Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ՕԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՇՎԱՌՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 15-Ն

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՇՎԱՌՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր տեղեկություններ առևտրի օբյեկտների մասին» Ձև 1-հաշվառում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր տեղեկություններ առևտրի օբյեկտների մասին» Ձև 1-հաշվառում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի ««Ընդհանուր տեղեկություններ առևտրի օբյեկտների մասին» Ձև 1-հաշվառում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 27-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 15-Ն որոշման

 

ՁԵՎ 1-հաշվառում

(եռամսյակային)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ. __________________ եռամսյակ

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու եռամսյակին        |

|հաջորդող ամսվա 10-ը                                                  |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|                                                                     |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|                                                                     |

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ [email protected]_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

.____________________________________________________________________.

|           Ցուցանիշ                      |Տողի  |Գործող օբյեկտներ   |

|                                         |համարը|___________________|

|                                         |      |քանակը  |առևտրային |

|                                         |      |(միավոր)|մակերեսը  |

|                                         |      |        |(քառ.մ)   |

|_________________________________________|______|________|__________|

|                 Ա                       |   Բ  |    1   |    2     |

|_________________________________________|______|________|__________|

|Ընդամենը, (115, 120, 125, 130, 135, 140, |110   |        |          |

|145 տողերի գումարը)                      |      |        |          |

|_________________________________________|______|________|__________|

|այդ թվում`                               |      |        |          |

|Խանութներ, ընդամենը (115.1, 115.2, 115.3 |115   |        |          |

|տողերի գումարը)                          |      |        |          |

|_________________________________________|______|________|__________|

|այդ թվում` պարենային                     |115.1 |        |          |

|_________________________________________|______|________|__________|

|ոչ պարենային                             |115.2 |        |          |

|_________________________________________|______|________|__________|

|ոչ մասնագիտացված                         |115.3 |        |          |

|_________________________________________|______|________|__________|

|Կրպակներ                                 |120   |        |          |

|_________________________________________|______|________|__________|

|Շարժիչային վառելիքի մանրածախ առևտրի      |125   |        |          |

|օբյեկտներ, ընդամենը (125.1, 125.2 տողերի |      |        |          |

|գումարը)                                 |      |        |          |

|_________________________________________|______|________|__________|

|այդ թվում` բենզալցման կայաններ           |125.1 |        |          |

|_________________________________________|______|________|__________|

|գազալցման կայաններ                       |125.2 |        |          |

|_________________________________________|______|________|__________|

|Առևտրի  կենտրոններ                       |130   |        |          |

|_________________________________________|______|________|__________|

|Սպառողական ապրանքների շուկաներ           |135   |        |          |

|_________________________________________|______|________|__________|

|Տոնավաճառներ                             |140   |        |          |

|_________________________________________|______|________|__________|

|Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ      |145   |        |          |

.____________________________________________________________________.

 

    Ղեկավար`                     _____________________  _________________

                                  (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)`      _____________________  _________________

                                  (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 15-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՇՎԱՌՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ընդհանուր տեղեկություններ առևտրի օբյեկտների մասին» Ձև 1-հաշվառում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են մարզպետարանները և համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, մարզային վարչություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում` առանձին եռամսյակների համար (ոչ աճողական):

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

6. Հաշվետվությունը ներառում է առևտրի օբյեկտների հետևյալ հիմնական տեսակները.

1) Խանութներ (պարենային, ոչ պարենային, ոչ մասնագիտացված),

2) Կրպակներ,

3) Շարժիչային վառելիքի մանրածախ առևտրի օբյեկտներ (հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր),

4) Առևտրի կենտրոններ,

5) Սպառողական ապրանքների շուկաներ,

6) Տոնավաճառներ,

7) Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ,

8) Մեծածախ առևտրի օբյեկտներ:

Օգտագործվող հիմնական հասկացություններն են`

7. Խանութ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված` հատուկ սարքավորված շենք, շինություն կամ դրա մաս, որն ունի առևտրական դահլիճ:

1) Խանութի առևտրական դահլիճ` խանութի առևտրական տարածքի հատուկ սարքավորված հիմնական մաս, որը նախատեսված է գնորդների սպասարկման համար:

8. Կրպակ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված շինություն, որը չունի առևտրական դահլիճ:

9. Շարժիչային վառելիքի մանրածախ առևտրի օբյեկտ` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետ` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) կայան:

10. Առևտրի կենտրոն` առևտրի իրականացման կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ:

11. Սպառողական ապրանքների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների առուվաճառք:

12. Տոնավաճառ (վերնիսաժ)` հատկացված վայրերում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին կազմակերպվող շուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքն իրականացնում են իրավաբանական և ֆիզիկական անձինք:

13. Գյուղատնտեսական արտադրանքի շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի (այսուհետ` գյուղատնտեսական արտադրանք) և սննդամթերքի առուվաճառք:

14. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը, երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Սյունակ 1-ում լրացվում է գործող օբյեկտների քանակը:

16. Սյունակ 2-ում լրացվում է գործող օբյեկտների զբաղեցրած առևտրական մակերեսը: Առևտրական տարածք է համարվում խանութների համար առևտրական դահլիճի (ներառյալ ապրանքների ցուցադրման և վաճառքի համար նախատեսված առևտրական սարքավորումների և գույքի զբաղեցրած) մակերեսը, իսկ կրպակների համար` ամբողջ մակերեսը:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 15-Ն
Որոշում