Սեղմել Esc փակելու համար:
«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» Ձ ...

 

19.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 20-Ն

 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 18-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել` «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել` «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 11.12.2023 թիվ 64-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 19-ի ««Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 11-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 18-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 20-Ն որոշման

 

նկար

 

Բաժին 1. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը

 

/փաստացի գներով` հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի հարկի/

._____________________________________________________________________.

|ֆինանսավորման|Տնտեսական     |Մարզը |Հիմնական   |Շինարա-  |այդ թվում` |

|աղբյուրները  |գործունեության|      |միջոցների  |րությունը|շինմոնտա-  |

|             |տեսակը        |      |գործարկումը|         |ժային աշխա-|

|             |              |      |           |         |տանքները   |

|_____________|______________|______|___________|_________|___________|

|      1      |       2      |  3   |     4     |    5    |     6     |

|_____________|______________|______|___________|_________|___________|

|Ընդամենը     |              |      |           |         |           |

|_____________|______________|______|___________|_________|___________|

|_____________|______________|______|___________|_________|___________|

|_____________|______________|______|___________|_________|___________|

._____________________________________________________________________.

 

Բաժին 2. Բնակելի շենքերի, կրթության և առողջապահության ոլորտի օբյեկտների շինարարության իրականացումը

 

հազար դրամ

._________________________________________________________________________.

|ֆինանսա-   |Բնակելի|Նախադպրոցա-|Հանրակրթա- |Հիվանդա-|Առաջնային|Առողջու-  |

|վորման     |շենքեր |կան ուսում-|կան ուսում-|նոցներ  |բժշկական |թյան      |

|աղբյուրները|       |նական      |նական հաս- |        |օգնության|առաջնային |

|           |       |հաստատու-  |տատու-     |        |հաստատու-|պահպանման |

|           |       |թյուններ   |թյուններ   |        |թյուններ |կենտրոններ|

|           |       |           |(դպրոցներ) |        |(պոլիկլի-|          |

|           |       |           |           |        |նիկաներ) |          |

|___________|_______|___________|___________|________|_________|__________|

|     1     |   2   |     3     |     4     |    5   |   6     |     7    |

|___________|_______|___________|___________|________|_________|__________|

|Ընդամենը   |       |           |           |        |         |          |

|___________|_______|___________|___________|________|_________|__________|

|___________|_______|___________|___________|________|_________|__________|

|___________|_______|___________|___________|________|_________|__________|

|___________|_______|___________|___________|________|_________|__________|

|___________|_______|___________|___________|________|_________|__________|

._________________________________________________________________________.

 

Բաժին 3. Բնակելի շենքերի, կրթության և առողջապահության ոլորտի օբյեկտների գործարկումը

 

._______________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը               |Տողի  |Չափման      |Գործարկ-|

