Սեղմել Esc փակելու համար:
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՓՈՔՐ) (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 14-Ն

 

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՓՈՔՐ) (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

34. Տող 170-ը ներառում է` գրքերի, բրոշյուրների, գովազդային թերթիկների, բառարանների, հանրագիտարանների, ատլասների, քարտեզների և գծագրերի, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների, տեղեկագրքերի, հասցեացուցակների և համանման հրատարակությունների հրատարակումը: Հրատարակչական գործունեությունը ներառում է տեղեկատվական արտադրանքի բովանդակության վերաբերյալ հեղինակային իրավունքի ձեռք բերումը և դրա ներկայացումը լայն հասարակությանը, ապահովելով տեղեկատվական արտադրանքի բովանդակության վերարտադրումը և տարածումը տարբեր ձևերով: Ներառվում են հրատարակության բոլոր ձևերը (տպագիր, ձայնագրած կամ էլեկտրոնային տեսքով, ինտերնետում տեղադրված), ինչպես նաև տեղեկատվական արտադրանքի ներկայացումը այլ ձևերով, օրինակ` տեղեկագրքերը խտասկավառակների վրա և այլն, բացառությամբ կինոնկարների արտադրությունը:

35. Տող 175-ը ներառում է` կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրությունը, հետարտադրական գործունեությունը, կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի տարածումը, ձայնագրությունների հրատարակությունը և այլն:

1) Տող 175.1-ը ներառում է` կինոթատրոններում կամ հեռուստատեսությամբ ցուցադրելու համար ժապավենների, ԴՎԴ (DVD) կամ այլ կրիչների վրա, ներառյալ թվային բաշխմամբ, գեղարվեստական կամ ոչ գեղարվեստական կինոնկարների, տեսաֆիլմերի արտադրությունը և օժանդակ ծառայությունները` ֆիլմերի մոնտաժումը, խմբագրումը, կրկնօրինակումը և այլ, սեփական և այլ արտադրության ֆիլմերի տարածումը (տեսաժապավենների, ԴՎԴ-ների (DVD) և այլ կրիչների վրա), ինչպես նաև սեփական և այլ արտադրության ֆիլմերի ցուցադրումը: Այստեղ ներառվում է նաև այլ արտադրության ֆիլմերի գնման, դրանց տարածման իրավունքի ձեռքբերման և վաճառքի ծառայությունները:

2) Տող 175.1.1-ը ներառում է` կինոթատրոններում, բացօթյա կամ այլ կառույցներում կինո- և տեսաֆիլմերի ցուցադրումը, կինոակումբների գործունեությունը:

3) Տող 175.2-ը ներառում է` ձայներիզների, խտասկավառակների և համանման կրիչների վրա երաժշտության, ձայնային տեղեկատվության բնօրինակի գրառման ծառայությունները, ձայնագրությունների հրատարակությունը, տարածումը և բաշխումը մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող առևտրականների կամ անմիջական սպառողների միջև: Այն ներառում է նաև ձայնագրման ստուդիաների, տաղավարների գործունեությունը, երաժշտական հրատարակչական գործունեությունը` երաժշտական խմբերի համար հեղինակային իրավունքի ձեռքբերումը և գրանցումը, այդ խմբերի հեռուստա-, ռադիոձայնագրությունների, կինոնկարահանումների, կենդանի կատարումների կազմակերպումը, ձայնագրումը, տարածումը:

36. Տող 180-ը ներառում է` գույքային, ոչ ֆինանսական և ոչ նյութական արժեքների, այդ թվում` ավտոմեքենաների, համակարգիչների, լայն սպառման ապրանքների, արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի վարձույթի և լիզինգի ծառայությունները:

1) Տող 180.1-ը ներառում է` մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների (3,5տ չգերազանցող քաշով), բեռնատար մեքենաների, քարշակների, կցանքների, ծանրաքաշ փոխադրամիջոցների (3,5տ գերազանցող քաշով) վարձույթի և լիզինգի ծառայությունները առանց վարորդի:

2) Տող 180.2-ը ներառում է` զվարճանքի և սպորտի պարագաների` զբոսանավակների, հեծանիվների, ննջաթոռների ու հովանոցների (այդ թվում` լողափի), այլ սպորտային սարքավորանքի, դահուկների վարձույթը, տեսաերիզների, սկավառակների և համանման արտադրատեսակների վարձույթը, մանածագործական արտադրատեսակների, հագուստի, կոշիկի, կահույքի, խեցուց և ապակուց արտադրատեսակների, խոհանոցային և ապակե սպասքի, էլեկտրասարքերի և տան կահ-կարասիի, ոսկերչական արտադրատեսակների, երաժշտական գործիքների, թատերական բեմանկարների և զգեստների, գրքերի, թերթերի, կենցաղային նշանակության էլեկտրոնային սարքավորանքի վարձույթի ծառայությունները:

3) Տող 180.3-ը ներառում է` գյուղատնտեսական, շինարարական, գրասենյակային մեքենաների և սարքավորանքի, ջրային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի, օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի, այլ մեքենաների և սարքավորանքի` կապի և մասնագիտական ռադիոհեռուստատեսության, կինոֆիլմերի արտադրության սարքավորանքի, ստուգիչ-չափիչ սարքավորանքի, գիտական, առևտրային և արդյունաբերական նշանակության այլ մեքենաների վարձույթի և լիզինգի ծառայությունները և այլն:

4) Տող 180.3.1-ը ներառում է` գրասենյակային մեքենաների և սարքավորանքի` համակարգիչների և համակարգչային ծայրամասային սարքավորանքի, պատճենահան-բազմացնող մեքենաների, գրամեքենաների, տեքստերի մշակման մեքենաների, հաշվապահական մեքենաների և սարքավորանքի (դրամարկղային ապարատների, էլեկտրոնային հաշվեսարքերի և այլն), գրասենյակային կահույքի վարձույթը և լիզինգը:

5) Տող 180.4-ը ներառում է` մտավոր սեփականության լիզինգը, բացի հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքների` գրքերի, ֆիլմերի, ծրագրային ապահովումը: Փոխհատուցումների կամ լիցենզիոն վճարումների ստացում արտոնագրված մշակումների, նոր տեխնոլոգիաների և այլ մտավոր սեփականության, ապրանքանիշերի, ֆիրմային նշանների (բրենդերի), օգտակար հանածոների հետազոտությունների արդյունքների և գնահատականների, ֆրանչայզինգի պայմանագրերով նախատեսված և համանման արտադրանքի օգտագործման իրավունքի համար:

6) Տող 180.4.1-ը ներառում է` ծրագրային ապահովման մշակման լիցենզիոն վճարների ստացումը` վերարտադրության և տարածման նպատակով:

37. Տող 185-ը ներառում է` անձնակազմի ընտրության, թափուր պաշտոնների ցուցակների կազմման, թեկնածուների ընտրման և ըստ աշխատատեղերի բաշխման, աշխատանքի տեղավորման նպատակով հավակնորդների ընտրման և թեսթավորման, հիմնականում ժամանակավոր աշխատանքի կատարման համար կապալային հիմունքով կազմակերպություններին վարձու աշխատուժով ապահովման և համանման ծառայությունների մատուցման հետ կապված գործունեությունը:

1) Տող 185.1-ը ներառում է` աշխատանքի տեղավորման նպատակով հավակնորդների ընտրումն ու թեսթավորումը, դերասանների ստուգման և ընտրությամբ զբաղվող գործակալությունների գործունեությունը և այլն:

2) Տող 185.2-ը ներառում է` ժամանակավոր աշխատանքի կատարման համար կապալային հիմունքներով կազմակերպություններին վարձու աշխատուժով ապահովող գործակալությունների գործունեությունը:

3) Տող 185.3-ը ներառում է` բարձր որակավորման կադրերի փնտրման և աշխատանքի տեղավորման ծառայությունները և այլն:

38. Տող 190-ը ներառում է` խորհրդատվությունները, զբոսաշրջային երթուղիների և ուղևորությունների պլանավորումը կամ ուղեգրերի վաճառքը նախօրոք մշակված երթուղիներով, ինչպես նաև ուղևորությունների կազմակերպիչների և զբոսավարների գործունեությունը: Այստեղ ներառվում է նաև հյուրանոցներում, տրանսպորտում տեղերի, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների համար տոմսերի ամրագրման ծառայությունները:

1) Տող 190.1-ը ներառում է` ճամփորդությունների, էքսկուրսիաների, կազմակերպված շրջապտույտների (տուրերի) մանրածախ և մեծածախ վաճառքը (անհատական կամ խմբային տուրեր) զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների կողմից, ներառյալ տրանսպորտով և կացարաններով ապահովումը, այդ թվում` մասնավոր հատվածում:

2) Տող 190.2-ը ներառում է` հյուրանոցներում, ռեստորաններում, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների համար տոմսերի ամրագրման ծառայությունները, սպորտային, զվարճալի, մշակութային միջոցառումների համար տոմսերի ապահովումը, թայմ-շեր (time-share) ծառայությունների (որոշակի ժամանակահատվածում անշարժ գույքից օգտվելու իրավունքի ձեռք բերում) փոխանակությունը, էքսկուրսիաների, ճամփորդությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, խորհրդատվությունները, գովազդման գործունեությունը և այլն:

3) Տող 190.3-ը ներառում է` տրանսպորտային միջոցների (ցամաքային, ջրային, օդային) ուղևորափոխադրման տոմսերի վաճառքից ստացված միջնորդավճարների գումարը:

39. Տող 195-ը ներառում է` անվտանգության ապահովման մասնավոր գործունեությունը, անվտանգության համակարգերի գործառման ապահովումը և հետաքննությունների կատարումը:

1) Տող 195.1-ը ներառում է` դրամի, թանկարժեք իրերի հավաքումը և տեղափոխումը զրահապատ մեքենաներով, հատուկ ուսուցում անցած անձնակազմի միջոցով և սարքավորանքի կիրառմամբ` փոխադրման ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, թիկնապահների ծառայությունները, պահակախմբերի, պարեկների, պահակների ծառայությունները և այլն:

2) Տող 195.2-ը ներառում է` հեռակառավարումը և վերահսկումը անվտանգության էլեկտրոնային համակարգերի միջոցով, մեխանիկական կամ էլեկտրոնային բլոկավորող սարքերի, անկիզելի պահարանների և հուսալի պահեստարանների տեղադրումը, նորոգումը, սպասարկումը և այլն:

3) Տող 195.3-ը ներառում է` հետաքննությունների կատարումը, մասնավոր խուզարկուների գործունեությունը և այլն:

40. Տող 200-ը ներառում է` սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեությունը, մաքրման աշխատանքները և բնատեսարանի բարեկարգման գործունեությունը:

1) Տող 200.1-ը ներառում է` բոլոր տեսակի շենքերի ներքին տարածքների պատշաճ վիճակում պահպանման համալիր սպասարկումը` ներքին տարածքների մաքրումը և հավաքումը, աղբի հեռացումը, բույսերի խնամքը, ջեռուցման և օդափոխման համակարգերի հսկումը, շենքի ներսում հասարակական կարգի պահպանումը, փոստի բաշխումը, այցելուների և հաճախորդների ընդունման, հանդիպման կազմակերպումը, ուղեկցումը, ներքին կահավորության պարագաների մաքրումը, լվացքը, հանդերձարանների ծառայությունները և սպասարկման համանման գործունեությունը:

2) Տող 200.2-ը ներառում է` բոլոր տեսակի շենքերի, այդ թվում` հիմնարկների, գրասենյակների, գործարանների, խանութների, ինստիտուտների, այլ առևտրային և մասնագիտական կազմակերպությունների, ներքին տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ընդհանուր (ոչ մասնագիտացված) մաքրումը, մաքրման մասնագիտացված ծառայությունների մատուցումը` լուսամուտների, ծխնելույզների, բուխարիների, վառարանների, օդափոխման հորանների, աղբայրոցների, ջրաջեռուցիչների (բոյլերների), արտանետիչ խողովակների մաքրման ծառայությունները, լողավազանների մաքրումը և սպասարկումը, գնացքների, ավտոբուսների, ինքնաթիռների և այլնի մաքրումը, շենքերի, նավերի, գնացքների և այլ տարածքների ախտահանումը, միջատազերծումը, կրծողների ոչնչացումը և այլ մաքրման աշխատանքները:

3) Տող 200.3-ը ներառում է` քամուց, աղմուկից, աղտոտումից պաշտպանելու նպատակով ծառերի, թփերի տնկումը, բնատեսարանի բարեկարգումը, շենքերի փոքրիկ ներքին բակերի կանաչապատումը, սպորտային հրապարակների, հանգստի գոտիների ու խաղահրապարակների, ավտոմոբիլային ճանապարհների, մայրուղիների, երկաթուղային կայարանների և օդանավակայանների տարածքների կանաչապատումը, զբոսայգիների, պուրակների, պարտեզների, պետական և մասնավոր բնակելի շենքերի, հասարակական կառույցների (դպրոցների, հիվանդանոցների, հիմնարկների և այլն), արդյունաբերական և առևտրային կազմակերպությունների տարածքների, համայնքային սեփականություն հանդիսացող այգիների, կանաչ տարածքների, գերեզմանատների և այլ տարածքների կանաչապատումը, բարեկարգումը, պահպանումը:

41. Տող 205-ը ներառում է` ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեությունը, հեռախոսային տեղեկատու կենտրոնների գործունեությունը, վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպումը, ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող լրացուցիչ այլ ծառայությունները:

1) Տող 205.1-ը ներառում է` առևտրային միավորին վարչարարական ծառայությունների մատուցումը` այցելուների և հաճախորդների ընդունման, հանդիպման կազմակերպումը, ուղեկցումը, ֆինանսական պլանավորումը, հաշվապահական մատյանների վարումը, կադրերի բաժնի գործունեությունը, թղթակցության մշակումը և այլ, վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով: Այստեղ ներառվում է նաև փաստաթղթերի պատրաստումը, փաստաթղթերի, նամակների, գրությունների սրբագրումը և խմբագրումը, տեքստերի մշակումը, տպումը, բազմացումը, փաստաթղթերի լուսապատճենումը և այլ տեսակի պատճենահանումը, թղթակցության, այդ թվում` գովազդային նյութերի, առաքման ծառայությունների` նամակների դասավորում ծրարներում, ծրարների վրա հասցեների նշում, հասցեատերերի ցուցակի կազմում, վերահասցեավորում և այլ գործավարական ծառայությունների մատուցումը:

2) Տող 205.2-ը ներառում է` հեռախոսային տեղեկատու կենտրոնների ծառայություններից օգտվողների սպասարկումը, այդ թվում` ինքնապատասխանիչով (համակարգչի և հեռախոսի զուգակցում) պատասխանները` գործարկուների (օպերատորների) միջոցով օգտվողների հետ հաղորդակցում, հարցումների սպասարկումը, պատվերների ավտոմատ տեղաբաշխումը, տեղեկատու տեղեկատվության տրամադրումը, բողոքների մշակումը, հասցեների ճշգրտումը և այլ ծառայություններ:

3) Տող 205.3-ը ներառում է` վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպման ծառայությունները:

4) Տող 205.3.1-ը ներառում է` առևտրի իրականացման վայրի` առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների շուկաների, գյուղատնտեսական մթերքի և կենդանի կենդանիների շուկաների, տոնավաճառների (վերնիսաժների), ցուցահանդես-վաճառքի և այլ առևտրի կետերի կազմակերպչի գործունեությունը:

5) Տող 205.3.2-ը ներառում է` վեհաժողովների, համագումարների, մասնագիտացված ցուցադրական սրահների (ավտոմեքենաների, ինքնաթիռների և այլ), տնտեսական ցուցահանդեսների (բացի ցուցահանդես-վաճառքի) կազմակերպումը, անձնակազմի տրամադրմամբ (կամ առանց անձնակազմի տրամադրման)` նշված միջոցառումների համար հատկացված շենքերի և տարածքների կառավարման նպատակով:

6) Տող 205.3.3-ը ներառում է` հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրումը, հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների կազմակերպման գործունեությունը:

7) Տող 205.4-ը ներառում է` վճարների գանձման և վարկային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմման ծառայությունները, տարբեր ապրանքների փաթեթավորումը (փայլաթիթեղով, սրվակներում, անոթներում), հեղուկների (ներառյալ խմիչքները և սննդամթերքը) շշալցումը կամ տարալցումը, մսի, մսամթերքների, կարագի կշռածրարումը, դեղագործական ապրանքների կշռաբաշխումը, պիտակների ամրակցումը, դրոշմակումը և դրոշմատպումը, նվերների, փաթեթների փաթեթավորումը: Այստեղ ներառվում է նաև ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդումների ընթացքում «իրական ժամանակի» ռեժիմում ենթագրերի տեղադրումը, փողոցներում, հրապարակներում ավտոմեքենաների կայանման համար վճարի գանձումը և այլն:

42. Տող 210-ը ներառում է` իրավաբանական գործունեությունը, հաշիվների կազմումը, հաշվապահական հաշվառումը, վերստուգիչ ծառայությունները (աուդիտ), խորհրդատվական ծառայությունները հարկադրման հարցերով:

1) Տող 210.1-ը ներառում է` քրեական գործերի քննության ընթացքում փաստաբանական գործունեությունը` հետաքննության, նախաքննության և դատական քննության մարմիններում այլ անձանց շահերի պաշտպանությունը, քրեական, քաղաքացիական, աշխատանքային, վարչական, վարչարարական վեճերի քննության ընթացքում խորհրդատվությունների տրամադրումը, իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցումը, իրավաբանական անձանց պետական գրանցման, արտոնագրային և հեղինակային իրավունքի գրանցման հետ կապված փաստաթղթերի, պայմանագրերի, համաձայնագրերի և այլ իրավաբանական բնույթի փաստաթղթերի պատրաստումը, ինչպես նաև նոտարների, արբիտրաժային տրիբունալի, դատական փորձագետների, սնանկության գործերով կառավարիչների ծառայությունները:

2) Տող 210.2-ը ներառում է` առևտրային և այլ կազմակերպությունների համար առևտրային գործառնությունների գրանցումը, ֆինանսական հաշիվների պատրաստումը և ստուգումը (աուդիտ), ֆինանսական հաշիվների վերլուծությունը և դրանց ճշգրտության վերաբերյալ եզրակացությունների կազմումը, մասնավոր անձանց կամ կազմակերպությունների համար հարկային հայտարարագրերի պատրաստումը, խորհրդատվական ծառայությունները:

43. Տող 215-ը ներառում է` գլխամասային գրասենյակների գործունեությունը և կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները:

1) Տող 215.1-ը ներառում է` գլխամասային, կենտրոնական վարչական գրասենյակների, կորպորատիվ գրասենյակների, շրջանային և տարածքային, կառավարման օժանդակ գրասենյակների ծառայությունները:

2) Տող 215.2-ը ներառում է` հասարակայնության հետ կապերի հարցերով զբաղվող առևտրային և այլ կազմակերպություններին առաջարկների, խորհրդատվության և գործնական օգնության տրամադրումը: Այն ներառում է մեթոդակարգերի և հաշվարկման ընթացակարգերի, ծախսումների հաշվառման ծրագրերի, նախահաշիվների կատարման հսկման ընթացակարգերի մշակման վերաբերյալ առաջարկների, խորհրդատվական և գործնական օգնության տրամադրումը առևտրային և այլ կազմակերպություններին, ինչպես նաև պլանավորման, կազմակերպչական միջոցների, արդյունավետության ապահովման և հսկման, կառավարման մասին տեղեկատվության ապահովման և համանման բնագավառներում խորհրդատվական և գործնական օգնության տրամադրումը կազմակերպություններին:

44. Տող 220-ը ներառում է` ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը, տեխնիկական խորհրդատվությունները այդ բնագավառներում, տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները:

1) Տող 220.1-ը ներառում է` ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը և տեխնիկական խորհրդատվությունները այդ բնագավառներում: Այն ներառում է բնապատկերային հատակագծումը, ճարտարապետության բնագավառում խորհրդատվական գործունեությունը, ավտոճանապարհների, մայրուղիների, թունելների, երկաթուղիների, ստորգետնյա երկաթուղիների (մետրոյի), ճոպանուղիների, կամուրջների, էստակադների և տրանսպորտային այլ կառույցների նախագծումը, ջրամատակարարման, ոռոգման, կոյուղու մայրուղային խողովակաշարերի, բաշխման համակարգերի նախագծումը, կապի, հեռահաղորդակցական և անվտանգության համակարգերի նախագծումը, նախագծերի փորձաքննությունը: Այստեղ ներառվում է նաև նավթի և բնական գազի պաշարների, նոր հանքավայրերի հայտնաբերման երկրաբանական, երկրաֆիզիկական, սեյսմիկ հետախուզական և հետազոտական գործունեությունը, երկրաբաշխական (գեոդեզիական) հետախուզական աշխատանքներ` հողի չափման և տարածությունների սահմանագծման, ջրաբանական որոնողական աշխատանքները և այլ ծառայություններ:

2) Տող 220.1.1-ը ներառում է` բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծումը, գծագրերի պատրաստումը, փոքր և մեծ քաղաքների հատակագծումը, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծերի փորձաքննությունը:

3) Տող 220.2-ը ներառում է` տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները: Այն ներառում է ստուգիչ-չափիչ սարքերի ստուգաչափումը, ստուգաճշտումը, շենքերի և շինությունների տեխնիկական հետազննումը, հակահամաճարակային ծառայությունը, անասնաբուժական հսկողությունը և սննդամթերքի արտադրության վերահսկումը, արտադրատեսակների (սպառողական ապրանքներ, ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, բարձր ճնշման կաթսաներ և այլն) հավաստագրումը, ավտոմեքենաների գազավառելիքային սնման համակարգի փորձարկումը, ինչպես նաև տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները այլ բնագավառներում:

4) Տող 220.2.1-ը ներառում է`ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի պարբերական զննման ծառայությունները:

5) Տող 220.2.2-ը ներառում է` արտադրատեսակների, ներառյալ սպառողական ապրանքները, ավտոմեքենաների, ինքնաթիռների, բարձր ճնշման կաթսաների, միջուկային կայանքների և այլնի հավաստագրումը:

45. Տող 225-ը ներառում է` գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումները բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում և գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումները հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում:

1) Տող 225.1-ը ներառում է` ԴՆԹ/ՌՆԹ ուսումնասիրությունները` գենոմիկայի (մոլեկուլային գենետիկայի), դեղաբանագենոմիկայի, գենի հետազոտման, գենային ինժեներիայի ուղղություններով, ԴՆԹ/ՌՆԹ-ի կառուցվածքի ուսումնասիրումը, սինթեզումը, տարածումը, գենի ինքնավերարտադրումը, հակասենսորական և այլ տեխնոլոգիաներում կիրառումը, նանոկենսատեխնոլոգիաների` նանոմիկրոտեխնոլոգիաների միջոցների և գործընթացների կիրառումը կենսահամակարգերի ուսումնասիրման, բուժամիջոցների մշակման, ախտորոշման և այլ նպատակներով, գիտական հետազոտությունները ճարտարագիտության և տեխնոլոգիաների բնագավառում և այլ ծառայություններ:

2) Տող 225.2-ը ներառում է` գիտական հետազոտությունները հասարակական գիտությունների բնագավառում և գիտական հետազոտությունները հումանիտար գիտությունների բնագավառում:

46. Տող 230-ը ներառում է` գովազդային միջոցառումների կազմակերպումը` պատվիրատուի համար գովազդի ստեղծումը, պարբերական հրատարակություններում, թերթերում, ռադիոյում, հեռուստատեսությունում, այլ զանգվածային լրատվական միջոցներում, օրինակ` արտապատկերող էկրաններին կամ էլեկտրոնային կայքերում, գովազդի տեղադրումը:

1) Տող 230.1-ը ներառում է` գովազդային գործակալությունների գործունեությունը` լրիվ ծավալով (օգտագործելով սեփական հնարավորությունները կամ ենթակապալի միջոցով) գովազդային ծառայությունների մատուցումը, ընդգրկելով խորհրդատվությունները, ստեղծագործական աջակցությունը, գովազդային նյութերի պատրաստումը, գնումները, ինչպես նաև գովազդի տարածման հետ կապված ծառայությունները:

2) Տող 230.2-ը ներառում է` շուկայի իրավիճակի հետազոտությունը` շուկայի հնարավորությունների, այս կամ այն ապրանքների և ծառայությունների նկատմամբ սպառողների հետաքրքրությունների, նախասիրությունների ուսումնասիրումը, սպառման ավելացմանը, նոր ապրանքների և ծառայությունների զարգացմանն ուղղված առաջարկությունները, արդյունքների վիճակագրական հետազոտությունները առևտրային նպատակներով:

47. Տող 235-ը ներառում է` գյուղատնտեսական և տնային կենդանիների (շների, կատուների և այլ) բուժման և առողջական վիճակի հսկման հետ կապված գործունեությունը: Այդ գործունեությունը իրականացվում է որակյալ անասնաբույժների կողմից` անասնաբուժարաններում, մասնավոր կոնսուլտացիաներում, վիրահատարաններում, ինչպես նաև այցելելով գյուղատնտեսական ֆերմաները, շնանոցները, կենդանիների համար ապաստանները և այլն:

48. Տող 240-ը ներառում է` մասնագիտացված գիտական և տեխնիկական ծառայությունների մատուցումը (բացի իրավաբանական և հաշվապահական, ճարտարապետության և ճարտարագիտության բնագավառում, տեխնիկական փորձարկումների և հսկման, կառավարման և այդ բնագավառում խորհրդատվական, գիտահետազոտական և փորձարարական, գովազդային ծառայություններից):

1) Տող 240.1-ը ներառում է` դիզայներական մասնագիտացված գործունեությունը` նորաձևության հետ կապված նախագծումը` մանածագործվածքի, հագուստի, կոշիկի, թանկարժեք իրերի, կահույքի, ինտերիերի ձևավորման, այլ անձնական և կենցաղային արտադրատեսակների, ինչպես նաև արդյունաբերական նախագծումը` նոր արտադրատեսակների ստեղծման կամ ստեղծված արտադրատեսակների օգտագործման օպտիմալացմանն ուղղված նախագծերի մշակումը:

2) Տող 240.2-ը ներառում է` անհատ սպառողների և առևտրային նպատակներով լուսանկարչական գործունեությունը` անձնագրերի և այլ փաստաթղթերի համար, հարսանեկան, դպրոցական և համանման լուսանկարների պատրաստումը, հրատարակչական, նորաձևության, անշարժ գույքի, զբոսաշրջության և այլ նպատակների համար լուսանկարների պատրաստումը, լուսաժապավենների (այդ թվում` պատվիրատուի լուսանկարած ժխտանկարները (նեգատիվները) կամ կինոժապավենները) մշակումը` երևակումը, լուսանկարների տպումը, մեծացումը, սլայդների շրջանակադրումը, վերալուսանկարահանումը, լուսանկարների վերականգնումը, ռետուշումը, ինչպես նաև կինոժապավենների մոնտաժման և լուսանկարների տպման լաբորատորիաների գործունեությունը:

3) Տող 240.3-ը ներառում է`գրավոր և բանավոր թարգմանչությունը:

4) Տող 240.4-ը ներառում է` արտոնագրերի առուվաճառքի միջնորդական գործունեությունը, գնահատման հետ կապված գործունեությունը (օրինակ` հնարժեք կամ թանկարժեք իրերի գնահատումը), բացառությամբ անշարժ գույքի կամ ապահովագրության բնագավառում գնահատման ծառայություններից, անվտանգության ապահովման հարցերով խորհրդատվությունները, գյուղատնտեսագիտության բնագավառում խորհրդատվությունները և այլ ծառայություններ:

49. Տող 245-ը ներառում է` համակարգիչների և ծայրամասային սարքվածքների` անհատական համակարգիչների, նոութբուքերի, համակարգչային տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք), հիշող և տպիչ սարքերի նորոգումը և սպասարկումը: Այն ներառում է նաև հաղորդակցական սարքավորանքի, ֆաքսիմիլային ապարատների, ընդունահաղորդիչների, կենցաղային էլեկտրոնային սարքերի (ռադիո-, հեռուստա- և այլ ձայնա- և տեսասարքվածքների), տնային այգեգործական գույքի (սիզամարգահնձիչների, ձյունը և թափված տերևները ցրող օդափուքերի և այլ), կոշիկի և կաշվե արտադրատեսակների, հագուստի և հագուստի պարագաների, կահույքի և տան կահավորանքի, սպորտային պարագաների, երաժշտական գործիքների, այլ անձնական և կենցաղային առարկաների նորոգումը:

1) Տող 245.1-ը ներառում է` համակարգիչների, ծայրամասային սարքվածքների` անհատական համակարգիչների, նոութբուքերի, մագնիսական սկավառակատարերի, ֆլեշերի և հիշողության այլ սարքվածքների, տպիչների, մոնիտորների, համակարգչային ներքին և արտաքին մոդեմների, համակարգչային սերվերների, սկաներների, ներառյալ գծիկային ծածկագրի սկաներները, նորոգումը և սպասարկումը:

2) Տող 245.2-ը ներառում է` հաղորդակցական սարքավորանքի նորոգումը և սպասարկումը` շարժական հեռախոսների, բջջային հեռախոսների, ֆաքսիմիլային ապարատների, ընդունահաղորդիչների, մալուխային հեռուստատեսության սարքավորանքի և տեսախցիկների և այլնի նորոգումը և սպասարկումը:

3) Տող 245.3-ը ներառում է` անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգումը:

4) Տող 245.3.1-ը ներառում է` կենցաղային էլեկտրոնային սարքվածքների` ռադիո-, հեռուստա-, ձայնա- և տեսասարքավորումների, անձնական օգտագործման տեսախցիկների, ձայնասկավառակների, նվագարկիչների և այլնի նորոգումը:

5) Տող 245.3.2-ը ներառում է` կենցաղային էլեկտրական սարքերի` սառնարանների, սառնախցիկների, խոհանոցային սալերի, լվացքի և ամանալվաց մեքենաների, փոշեկուլների, հատակափայլիչների, օդորակիչների և այլնի նորոգումը և սպասարկումը, ինչպես նաև տնային այգեգործական գույքի` սիզամարգահնձիչների, ձյունը և թափված տերևները ցրող օդափուքերի, բեռնադարսիչների և այլնի նորոգումը:

6) Տող 245.3.3-ը ներառում է` կոշիկի կրունկների նորոգումը, կրունկատակերի խփումը, կոշիկի ներկումը և այլն:

7) Տող 245.3.4-ը ներառում է` ճամպրուկների, պայուսակների և կաշվե այլ արտադրատեսակների նորոգումը, ճամպրուկների, պայուսակների և կաշվե այլ արտադրատեսակների ներկումը:

8) Տող 245.3.5-ը ներառում է` կենցաղային կահույքի և կահավորանքի, այդ թվում` գրասենյակային կահույքը, վերականգնումը, նորոգումը, երեսքաշումը, ողորկումը, փայլեցումը:

9) Տող 245.3.6-ը ներառում է` տարբեր նյութերից բոլոր տեսակի ժամացույցների, ժամանակաչափերի (քրոնոմետրերի, ժամանակի հաշվարկի այլ սարքերի), դրանց մանրակների նորոգումը:

10) Տող 245.3.7-ը ներառում է` ոսկերչական արտադրատեսակների նորոգումը:

11) Տող 245.3.8-ը ներառում է` հեծանիվների նորոգումը, հագուստի և մանածագործվածքային արտադրատեսակների նորոգումը, վերափոխումը, ներկումը, սպորտային ապրանքների (բացի սպորտային զենքից), քեմպինգների համար սարքավորանքի նորոգումը, երաժշտական գործիքների (բացի երգեհոններից և հնարժեք երաժշտական գործիքներից) նորոգումը, դաշնամուրի լարումը, խաղալիքների և համանման արտադրատեսակների, գրքերի, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգումը:

50. Տող 250-ը ներառում է` սպասարկման տարբեր ծառայությունները` բոլոր տեսակի հագուստի, մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացումը, մաքրումը և չոր մաքրումը, մազերի լվացումը, հարդարումը, գեղեցկության սրահների, թաղումների կազմակերպման հետ կապված և այլ ծառայությունները:

1) Տող 250.1-ը ներառում է` բոլոր տեսակի հագուստի (այդ թվում` մորթե), մանածագործական արտադրատեսակների լվացումը, մաքրումը, չոր մաքրումը և արդուկումը, որոնք կատարվում են մեխանիկական սարքավորանքի, ձեռքով կամ մետաղադրամի իջեցմամբ գործարկվող ավտոմատ մեքենաների միջոցով` բնակչության, արդյունաբերական կամ առևտրի կազմակերպությունների համար, կեղտոտ սպիտակեղենի ընդունումը (հավաքումը) և լվացքից հետո հանձնում պատվիրատուին, գորգերի և գորգիկների մաքրումը և լվացումը, վարագույրների և գալարավարագույրների մաքրումը, այդ թվում` պատվիրատուի տարածքում:

2) Տող 250.2-ը ներառում է` տղամարդկանց և կանանց մազերի լվացումը, հարթեցումը, կտրումը, հարդարումը, ներկումը, գանգրացումը, ուղղումը և համանման ծառայությունները, սափրումը և մորուքների հարթեցումը, դեմքի մերսումը, դիմահարդարումը, ձեռնեղունգների ստածումը, ոտքերի մատերի հարդարումը և այլն:

3) Տող 250.3-ը ներառում է` դիակների թաղման կամ դիակիզման հետ կապված գործունեությունը և հարակից ծառայությունները` դիակների բալզամացումը, հուղարկավորման կամ դիակիզման արարողակարգի կազմակերպումը, այդ թվում` ծիսակատարության համար դահլիճների տրամադրումը, գերեզմանափորերի ծառայությունները, թաղման համար հողակտորների վաճառք կամ վարձակալության հանձնման ծառայությունները, գերեզմանների, հարակից հողակտորների պահպանումը, խնամքի ծառայությունները:

4) Տող 250.4-ը ներառում է` բաղնիքների, սաունաների և շոգեբաղնիքների գործունեությունը:

5) Տող 250.5-ը ներառում է` ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեությունը` արևաբուժարանների, հանքաջրաբուժական, քաշի նվազեցման և նիհարելու սրահների, մերսման կաբինետների (բացի բուժական մերսումից) և այլ ծառայությունները:

6) Տող 250.6-ը ներառում է` աստղագուշակների, ոգեմիջնորդների ծառայությունները, ծանոթության ծառայությունների, ամուսնության բյուրոների գործունեությունը, ընտանի կենդանիների խնամքի ծառայությունները, մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունները:

51. Հաշվետվության ձևի դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակը» տողը լրացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ մեթոդաբանութամբ.

1) Հիմնական է համարվում այն տնտեսական գործունեությունը, որը ծառայությունների ընդհանուր ծավալում կազմում է առավել մեծ տեսակարար կշիռ:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 14-Ն
Որոշում