր), ուսնակ,       |         |             |           |            |

|պրակտիկանտ (ինտերն)     |         |             |           |            |

|________________________|_________|_____________|___________|____________|

|Ոչ լրիվ աշխատաժամանակով |120      |             |           |            |

|աշխատողներ (ներառյալ`   |         |             |           |            |

|այլ                     |         |             |           |            |

|կազմակերպություններից   |         |             |           |            |

|համատեղությամբ          |         |             |           |            |

|աշխատողներ), որից`      |         |             |           |            |

|________________________|_________|_____________|___________|____________|

|աշակերտ, փորձնակ        |120.1    |             |           |            |

|(ստաժոր), ուսնակ,       |         |             |           |            |

|պրակտիկանտ (ինտերն)     |         |             |           |            |

|________________________|_________|_____________|___________|____________|

|Ոչ լրիվ աշխատաժամանակով |130      |             |x          |x           |

|աշխատողներ` վերածած     |         |             |           |            |

|նորմալ տևողությանը      |         |             |           |            |

|համարժեք միավորի (ՆՏՀՄ) |         |             |           |            |

._________________________________________________________________________.

 

Բաժին 2. Աշխատողի վրա գործատուի կատարած տարեկան ծախսերը` աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ (լրացվում է սույն հաշվետվության 110 և 120 ծածկագրերով տողերի աշխատողների համար)

 

հազար դրամ

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                                |Տողի     |Տարեկան|

|                                                   |ծածկագիրը|ծախսեր |

|___________________________________________________|_________|_______|

|                         Ա                         |    Բ    |   1   |

|___________________________________________________|_________|_______|

|Աշխատավարձ և  դրան հավասարեցված այլ վճարումներ տող |210      |       |

|(210.1+ 210.2+ 210.3 + 210.4),                     |         |       |

|(տող 110 սյուն 3 + տող 120 սյուն 3), այդ թվում`    |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|Վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար,      |210.1    |       |

|այդ թվում`                                         |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|վարձատրություն ըստ հիմնական և  պաշտոնային          |210.1.1  |       |

|դրույքաչափերի, գործավարձի կամ ստացված հասույթից`   |         |       |

|տոկոսով, շահույթից` բաժնեմասով հաշվարկած աշխատավարձ|         |       |

|___________________________________________________|_________|_______|

|բնամթերային (ոչ դրամական) վճարման ձևով             |210.1.2  |       |

|աշխատողներին տրվող գույքի (բացառությամբ` դրամական  |         |       |

|միջոցների), աշխատանքի, ծառայության, մտավոր         |         |       |

|սեփականության արդյունքի արժեք                      |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|լրացուցիչ վարձատրություն` հավելավճարներ,           |210.1.3  |       |

|լրավճարներ, հավելումներ, կանոնավոր տրվող           |         |       |

|պարգևատրումներ                                     |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|Վարձատրություն փաստացի աշխատած ժամանակահատվածի մեջ |210.2    |       |

|չներառվող ժամանակահատվածի համար (չներառե՛լ         |         |       |

|գործատուի միջոցների հաշվին վճարվող ժամանակավոր     |         |       |

|անաշխատունակության գումարները` սահմանված ՀՀ        |         |       |

|օրենսդրությամբ), որից`                             |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|վճարումներ ամենամյա և  նպատակային արձակուրդների    |210.2.1  |       |

|(բացի չօգտագործած արձակուրդի համար վճարվող         |         |       |

|հատուցման (փոխհատուցման))                          |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|Միանվագ տրվող խրախուսական և  այլ վճարներ (ներառյալ`|210.3    |       |

|չօգտագործած արձակուրդի համար վճարվող հատուցումը    |         |       |

|(փոխհատուցումը))                                   |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|Սննդի, կացարանի, վառելիքի և  համանման այլ վճարներ` |210.4    |       |

|աշխատողին կանոնավոր տրամադրվող                     |         |       |

._____________________________________________________________________.

 

Բաժին 2.1 Աշխատողի վրա գործատուի կատարած այլ ծախսեր (լրացվում է սույն հաշվետվության 110 և 120 ծածկագրերով տողերի աշխատողների համար)

 

հազար դրամ

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                                |Տողի     |Տարեկան|

|                                                   |ծածկագիրը|ծախսեր |

|___________________________________________________|_________|_______|

|                         Ա                         |    Բ    |   1   |

|___________________________________________________|_________|_______|

|Ծախսեր` ուղղված աշխատողների կացարանով ապահովմանը,  |220      |       |

|որից`                                              |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|կացարանի շինարարության կամ ձեռքբերման նպատակով     |220.1    |       |

|աշխատողին տրամադրված փոխառնական դրամական միջոցների |         |       |

|մարման կարգով վճարված գումարներ                    |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|Ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալական             |230      |       |

|պաշտպանությանը (տող 230.1+230.2+230.3+230.4+230.5),|         |       |

|այդ թվում`                                         |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|գործատուի միջոցների հաշվին վճարվող ժամանակավոր     |230.1    |       |

|անաշխատունակության գումարներ` սահմանված ՀՀ         |         |       |

|օրենսդրությամբ                                     |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|արձակման նպաստ, աշխատողի մահվան, դժբախտ պատահարի,  |230.2    |       |

|աշխատանքային պարտականությունների կատարման հետ      |         |       |

|կապված խեղման, մասնագիտական հիվանդության և         |         |       |

|առողջության այլ վնասման հետևանքով  պատճառված վնասի |         |       |

|համար տրվող հատուցման գումարներ                    |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|առողջության ապահովագրական վճարներ` գործատուի       |230.3    |       |