|                                  |ծածկա-|միավորը     |վել են  |

|                                  |գիրը  |            |        |

|__________________________________|______|____________|________|

|                 Ա                |  Բ   |     Գ      |  1     |

|__________________________________|______|____________|________|

|Բնակելի շենքեր                    |310   |քառ.մ ընդ.  |        |

|                                  |      |մակերես     |        |

|__________________________________|______|____________|________|

|շենքերի քանակը                    |311   |հատ         |        |

|__________________________________|______|____________|________|

|Նախադպրոցական ուսումնական         |320   |տեղեր       |        |

|հաստատություններ                  |      |            |        |

|__________________________________|______|____________|________|

|շենքերի մակերեսը                  |321   |քառ.մ       |        |

|__________________________________|______|____________|________|

|շենքերի քանակը                    |322   |հատ         |        |

|__________________________________|______|____________|________|

|Հանրակրթական ուսումնական          |330   |աշակերտական |        |

|հաստատություններ (դպրոցներ)       |      |տեղեր       |        |

|__________________________________|______|____________|________|

|շենքերի մակերեսը                  |331   |քառ.մ       |        |

|__________________________________|______|____________|________|

|շենքերի քանակը                    |332   |հատ         |        |

|__________________________________|______|____________|________|

|Հիվանդանոցներ                     |340   |մահճակալ    |        |

|__________________________________|______|____________|________|

|շենքերի մակերեսը                  |341   |քառ.մ       |        |

|__________________________________|______|____________|________|

|շենքերի քանակը                    |342   |հատ         |        |

|__________________________________|______|____________|________|

|Առաջնային բժշկական օգնության      |350   |հաճախում մեկ|        |

|հաստատություններ (պոլիկլինիկաներ) |      |հերթափոխում |        |

|__________________________________|______|____________|________|

|շենքերի մակերեսը                  |351   |քառ.մ       |        |

|__________________________________|______|____________|________|

|շենքերի քանակը                    |352   |հատ         |        |

|__________________________________|______|____________|________|

|Առողջության առաջնային պահպանման   |360   |քառ.մ       |        |

|կենտրոններ                        |      |            |        |

|__________________________________|______|____________|________|

|շենքերի քանակը                    |361   |հատ         |        |

._______________________________________________________________.

 

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` __________________ __________________

                                 (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ  __________________ __________________

    կամ այլ լիազորված անձ)       (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»___________ 20__թ.

 

(1-ին հավելվածը փոփ. 11.12.2023 թիվ 64-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 20-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցապատող, ինչպես նաև շինարարական աշխատանքների ֆինանսավորում իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, պետական մարմինները (որոնք ունեն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և (կամ) դրամաշնորհային միջոցների հաշվին շինարարություն իրականացնող վարկային ծրագրեր իրականացնող գրասենյակներ), տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «Բաժին 1. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը» բաժնում.

1) Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացման (այդ թվում` շինմոնտաժային աշխատանքների) ցուցանիշները լրացվում են համապատասխանաբար ըստ ֆինանսավորման աղբյուրների (պետական բյուջեի, համայնքների միջոցների, կազմակերպության միջոցների, միջազգային վարկերի (Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի, Ասիական Զարգացման բանկի, Գերմանիայի զարգացման բանկի և այլ բանկերի վարկերի), մարդասիրական օգնության միջոցների («Հայաստան» համահայկական հիմնադրամի, Միավորված ազգերի կազմակերպության միջոցների, Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված և այլ մարդասիրական օգնության միջոցների))` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը) և մարզային բաշխվածությամբ (առցանց ներկայացման դեպքում սյուն 1-3 ընտրել),

2) Գործարկված հիմնական միջոցների կազմի մեջ ներառվում են.

ա. ավարտված և հաշվետու տարում գործարկված (շահագործման հանձնված), շենքերի և կառույցների, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների, օդանավակայանների, ծովային և գետային նավահանգիստների, խողովակաշարերի, կապի միջոցների, էլեկտրահաղորդման գծերի, լուսավորության, գյուղատնտեսական օբյեկտների, ոռոգման, չորացման համակարգերի, ջրանցքների և հիդրոտեխնիկական կառույցների, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և պահեստների, բնակելի շենքերի, գիտական հիմնարկների, մշակույթի օջախների, առողջապահական, վարչական շենքերի, օժանդակ շենքերի և շինությունների արժեքը (ներառյալ կառուցապատման տարածքի բարեկարգման ծախսերը և կառուցվող օբյեկտների վրա կատարված այլ ծախսեր),

բ. գործարկված սարքավորանքների, մեքենաների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ձեռք բերված գործիքների, գույքի արժեքը,

գ. կառուցվող օբյեկտի պահպանման, տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների նկատմամբ հսկողության վրա կատարված ծախսերի արժեքը,

դ. ճարտարապետաշինարարական նախագծման աշխատանքների արժեքը և այլ ծախսեր,

3) Հիմնական միջոցների կազմում չեն ներառվում.

ա. շինարարական կազմակերպությունների վերադիր ծախսերի հաշվին շինարարության ընթացքում կառուցված ժամանակավոր շենքերի և կառույցների արժեքը,

բ. իրերի արժեքը, անկախ գնից, որոնց ծառայության ժամկետը մեկ տարուց չի անցնում,

գ. հատուկ հագուստի և կոշիկի ձեռք բերման ծախսերը, անկախ ծառայության ժամկետից,

դ. երկրաբանահետախուզական, հողաշինարարական և ծառատնկման աշխատանքների վրա կատարված ծախսերը, որոնք կապված չեն օբյեկտների շինարարության հետ,

ե. շենքերի, այլ հիմնական միջոցների ձեռք բերման վրա կատարված ծախսերը,

զ. շինարարության համար հատկացված տարածքում քաղաքացիներին պատկանող կառույցների և ծառերի դիմաց փոխհատուցման ծախսերը,

է. վաճառքի ժամանակ հաշվարկված հարկերի գումարները,

ը. շենքերի և շինությունների շահագործման համար կադրերի պատրաստման վրա կատարված ծախսերը` նախատեսված ամփոփ նախահաշիվներում,

թ. շինարարության ժամանակավոր դադարեցման վրա կատարված ծախսերը և այլն,

4) Շինարարության մեջ ներառում են հետևյալ տեսակի աշխատանքներն ու ծախսերը.

ա. բոլոր տեսակի շինարարական աշխատանքները (կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ, բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն, հիմնանորոգում` շենքերի (շինությունների), կառույցների կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորանքների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքներ, ընթացիկ նորոգում` շենքերի (շինությունների), շենքերի քանդում, կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ, ճանապարհների և երկաթուղիների շինարարություն, կոմունալ կառույցների շինարարություն, քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարություն, շինարարական հրապարակի նախապատրաստում, էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ, շինարարության ավարտական փուլի աշխատանքներ, այլ մասնագիտացված շինարարական գործունեություն),

բ. սարքավորանքների տեղադրման աշխատանքներ (սարքավորումներ տեղադրում պահանջող և չպահանջող նախատեսված շինարարության նախահաշիվներում),

գ. սարքավորանքներ, գործիքներ և գույք նախատեսված շինարարության նախահաշիվներում,

դ. այլ աշխատանքներ և ծախսեր,

5) Շինմոնտաժային աշխատանքների թվին են դասվում.

ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները,

բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռք բերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման աշխատանքները,

գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները,

դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները,

ե. շինարարական այլ աշխատանքները և ծախսերը (https://www.arlis.am/documentview.aspx?docid=98209),

6) Սարքավորանքների տեղադրման աշխատանքներն են.

ա. տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ տրանսպորտային, պոմպային-կոմպրեսորային և այլ սարքավորանքների հավաքումը և շահագործման մշտական վայրում տեղադրումը,

բ. կոնստրուկտիվ բաղադրատարրերով (էլեմենտներով) սարքավորման հետ կապված սպասարկման հարթակների, տեխնոլոգիական մետաղական կոնստրուկցիաների տեղադրումը,

գ. ձմեռային պայմաններում սարքավորանքների տեղադրման հետ կապված լրացուցիչ ծախսերը,

դ. սարքավորանքների տեղադրման հետ կապված այլ աշխատանքները և ծախսերը,

7) Սարքավորանքների, գործիքների, գույքի ձեռք բերման համար կատարված ծախսերի մեջ ներառվում են.

ա. շինարարության նախահաշիվներում նախատեսված տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ տրանսպորտային և այլ սարքավորանքների արժեքները,

բ. լաբորատորիաների, արհեստանոցների, ռենտգենային և բժշկական այլ աշխատասենյակների սարքավորանքների արժեքները,

գ. շինարարության նախագծերում և նախահաշիվներում հաստատված ոչ ստանդարտ և կաթսաների օժանդակ սարքավորանքների արժեքները,

դ. հաշվիչ տեխնիկայի, չափիչ և կարգավորիչ սարքերի, ավտոմատացման և կապի միջոցների, արտադրական գործիքների և տնտեսական գույքի, ինչպես նաև շինարարության նախահաշիվներով նախատեսված փոքրարժեք և արագամաշ առարկաների (գործիքներ, գույք, հագուստ) արժեքները,

ե. սոցիալական սպասարկման համար նախատեսված շենքերի և շինությունների սկզբնական կահավորման համար նախահաշիվներով նախատեսված սարքավորանքների, գործիքների, գույքի արժեքները (բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական, հանրակրթական ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ և այլն),