|միջոցների հաշվին (չներառե՛լ ՀՀ պետական բյուջեի     |         |       |

|միջոցների հաշվին սոցիալական փաթեթի շրջանակում      |         |       |

|իրականացվող ապահովագրական վճարները)                |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|կենսաթոշակային, կյանքի կամ այլ կամավոր             |230.4    |       |

|ապահովագրական վճարներ (կամավոր ապահովագրության     |         |       |

|պայմանագրերի հիման վրա)` գործատուի միջոցների հաշվին|         |       |

|___________________________________________________|_________|_______|

|սոցիալական բնույթի այլ վճարներ` նյութական          |230.5    |       |

|օգնություն ընտանեկան իրադարձության հետ կապված`     |         |       |

|ամուսնություն, երեխայի ծնունդ, աշխատողի և  նրա     |         |       |

|ընտանիքի անդամի բուժում, վիրահատություն,           |         |       |

|դեղորայքի ձեռք բերում, հարազատի մահ և  այլն        |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|Ծախսեր` ուղղված աշխատողների մասնագիտական           |240      |       |

|ուսուցմանը` պատրաստում վերապատրաստում, որակավորման |         |       |

|բարձրացում, վերաորակավորում և  ստաժավորում         |         |       |

|(ներառյալ` մասնագիտական ուսուցման նպատակով կատարված|         |       |

|գործուղման ծախսեր)                                 |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|Ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալ-մշակութային     |250      |       |

|սպասարկմանը (չներառե՛լ ՀՀ պետական բյուջեի միջոցների|         |       |

|հաշվին սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող    |         |       |

|վճարները)                                          |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|Աշխատողի վրա կատարված այլ ծախսեր` չներառված այլ    |260      |       |

|խմբերում (հատուկ համազգեստի և  կոշիկի արժեք,       |         |       |

|երթևեկության,  ուղերթի արժեք, գործուղման ծախսեր`   |         |       |

|բացի մասնագիտական ուսուցման նպատակով կատարված      |         |       |

|գործուղման ծախսերի, և  այլն), որից`                |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|սոցիալական վճարներ (պարտադիր կուտակային            |260.1    |       |

|կենսաթոշակային)` փոխանցված գործատուի միջոցների     |         |       |

|հաշվին` մինչև  3 տարեկան երեխայի խնամքի            |         |       |

|արձակուրդում գտնվող վարձու աշխատողների համար       |         |       |

|(ամսական 3 000 դրամ)` սահմանված ՀՀ օրենսդրությամբ  |         |       |

|___________________________________________________|_________|_______|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (տող 210+220+230+240+250+260)      |270      |       |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` __________________    __________________

                               (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)`    __________________    __________________

                                (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

«___»____ 20__թ.

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. Աշխատողների թվաքանակում ներառվում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրի համաձայն վարձու աշխատողները` անկախ անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետից և աշխատաժամանակի ռեժիմից (տե՛ս ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2018թ. հոկտեմբերի 19-ի թիվ 09-Ն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի` «Աշխատողների թվաքանակի, վարձատրության, աշխատած ժամերի և աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին Ձև թիվ 1-Ա (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի» (այսուհետ` Հրահանգ), 9-11-րդ կետերը) և չեն ներառվում Հրահանգի 12-րդ կետում նշված աշխատողները:

2. Հաշվետվության ձևի Բաժին 1-ը լրացվում է.

1) Սյուն 1 տող 110, 110.1, 120, 120.1-ը լրացնել Հրահանգի 2-րդ բաժնի 9-13-րդ և 15-րդ կետերին համապատասխան.

2) Սյուն 1 տող 130-ը լրացնել Հրահանգի 2-րդ բաժնի Հրահանգի 14-րդ կետին համապատասխան:

3) Սյուն 2 տող 110, 110.1, 120, 120.1-ը լրացնել Հրահանգի 3-րդ բաժնի 17-19-րդ կետերին համապատասխան:

4) Սյուն 3 տող 110, 110.1, 120, 120.1-ը լրացնել Հրահանգի 4-րդ բաժնի 20-29-րդ կետերին համապատասխան:

3. Հաշվետվության ձևի Բաժին 2 -ը լրացվում է.

5) Տող 210-ը լրացնել Հրահանգի 4-րդ բաժնի 25-29-րդ կետերին համապատասխան.

6) Տող 210.1-ը լրացնել Հրահանգի 25-րդ կետին համապատասխան.

7) Տող 210.2-ը լրացնել Հրահանգի 26-րդ կետին համապատասխան.

8) Տող 210.3-ը լրացնել Հրահանգի 27-րդ կետին համապատասխան.

9) Տող 210.4-ը լրացնել Հրահանգի 28-րդ կետին համապատասխան:

4. Հաշվետվության ձևի Բաժին 2.1-ը լրացվում է.

10) Տող 220-260-ը լրացնել Հրահանգի 5-րդ բաժնի 31-36 կետին համապատասխան.

11) Տող 220-ը լրացնել 31-րդ կետին համապատասխան.

12) Տող 230-ը լրացնել 32-րդ կետին համապատասխան.

13) Տող 230.1-ը լրացնել 32-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.

14) Տող 230.2-ը լրացնել 32-րդ կետի 2-3-րդ ենթակետերին համապատասխան.

15) Տող 230.3-230.4-ը լրացնել 32-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան.

16) Տող 230.5-ը լրացնել 32-րդ կետի 5-10-րդ ենթակետերին համապատասխան.

17) Տող 240-ը լրացնել 33-րդ կետին համապատասխան.

18) Տող 250-ը լրացնել 34-րդ կետին համապատասխան.

19) Տող 260-ը լրացնել 35-րդ կետին համապատասխան:

 

(1-ին հավելվածը փոփ. 11.12.2023 թիվ 55-Ն որոշում)

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 09-Ն
Որոշում