զ. շինարարության ամփոփ նախահաշիվներով նախատեսված այլ սարքավորանքների ձեռք բերման վրա կատարված ծախսերը, նախահաշիվներում չներառված սարքավորանքների, մեքենաների և մեխանիզմների արժեքները (Շինարարության նախահաշիվներում չներառված սարքավորանքների թվին են դասվում երկաթուղային տրանսպորտի շարժակազմը, բեռնարկղերը (կոնտեյներները), մետրոպոլիտենի վագոնները, հեղուկ գազ տեղափոխող գլանատակառները (ցիստեռները), օդանավերը և քաղաքացիական օդային նավատորմի այլ ավիացիոն սարքավորանքները, ծովային և գետային նավատորմերի նավերը և բեռնարկղերը, ավտոմոբիլները, ավտոբուսները, ճանապարհային տնտեսության և ավտոմոբիլային տրանսպորտի այլ մեքենաները և մեխանիզմները, տրամվայները և տրոլեյբուսները, փողոցների մաքրման մեքենաները և կոմունալ տնտեսության մեխանիզմները, շինարարական մեքենաները, մեխանիզմները, գույքը և գործիքները, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների տրանսպորտային միջոցները, վագոնները և կոնտեյներային տիպի այլ շինությունները, տրակտորները, կոմբայնները, առևտրական կազմակերպությունների հավաքող մեքենաները և տրանսպորտային միջոցները, փոստի տեղափոխման ավտոմեքենաները և երկաթուղային վագոնները, հորատման և երկրաբանահետախուզական կազմակերպությունների սարքավորանքները, էներգագնացքները, շարժական դիզելային էլեկտրակայանները, ավտոխանութները և այլն: Շինարարության նախահաշիվներում չներառված են համարվում այն սարքավորանքները, մեքենաները և մեխանիզմները, որոնք ներառված չեն տվյալ ճյուղում գործող օբյեկտների վերափոխման, տեխնիկական վերազինման, ընդարձակման և հզորությունների պահպանման, ինչպես նաև նոր կազմակերպությունների շինարարության համար մշակվող նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մեջ),

8) Այլ աշխատանքների և ծախսերի ծավալում ներառվում են.

ա. ճարտարապետաշինարարական նախագծումը (ներառյալ հետագա տարիների շինարարության աշխատանքները և տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակման ծախսերը), որը իրականացվում է շինարարության հաշվին, ինչպես նաև նախագծային կազմակերպությունների հեղինակային հսկողությունը,

բ. կառուցվող օբյեկտի անձնակազմի աշխատավարձի ծախսերը (ներառյալ տեխնիկական հսկողություն), շինարարության նախահաշվում նախատեսված կադրերի պատրաստման (ուսուցման), ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձր լեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ),

գ. նավթի, գազի և ստորերկրյա ջրերի արդյունահանման և հետախուզական հորատման աշխատանքները,

դ. թեք լանջերի վրա տեռասների պատրաստման և չորացում չպահանջող հողերի վրա մշակութատեխնիկական աշխատանքների համար կատարվող ծախսերը,

ե. հողահատկացման և դրա հետ կապված տեղափոխման (բացի տեղափոխման հետ կապված շինարարական աշխատանքները) ծախսերը,

զ. հողօգտագործողներին հողի օգտագործումից ժամանակավորապես զրկելու համար առաջացած վնասների փոխհատուցման ծախսերը,

է. պետության ու համայնքների կարիքների համար շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հողօգտագործողներից վերցված հողի փոխարեն նոր հողերի յուրացման վրա կատարված ծախսերը (բացի այդ նպատակի համար կատարված շինարարական աշխատանքների արժեքից),

ը. շինարարության ամփոփ նախահաշվով նախատեսված շինմոնտաժային աշխատանքներին չառնչվող այլ աշխատանքները և ծախսերը,

թ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև բնակավայրերի բարեկարգման աշխատանքները,

ժ. շինարարական այլ աշխատանքները և ծախսերը,

9) Շինարարության ծավալի մեջ չեն ներառվում.

ա. հիմնական գործունեության միջոցների հաշվին օբյեկտների գործարկման կարգավորման աշխատանքների վրա կատարված ծախսերը,

բ. սարքավորանքների նախամոնտաժային ստուգումների և հայտնաբերված թերությունների վերացման վրա կատարված ծախսերը (բացի ներդրումների հաշվին կատարվող ծախսերից),

գ. հողային և անտառատնկման աշխատանքների ծախսերը, ինչպես նաև հիմնական գործունեության հաշվին հողերի բարելավման ծախսերը,

դ. խոտանի և կատարված անորակ աշխատանքների վերացման նպատակով կատարված ծախսերը, շինարարական հրապարակ բերված կամ այնտեղ պատրաստված, բայց դեռ չտեղադրված դետալների, կոնստրուկցիաների, շինանյութերի արժեքները և այլ ծախսերը,

6. «Բաժին 2. Բնակելի շենքերի, կրթության և առողջապահության ոլորտի օբյեկտների շինարարության իրականացումը» բաժնում լրացվում են հաշվետու ամսում իրականացված շինարարության վերաբերյալ տվյալները` ըստ ֆինանսավորման աղբյուրների համապատասխանաբար սյունակներ 2-7-ում (առցանց ներկայացման դեպքում սյունակ 1 ընտրել):

7. «Բաժին 3. Բնակելի շենքերի, կրթության և առողջապահության ոլորտի օբյեկտների գործարկումը» բաժնի`

1) «Ա» սյունակի ցուցանիշները լրացվում են սյունակ 1-ում` հաշվետու ամսում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին գործարկված նոր, վերակառուցվող (հիմնանորոգում, ամրացում, վերականգնում, արդիականացում) շենքերի հզորությունների տվյալները` ըստ աշակերտական տեղերի, մահճակալների, մեկ հերթափոխում հաճախումների և շենքերի քանակի,

2) «Բնակելի շենքեր» «310» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում է գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը` քառակուսի մետրով, իսկ «311» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում է գործարկված բնակելի շենքերի քանակը,

3) Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից.

ա. բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը,

բ. բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լողարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն),

գ. ընդհանուր մակերեսի մեջ մտնում է ծածկած նախաբնակարանային հարթակները և պատշգամբները,

4) գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում շենքերի տարածքում կամ կից գտնվող բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված այլ օբյեկտների (օրինակ` խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, բնակշահագործման գրասենյակ, գրադարան և այլն) մակերեսները,

5) «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» «320» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում են գործարկված նախադպրոցական ուսումնական հաստատությունները, որպես գործարկված հզորություն համարելով դրանց տեղերը,

ա. «321» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում են գործարկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մակերեսը` քառակուսի մետրով,

բ. «322» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում են գործարկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի քանակը,

6) «Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)» «330» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում են գործարկված հանրակրթական ուսումնական հաստատությունները, որպես գործարկված հզորություն համարելով դրանց աշակերտական տեղերը.

ա. «331» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում են գործարկված հանրակրթական ուսումնական հաստատությունների մակերեսը` քառակուսի մետրով,

բ. «333» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում են գործարկված հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի քանակը,

7) «Հիվանդանոցներ» «340» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում են գործարկված հիվանդանոցները, ինչպես նաև գործող լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցները, ծննդատները, մանկական հիվանդանոցները, մասնագիտացված առողջարանները, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնները, ռազմական հոսպիտալները, քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցները, որպես գործարկված հզորություն համարելով դրանց մահճակալների քանակը.

ա. «341» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում են գործարկված հիվանդանոցների մակերեսը` քառակուսի մետրով,

բ. «343» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում են գործարկված հիվանդանոցների քանակը,

8) «Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)» «350» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում են գործարկված առաջնային բժշկական օգնության հաստատությունները, ինչպես նաև պոլիկլինիկաները (անկախ և հիվանդանոցներին կից), ամբուլատորիաները, դիսպանսերները, կանանց և մանկական կոնսուլտացիոն, բժշկական և ստոմատոլոգիական հաստատությունները, որպես գործարկված հզորություն համարելով մեկ հերթափոխում հաճախումների քանակը,

ա. «351» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում են գործարկված առաջնային բժշկական օգնության հաստատությունների մակերեսը` քառակուսի մետրով,

բ. «352» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում են գործարկված առաջնային բժշկական օգնության հաստատությունների շենքերի քանակը,

9) «Առողջության առաջնային պահպանման կենտրոններ» «360» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում են գործարկված առողջության առաջնային պահպանման կենտրոնների մակերեսը` քառակուսի մետրով.

ա. «361» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում են գործարկված առողջության առաջնային պահպանման կենտրոնների շենքերի քանակը:

 

(2-րդ հավելվածը փոփ. 11.12.2023 թիվ 64-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 20-Ն
Որոշում